Բենիկ Բժիկյան
հայ դերասան
Բենիկ Պողոսի Բժիկյան (ապրիլի 18 (մայիսի 1), 1900[1], Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 6, 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1956)։
Բենիկ Բժիկյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 18 (մայիսի 1), 1900[1] |
Ծննդավայր | Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | օգոստոսի 6, 1977 (77 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | ռեժիսոր, դերասան, թատերական ռեժիսոր և թատրոնի դերասան |
Պարգևներ |
Դերասան, ռեժիսոր Ֆերդինանդ Բժիկյանի ավագ եղբայրը։
Կենսագրություն
խմբագրելԲենիկ Բժիկյանը ծնվել է 1900 թվականի ապրիլի 17-ին Կարսում։ Բեմական գործունեությունն սկսել է 1920 թվականին Դոնի Ռոստովում։
Որպես դերասան և ռեժիսոր է աշխատել Խարկովի, Ստեփանակերտի, Էջմիածնի, Ստեփանավանի, Կիրովականի, Նոր Բայազեթի, Արթիկի, Գորիսի հայկական թատրոններում[2][3]։
Մահացել է 1977 թվականի օգոստոսի 6-ին Երևանում[2][4]։
Ռեժիսոր
խմբագրելՏարի | Ներկայացում |
---|---|
1938 | Լյուբով Յարովայա |
1955 | Չար ոգի |
1955 | Պատվի համար |
1955 | Նամուս |
Արշալույսին | |
Բոռ |
Դերեր
խմբագրել- Էլիզբարյան՝ Շիրվանզադեի «Պատվի համար»
- Գիժ Դանիել՝ Շիրվանզադեի «Չար ոգի»
- Պաղտասար աղբար՝ Պարոնյանի «Պաղտասար աղբար»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 «Բենիկ Բժիկյան». zarkfoundation.com.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Театральная энциклопедия. Том 1/Глав. ред. С. С. Мокульский - М.: Советская энциклопедия, 1961.- 1214 стб. с илл., 12 л. илл.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 430)։ |