Գուրդոն (Ծովափնյա Ալպեր)

Գուրդոն (ֆր.՝ Gourdon), հնագույն լեռնային գյուղ և համայնք Ֆրանսիայի հարավ-արևելքում՝ Պրովանս Ալպեր Լազուր ափ երկրամասի Ծովափնյա Ալպեր գավառի Գրաս շրջանի Վալբոն կանտոնում[4]։ Մինչև 2015 թվականի մարտը համայնքը վարչականորեն ընդգրկված էր Լե Բար սյուր Լու կանտոնի կազմում (Գրաս շրջան)։

Բնակավայր
Գուրդոն
ֆր.՝ Gourdon[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես22,53 կմ²
ԲԾՄ760 մետր
Բնակչություն368 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ06620[3]
Պաշտոնական կայքgourdon06.fr(ֆր.)
Գուրդոն (Ծովափնյա Ալպեր) (Ֆրանսիա)##
Գուրդոն (Ծովափնյա Ալպեր) (Ֆրանսիա)

Համայնքի տարածքը 22,53 կմ² է, իսկ բնակչությունը՝ 437 մարդ[5][6] (2006)՝ նվազելու միտումով, 416 մարդ[7] (2012), բնակչության խտությունը՝ 18,5 մարդ/կմ², 396 մարդ (2013)։ Գտնվում է ծովի մակարդակից 758 մետր միջին բարձրության վրա։ Գուրդոնը ներառված է Ֆրանսիայի ամենագեղեցիկ գյուղերի ցանկում։

Բնակչություն խմբագրել

Համայնքի բնակչությունը 2011 թվականին կազմում էր 413 մարդ[8], իսկ 2012 թվականին՝ 416 մարդ[7]։

Բնակչության թվաքանակը՝ ըստ տարիների

1962 1968 1975 1982 1990 1999 2006 2011 2012
216 242 254 231 294 379 437 413 416

Բնակչության թվաքանակի դինամիկան[5][9]

Տնտեսություն խմբագրել

2010 թվականին աշխատունակ տարիքի 272 մարդուց (15-ից մինչև 64 տարեկան) 198-ը եղել է տնտեսապես ակտիվ, 74-ը՝ ոչ ակտիվ (ակտիվության ցուցանիշ՝ 72,8 %, 1999 թվականին՝ 71,0 %): 198 աշխատունակ ակտիվ բնակիչներից 183-ը աշխատել է (96 տղամարդ և 87 կին), 15-ը համարվել է գործազուրկ (7 տղամարդ և 8 կին)։ 74 աշխատունակ ոչ ակտիվ քաղաքացիներից 15-ը եղել է աշակերտ կամ ուսանող, 29-ը՝ թոշակառու, իսկ ևս 30-ը եղել է ոչ ակտիվ այլ պատճառներով[10][11]։

2010 թվականի ընթացքում համայնքում հաշվարկվում էր 165 հարկատու տնային տնտեսություն, որոնցում բնակվում էր 412,5 մարդ։ Ընդ որում, մեկ հարկատուի միջին եկամուտը կազմում էր 21,175 եվրո[12]։

Տեսարժան վայրեր խմբագրել

Գուրդոնի գլխավոր տեսարժան վայրը միջնադարյան դղյակն է, որը կառուցվել է Լուի Լոմբարդի կողմից 13-րդ դարում 9-րդ դարի սարակինոսյան ամրոցի հիմքի վրա։ 1610 թվականին դղյակը վերանորոգել են, իսկ 1950՝ բացել այցելությունների համար։ Դղյակում սարակինոսներից պահպանվել են կամարակապ առաստաղները, պրովանսյան թագավորող իշխաններից՝ շրջանաձև աշտարակները, վիթխարի օջախներն ու բարձր պատերը, իսկ Վերածննդի դարաշրջանից՝ մեծ պատուհաններն ու գեղեցիկ դռները։ Դղյակում, որը մինչև 2011 թվականը կատարել է թանգարանի դեր, պահպանվել է եվրոպական և արևելյան միջնադարյան զենքերի, ասպազենքի, գոբելենի և նկարների հավաքածու։ Պահպանվել են նաև Ռեմբրանդի «Ինքնանկար» և Անրի Ռուսոյի աշխատանքները։ Տեղական իշխանությունների հետ տարաձայնությունների պատճառով դղյակի սեփականատերը թանգարանի ցուցանմուշները վաճառել է Քրիստիս աճուրդում[13]։ Ներկայումս այցելությունների համար բաց են միայն դղյակի այգիները[14]։

