Գուտի (ֆուտբոլիստ)

իսպանացի ֆուտբոլիստ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուտի (այլ կիրառումներ)

Խոսե Մարիա Գուտիեռես Էռնանդես (իսպ.՝ José María Gutiérrez Hernández) կամ պարզապես Գուտի (իսպ.՝ Guti), հոկտեմբերի 31, 1976(1976-10-31)[1][2], Մադրիդ, Իսպանիա), նախկին իսպանացի ֆուտբոլիստ, «Ռեալ Մադրիդի» սան, խաղացել է ակումբում համարյա ամբողջ կարիերան։

Գուտի
իսպ.՝ Guti
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Խոսե Մարիա Գուտիեռես Էռնանդես
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 31, 1976 (47 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա Իսպանիա
Հասակ 185 սմ
Քաշ 75 կգ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1986 - 1994 Իսպանիա Ռեալ Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1994 - 1995 Իսպանիա Ռեալ Մադրիդ C 12 (3)
1995 - 1996 Իսպանիա Ռեալ Մադրիդ B 26 (11)
1995 - 2010 Իսպանիա Ռեալ Մադրիդ 387 (46)
2010 - 2011 Թուրքիա Բեշիկթաշ 23 (7)
1994 - 2011 Ընդհանուր 448 (67)
Ազգային հավաքական
1995 Իսպանիա Իսպանիա (մինչև 18) 4 (1)
1996 - 1998 Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 8 (1)
1999 - 2005 Իսպանիա Իսպանիա 13 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակուբային կարիերա խմբագրել

«Ռեալ Մադրիդ» խմբագրել

8 տարեկան հասակում հաճախել է «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի ակադեմիան։ 1995-1996 մրցաշրջանի սկզբում հրավիրվել է ակումբի երկրորդ թիմ, որտեղ անցկացրել է 26 հանդիպում՝ խփելով 11 գնդակ։ Նոր մտնելով մեծ ֆուտբոլ՝ նա իր կողմն է հրավիրում «Ռեալ Մադրիդի» մեծ տարիքային մարզիչների ուշադրությունը։ Բոլոր մարզիչները, ովքեր տեսել էին երիտասարդ Գուտիի խաղը, միաձայն համաձայն էին այն մտքին, որ երիտասարդ ֆուտբոլիստի խաղը տարիներով չի չափվում և նա իր տարիքի համեմատ խաղում է հասուն ֆուտբոլիստի նման։ 1995-1996 մրցաշրջանը Գուտին սկսում է արքայական ակումբի կազմում, որը այդ ժամանակներում մարզում էր Խորխե Վալդանոն։ Այդ մրցաշրջանից սկսած մինչ իր հեռանալը Գուտին համարվում էր ակումբի անբաժանելի մասը՝ հանդիսանալով նաև ակումբի ավագներից մեկը։

Իր ամբողջ կարիերան Խոսե Մարիան անցկացրել է փոխարինող խաղացողի կարգավիճակում՝ սկզբում խաղալով Զեեդորվի փոխարեն, այնուհետև Զիդանի, Բեքհեմի։ Սակայն 2007 թվականին ստանձնում է թիմում այն դերը, որի համար պայքարել էր 11 տարի։ 2008 թվականի սեպտեմբերի 14-ին Գուտին հեղինակում է «Ռեալ Մադրիդի» 5000-րդ գոլը Պրիմիերայում։

«Բեշիկթաշ» խմբագրել

«Ռեալի» հետ պայմանագիրը ավարտվում էր 2010 թվականին, սակայն մինչ այդ՝ 2009 թվականին, խաղացողը հայտնել էր թիմից հեռանալու մասին իր որոշումը։ Այդ ժամանակահատվածում նա ստացավ 14 առաջարկություն տարբեր երկրներից՝ ներառյալ Ռուսաստանը[3], Անգլիան[4], Իտալիան[5], Թուրքիան[6]։ Իր կարիերայի շարունակությունը Խոսե Մարիան տեսնում է թուրքական «Բեշիկթաշում», որը մարզում էր արքայական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Բեռնդ Շուստերը[7]։ 2010 թվականի հունիսի 26-ին իսպանացի կիսապաշպանը 2 տարվա պայմանագիր կնքեց «սպիտակասևերի» հետ[8]։

2010-11 մրցաշրջանի Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Կիևի «Դինամոյի» դեմ խաղում Գուտին մրցակցի երկրպագուներին ցույց տվեց անվայել ժեստ[9]։ «Բեշիկթաշը» այդ խաղը պարտվեց 4-0 հաշվով (8-1 երկու խաղերի արդյունքով)։

Կարիերայի ավարտ խմբագրել

35-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը թուրքական ակումբի հետ ավարտվեց 2012 թվականի ամռանը։ Ունենալով մի շարք առաջարկություններ հայտնի թիմերից, այնուամենայնիվ իսպանացի խաղացողը որոշեց ավարտել կարիերան։

