Հիվանդանոց (Գուրգեն Խանջյան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հիվանդանոց (այլ կիրառումներ)
«Հիվանդանոց», Գուրգեն Խանջյանի առաջին վեպը, որը հրատարակվել է 1994 թվականին «Ազգ» օրաթերթի հրատարակչությունում։ Խմբագիր՝ Գրիգոր Խաչատրյան։
Հիվանդանոց | |
---|---|
Գրքի երկրորդ հրատարակության շապիկը (2012) | |
Հեղինակ | Գուրգեն Խանջյան |
Ժանր | վեպ |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Կերպար(ներ) | Գրիգոր |
Էջեր | 208 էջ |
Խմբագիր | Արքմենիկ Նիկողոսյան |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Անտարես |
Հրատարակման տարեթիվ | 1994, 2012 |
ԳՄՍՀ | 978-9939-51-313-3 |
ՀՏԴ | 891.981-3 |
ԳՄԴ | 84Հ-4 |
Վեպի ստեղծման պատմության մասին հեղինակն ասել է. «Վեպը սկսեցի 90 թվականին, ավարտեցի 92-ին, այսինքն` երբ գրում էի, Սովետի մասին խոսել չէր կարելի, ու ես խորը թաղել էի իրեն մետաֆորի մեջ` հիվանդանոց, վերջացրի առաջին գլուխը, Սովետը փլվեց։ Հիմա ես չգիտեի` ոնց շարունակեմ էս վեպը. ճի՞շտ եմ արել, որ էս մետաֆորով եմ գրել, առաջ ո՞նց պետք է գնամ… Հետո չորս կողմս նայեցի, ավելի սարսափելի իրականություն էր սկսվել, և ժամանակն ինքը հուշեց, թե հաջորդ գլուխները ոնց պետք է գրեմ»[1]։
Երկրորդ հրատարակություն
խմբագրելՎեպը երկրորդ անգամ հրատարակվել է 2012 թվականին «Անտարես» հրատարակչությունում։ Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան, շապիկի ձևավորումը՝ Գագիկ Սարոյանի։ 208 էջ։
Երկրորդ հրատարակության շարժառիթ ըստ հեղինակի այն է, որ «Հիվանդանոցը» լինելով իր առաջին վեպը, կարիք է ունեցել որոշ խմբագրումների։ Սակայն վերահրատարակելու կարևոր հանգամանքներից մեկն էլ եղել է այն, որ նախկինում հրատարակված գիրքը տեխնիկապես լուրջ խնդիրներ է ունեցել։ Երկրորդ հրատարակության շնորհանդեսը տեղի է ունեցել 2012 թվականի ապրիլի 28-ին[2]։
Կարծիքներ վեպի մասին
խմբագրելՀայ գրականության մեջ Խանջյանի «Հիվանդանոցն» ունի ուրույն դերակատարում, որովհետև իսկապես առաջին վեպն էր, որ եկավ քանդելու այն բոլոր կաղապարները, տաբուները, որ գերիշխում էին հայ վիպագրության մեջ, և կարճ ժամանակում կարողացավ ունենալ հետևորդների մի բանակ` նպաստելով արդի վիպագրության զարգացմանը[1]։ - Արքմենիկ Նիկողոսյան
|
Խանջյանի առաջին վեպը` «Հիվանդանոցը», երեք մասից է բաղկացած` երեք տետր։ Առաջին մասը պատմվում է երրորդ դեմքով, երկրորդ ու երրորդ մասերը` առաջին դեմքով։ Երկրորդ մասում հիշատակվում է հեղինակ-պատմողի օրագրի մասին ու կարելի է ենթադրել, որ օրագրային գրառումների պոետիկայի ուղղորդմամբ է պայմանավորված երրորդից առաջին դեմքի անցումը, սակայն ներժանրային այս խաղարկումը խիստ պայմանական է։ Պարզապես, գրելու ընթացքում հեղինակը դուրս է գալիս միջնորդավորված պատումի սահմաններից և ինքնանալու, շարունակելու ու ավարտելու համար հրաժարվում է պայմանական երրորդ դեմքի ծառայություններից[3]։ - Վահրամ Դանիելյան
|