Գուրգեն Մարտիրոսյան

հայ քիմիկոս
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գուրգեն Թորգոմի Մարտիրոսյան (հունիսի 14, 1934(1934-06-14)[1], Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - օգոստոսի 27, 2001(2001-08-27), Երևան, Հայաստան[2]), հայ քիմիկոս-օրգանիկ։ Քիմիական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1976

Գուրգեն Մարտիրոսյան
Ծնվել էհունիսի 14, 1934(1934-06-14)[1]
Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էօգոստոսի 27, 2001(2001-08-27) (67 տարեկան)
Երևան, Հայաստան
ԳերեզմանՎաղարշապատ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս և դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1] և Նաիրիտ[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1956)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր[1] (1972)

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի համալսարանի քիմիական ֆակուլտետը (1956)։ Եղել է Երևանի բժշկական ինստիտուտի դեղագործական, թունաբանական քիմիայի և ֆարմակոգնոզիայի ամբիոնի առաջին վարիչը (1974-1978), 1978-1991 թվականներին՝ «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրենի տեղակալ։ 1993-1999 թվականներին աշխատել է «Պարեն» ԳԱ նախագծային ինստիտուտում։

Եղել է Ա․ Բաբայանի աշակերտը։ Զբաղվել է CH և NH թթուները հիմնային միջավայրում չհագեցած միացություններով և ալկիլ հալոգենիդներով ալկիլելու ռեակցիաների հետազոտությամբ։ Մարտիրոսյանը բացահայտել է ապրոտոն երկբևեռ լուծիչներում (ցածր ջերմաստիճաններում) չհագեցած միացությունների հալոգենացման ռեակցիաների մեխանիզմը, որով հնարավոր դարձավ մշակել բուտադիենի հեղուկաֆազ քլորման եղանակը և կրճատել քլորոպրենի արտադրության ժամանակ առաջացող թափոնները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 348.
  2. Ով ով է։ Հայեր։ Կենսագրական հանրագիտարան։ 2-րդ հատոր, 2007 թթ., էջ 67
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 348