Ֆուտբոլի միջմայրցամաքային գավաթ


Միջմայրցամաքային գավաթ (նախկինում՝ Եվրոպայի և Հարավային Ամերիկայի Գավաթ, Տոյոտայի գավաթ, Ինտերկոնտինենտալ գավաթ), ֆուտբոլային ամենամյա պաշտոնական մրցույթ, որն անց է կացվել 1960 թվականից մինչև 2004 թվականը, Եվրոպայի (ՈՒԵՖԱ) և Հարավային Ամերիկայի (ԿՈՆՄԵԲՈԼ) ֆուտբոլային կոնֆեդերացիաների հովանու ներքո, Չեմպիոնների Լիգայի և Լիբերտադորեսի գավաթի հաղթողների միջև։

Միջմայրցամաքային գավաթ
անգլ.՝ Intercontinental Cup
European-South American Cup
Toyota Cup
Ֆուտբոլային ասոցիացիա ՈՒԵՖԱ և ԿՈՆՄԵԲՈԼ
Հիմնվել է 1960 (1980-ից՝ ներկայիս ֆորմատով)
Ակումբների քանակ 2
Gold medal blank.svg Ներկայիս չեմպիոն Պորտուգալիա Պորտու (2-րդ տիտղոս)
Ամենատիտղոսավոր թիմ Արգենտինա Բոկա Խունիորս
Ուրուգվայ Պենյարոլ
Ուրուգվայ Նասիոնալ
Իտալիա Միլան
Իսպանիա Ռեալ Մադրիդ (3-ական տիտղոս)

Գավաթի վերջին խաղարկությունը կայացել է 2004 թվականին, չեմպիոն է հռչակվել Պորտուն։ 2005 թվականից սկսած Միջմայրցամաքային գավաթի փոխարեն անց է կացվում Աշխարհի ակումբային առաջնությունը։

Բոլոր հաղթողները փաստացի ճանաչվում էին որպես «Աշխարհի ակումբային չեմպիոններ»[1]։

ՁևաչափԽմբագրել

1960 թվականից մինչև 1979 թվականը գավաթի խաղարկությունն անց էր կացվում երկու խաղերով՝ տնային և պատասխան։ Սկսած 1980 թվականից, հաղթողը որոշվում էր միայն մեկ խաղում, որն անց էր կացվում սկզբում Տոկիոյում, իսկ 2001թվականից մինչը 2004 թվականը՝ Յոկոհամայում։

ՀաղթողներԽմբագրել

Տարեթիվ Ակումբ
1960   Ռեալ Մադրիդ
1961   Պենյարոլ
1962   Սանթոս
1963   Սանթոս
1964   Ինտեր
1965   Ինտեր
1966   Պենյարոլ
1967   Ռասինգ
1968   Էստուդիանտես
1969   Միլան
1970   Ֆեյենորդ
1971   Նասիոնալ
1972   Այաքս
1973   Ինդեպենդիենտե
1974   Ատլետիկո Մադրիդ
1975 Չի անցկացվել
1976   Բավարիա Մյունխեն
1977   Բոկա Խունիորս
1978 Չի անցկացվել
1979   Օլիմպիա
1980   Նասիոնալ
1981   Ֆլամենգո
1982   Պենյարոլ
Տարեթիվ Ակումբ
1983   Գրեմիո
1984   Ինդեպենդիենտե
1985   Յուվենտուս
1986   Ռիվեր Փլեյթ
1987   Պորտու
1988   Նասիոնալ
1989   Միլան
1990   Միլան
1991   Ցրվենա Զվեզդա
1992   Սան Պաուլու
1993   Սան Պաուլու
1994   Վելես Սարսֆիլդ
1995   Այաքս
1996   Յուվենտուս
1997   Բորուսիա Դորտմունդ
1998   Ռեալ Մադրիդ
1999   Մանչեսթեր Յունայթեդ
2000   Բոկա Խունիորս
2001   Բավարիա Մյունխեն
2002   Ռեալ Մադրիդ
2003   Բոկա Խունիորս
2004   Պորտու

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել