Գորտնուկ երկարատերև

բույսերի տեսակ
Գորտնուկ երկարատերև
Գորտնուկ երկարատերև
Գորտնուկ երկարատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Գորտնուկազգիներ (Ranunculaceae)
Ենթաընտանիք Գորտնուկայիններ (Ranunculoideae)
Տրիբա Ranunculeae
Ցեղ Հրանունկ (Ranunculus)
Տեսակ Գորտնուկ երկարատերև (R. lingua)
Միջազգային անվանում
Ranunculus lingua
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Գորտնուկ երկարատերև (լատին․՝ Ranunculus lingua), գորտնուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

50-150 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ Սրացած, երկարավուն նշտարաձև ցողունային տերևները ունեն մինչև 20 սմ երկարություն։ Ծաղիկները դեղին են, իսկ պսակաթերթերը` 15-18 մմ երկարությամբ[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հայտնի է միայն Լոռու ֆլորիստիկական շրջանում (Տաշիր քաղաքի, Սարատովկա, Նովոսելցովո, Կիզ-Կալա գյուղերի շրջակայք)։ Աճում է նաև Կովկասում (ցրված), Եվրոպայում, Սիբիրում, Հյուսիսային Անատոլիայում, Հյուսիսային Իրանում, Միջին և Կենտրոնական Ասիայում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1400-1500 մ բարձրությունների վրա, ճահիճներում, լճերի ափերին։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը՝ 10 կմ²-ից պակաս է։ Աճելավայրերի փոփոխության պատճառով տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, այդ պատճառով էլ սպառնալիքի կատեգորիան իջեցվել է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES–ի և Բեռնի կոնվենցիայի հավելվածներում ընդգրկված չէ։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորտնուկ երկարատերև» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորտնուկ երկարատերև» հոդվածին։