Միջազգային կարիերա խմբագրել

Իսպանիայի ազգային հավաքականի կազմում Գուտին իր նորամուտը նշել է 1999 թվականի մայիսի 5-ին Խորվաթիայի դեմ կայացած մրցավոճում, որում Իսպանիայի ազգային հավաքականը հաղթանակ տարավ 3-1 հաշվով։ Վերջին հանդիպումը Իսպանիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 2005 թվականի փետրվարի 9-ին Սան Մարինոյի դեմ կայացած խաղում, որում իսպանացիները հաղթանակ տոնեցին 5-0 հաշվով[10]։ Ազգային հավաքականի կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ խփելով 3 գոլ։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

[11][12]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոպա1 Այլ2 Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռեալ Մադրիդ 1995–96 9 1 0 0 0 0 9 1
1996–97 14 0 3 0 0 0 17 0
1997–98 17 1 1 0 2 0 2 0 22 1
1998–99 28 1 4 2 4 0 36 3
1999–00 28 6 4 1 10 1 3 0 45 8
2000–01 32 14 0 0 12 4 2 0 46 18
2001–02 29 4 7 6 9 3 1 0 46 13
2002–03 34 4 3 2 15 5 2 2 54 13
2003–04 26 2 8 1 9 0 2 0 45 3
2004–05 31 0 0 0 8 0 39 0
2005–06 33 4 4 0 7 2 44 6
2006–07 30 1 0 0 7 0 37 1
2007–08 32 3 4 1 7 0 2 0 45 4
2008–09 18 3 1 0 6 0 2 0 27 3
2009–10 26 2 1 0 3 1 30 3
Ընդհանուր 387 46 40 13 99 16 16 2 542 77
Բեշիկթաշ 2010–11 22 7 6 3 9 1 37 11
2011–12 1 0 0 0 2 1 3 1
Ընդհանուր 23 7 6 3 11 2 40 12
Ընդհանուր կարիրայում 410 53 46 16 110 18 16 2 582 89
1, Չեմպիոնների Լիգա, Եվրոպայի Լիգա։
2, Իսպանիայի սուպերգավաթ, ՈՒԵՖԱ Սուպերգավաթ, Միջմայրցամաքային գավաթ, Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնություն:

Միջազգային խմբագրել

[13]

Իսպանիա
Տարի Խաղեր Գոլեր
1999 1 0
2000 2 0
2001 0 0
2002 3 1
2003 4 1
2004 2 0
2005 1 1
Ընդհանուր 13 3

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

«Ռեալ Մադրիդ» խմբագրել

«Բեշիկթաշ» խմբագրել

Միջազգային խմբագրել

Իսպանիայի հավաքական (մինչև 18 տարեկան) խմբագրել

  • 18 տարեկանների Եվրոգավաթ՝ 1996

Իսպանիայի հավաքական (մինչև 21 տարեկան) խմբագրել

  • 21 տարեկանների Եվրոգավաթ՝ 1998

Անձնական կյանքը խմբագրել

1999 թվականին ամուսնացել է իսպանացի հաղորդավարուհի Առանչե դե Բենիտոյի հետ։ Հաջորդ տարի ծնվում է ընտանիքի առաջնեկը՝ առաջին աղջիկը, որին անվանում են Զաիրա։ տարի անց ծնվում է երկրորդ երեխան՝ տղան, որին կոչում են Աիտոր։ 2009 թվականին ընտանիքը բաժանվում է։

2011 թվականից սկսած հարաբերությունների մեջ է արգենտինացի մոդել և հաղորդավարուհի Ռոմինո Բելուսիոյի հետ[14]։ Հունվարի 11-ին ծնվում է տղան, որին անվանում են Ենցո[15]։

Գուտին հետաքրքրվում է նաև սկվոշով և մեծ թենիսով։ Սիրում է կարդալ գրքեր։ Սիրում է ժամանակն անցկացնել ընտանիքի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Гути готов принять предложение «Зенита»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
  4. Гути может сменить «Реал» на «Тоттенхэм»
  5. Гути может оказаться в «Интере»
  6. Гути переходит в «Галатасарай»
  7. Хосе Мария Гути: "Мадрид" всегда будет в моём сердце"(չաշխատող հղում)
  8. «Guti Beşiktaş'ta». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
  9. «Палец по ветру. Звезда "Бешикташа" показал киевским болельщикам неприличный жест». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
  10. Последний матч Гути за сборную
  11. «Guti». Soccerway. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
  12. «Guti». Footballdatabase. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  13. «Guti». European Football. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
  14. Guti & Romina Belluscio Reveal They Are Expecting A Baby(չաշխատող հղում)
  15. «ROMINA BELLUSCIO Y GUTI YA SON PAPÁS». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուտի (ֆուտբոլիստ)» հոդվածին։