Տուր ձեռքդ, պստլո
«Տուր ձեռքդ, պստլո», Գուրգեն Խանջյանի հինգերորդ վեպը, որը հրատարակվել է 2017 թվականին «Անտարես» հրատարակչությունում։ Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան, շապիկի նկարը՝ Լիանա Ղուկասյանի, հեղինակի լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի, կազմի ձևավորումը՝ Վիտալի Ասրիևի։ 328 էջ։
Տուր ձեռքդ, պստլո | |
---|---|
Գրքի շապիկը | |
Հեղինակ | Գուրգեն Խանջյան |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վեպ |
Կազմված է | 32 գլխից |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Կերպար(ներ) | Գրիգ |
Էջեր | 328 |
Խմբագիր | Արքմենիկ Նիկողոսյան |
Նկարազարդող | Լիանա Ղուկասյան |
Կազմի հեղինակ | Վիտալի Ասրիև |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Անտարես |
Հրատարակման տարեթիվ | 2017 |
ԳՄՍՀ | 978-9939-76-018-6 |
ՀՏԴ | 821.19-31 |
ԳՄԴ | 84(5Հ)-44 |
Պարգև(ներ) |
Հեղինակը վեպի վրա աշխատել է մոտ երեք տարի[1]։ Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Երևանում 2017 թվականի հունիսի 17-ին[2]։ 2017 թվականի հունիսի 23-ին գիրքը եղել է «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» նախագծի առաջին հորիզոնականում[3]։
Գրքի հանձնարարականը
խմբագրելԲուն իրականություն և ցանկալի իրականություն, ու երկուսում էլ ապրելու զարմանալի կարողություն, որը միևնույն ժամանակ դառնում է հոգեբանական անհաղթահարելի բեռ։ Անցյալն անընդհատ կանչում է, գրավում, իսկ ներկան սպանում է անցյալի լավագույն հիշողությունները։ Ինչպե՞ս վարվել՝ արհեստականորեն վայելել անցյալի քաղցրությո՞ւնը, թե՞ հաղթահարել կարոտն ու փորձել այդ կերպ հաղթահարել նաև ներկայի տաղտուկը։ Իսկ գուցե կա երրո՞րդ ճանապարհը։ «Տուր ձեռքդ, պստլո» վեպը ժամանակների ու իրականությունների տարուբերումների մեջ մոլորված մարդու պատմություն է, որը, այնուամենայնիվ, ունակ է հաղթելու[4]։
Կարծիքներ գրքի մասին
խմբագրելԿարող եմ արձանագրել շատ կարևոր փաստ, որ նախկինում կոսմոպոլիտ Գուրգեն Խանջյանը դարձ է կատարում դեպի հայրենիք, հայություն և պետականության մտահոգություն։ Շատ են կարոտային տրամադրությունները, հատկապես՝ կապված Երևանի, Երևանի ամենատարբեր շենքերի, շինությունների, տեղանքների, մարդկային տեսակների հետ, որոնք, ցավոք, անհետանում են։ Իսկ եթե գրողը բարձրացնում է նման տագնապ, այն էլ նման արվեստով գրված վեպում, նշանակում է դրանք անդառնալիորեն կորչող արժեքներ են։ Սա անուղղակի կոչ է ընթերցողին պահպանելու այն, ինչն այսօր կա[5]։ - Արքմենիկ Նիկողոսյան
|