Տեռասները ձգվում են մինչև 500 մետր խորություն՝ Գայլի կիրճի մոտ (ֆր.՝ Gorges-du-Loup)։ Լու գետն (ֆր.՝ Loup) անցնում է կրային ժայռերի միջով՝ առաջացնելով գեղեցիկ բնապատկերներ։ Առավել աչքի է ընկնում 40 մետր երկարությամբ Կասկադ դե Գուրմը։

Գուրդոնը համարվում է Լազուրյան ափի օծանելիքների գլխավոր կենտրոններից մեկը, այն շրջապատված է դաշտերով, որտեղ մշակվում է լեռնային Նարդոս։

1995 թվականին Ալֆրեդ Հիչքոքը Գուրդոնում նկարահանել է «Բռնել գողին» (անգլ.՝ To Catch a Thief) ֆիլմը՝ Գրեյս Քելլիի և Քերի Գրանտի գլխավոր դերակատարմամբ։ Այդ ժամանակ է Գրեյս Քելլին ծանոթացել Մոնակոյի իշխան Ռենիեի հետ, ինչի արդյունքում ամուսնացել է իշխանի հետ և ստացել «Արքայադուստր Գրեյս» տիտղոսը։

Այս պատմությունն առ այսօր գրավիչ է Գորդոն այցելող զբոսաշրջիկների համար։ Վերականգնված հնագույն տները վերածվել են խանութների, որտեղ վաճառում են տարատեսակ օծանելիք, տեղական կերամիկա, գեղարվեստական ապակուց պատրաստված արտադրանքներ։

Ավտոմեքենայով Գուրդոն կարելի է հասնել D 2085 ճանապարհով՝ թեքվելով դեպի D 3։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. «Décret n° 2014-227 du 24 février 2014 portant délimitation des cantons dans le département des Alpes-Maritimes». Директива от 24 февраля 2014 (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Վերցված է 26 августа 2015-ին.
  5. 5,0 5,1 «Population selon le sexe et l'âge...2006». Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն). Национальный институт статистики и экономических исследований Франции. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 26 августа 2015-ին.
  6. «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն). Национальный институт статистики и экономических исследований Франции. Վերցված է 26 августа 2015-ին.
  7. 7,0 7,1 «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 26 августа 2015-ին.
  8. «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 26 августа 2015-ին.
  9. «Население коммуны Гурдон» (ֆրանսերեն). cassini.ehess. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 26 августа 2015 года-ին.
  10. «Base chiffres clés: emploi — population active 2010» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 26 августа 2015-ին. (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
  11. «Base chiffres clés: emploi - population active 2010». Основные показатели: занятость и трудовая активность населения в 2010 году (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 26 августа 2015-ին. (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
  12. «Revenus fiscaux des ménages en 2010». Облагаемые налогом доходы домашних хозяйств (2010) (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 26 августа 2015-ին. Примечание: дети и внуки, которые проживали в двух местах учтены как 0,5 человека. Глава домашнего хозяйства — один налогоплательщик (НП), другие взрослые члены семьи — по 0,5 НП, дети до 14 лет — по 0,3 НП.
  13. www.christies.com
  14. «www.chateau-gourdon.com». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.

Գրականություն խմբագրել

  • «Лазурный Берег». Журнал «Вокруг Света», М., 2006

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրդոն (Ծովափնյա Ալպեր)» հոդվածին։