Վիր Գորդոն Չայլդ (անգլ.՝ Vere Gordon Childe, ապրիլի 14, 1892(1892-04-14)[1][2][3][…], Սիդնեյ, Ավստրալիա[4] - հոկտեմբերի 19, 1957(1957-10-19)[1][2][3][…], Blackheath, City of Blue Mountains, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա[4]), ավստրալիացի հնագետ, Բրիտանական ակադեմիայի անդամ (1940 թվականից), Լոնդոնի համալսարանի հնագիտության համալսարանի տնօրեն (1946-1956

Գորդոն Չայլդ
Ծնվել էապրիլի 14, 1892(1892-04-14)[1][2][3][…]
Սիդնեյ, Ավստրալիա[4]
Մահացել էհոկտեմբերի 19, 1957(1957-10-19)[1][2][3][…] (65 տարեկան)
Blackheath, City of Blue Mountains, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա[4]
ինքնասպանություն
Քաղաքացիություն Ավստրալիա[4]
Մասնագիտությունդասական բանասեր, նախապատմության ուսումնասիրող, համալսարանի դասախոս, արհմիութենական գործիչ և գրադարանավար
Հաստատություն(ներ)Էդինբուրգի համալսարան, UCL Institute of Archaeology? և Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց
Գործունեության ոլորտPrehistoric Europe? և prehistoric archaeology?
Պաշտոն(ներ)տնօրեն
ԱնդամակցությունԲեռլինի գիտությունների ակադեմիա և Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա
Ալմա մատերՍիդնեյի համալսարան[4] և Թագավորական քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][5]
Եղել է գիտական ղեկավարIsobel Smith?
Պարգևներ
ԿուսակցությունԱվստրալիական լեյբորիստական կուսակցություն
 V. Gordon Childe Վիքիպահեստում

Պեղումներ է կատարել Շոտլանդիայում, Հյուսիսային Իռլանդիայում, Օրկնեյան կղզիներում։ Հիմնական աշխատություններում (վերաբերում են Եվրոպայի և Արևելքի հնագույն պատմությանը) հենվելով սովետական հետազոտողների աշխատությունների վրա՝ առաջարկել է պատմական երևույթների մատերիալիստական հիմնավորում։ Հակադրվել է մշակութային փոփոխությունները ժողովուրդների վերաբնակեցումներով բացատրող «միգրացիոնիզմի տեսությանը»։ Ուսումնասիրել է երկրագործության առաջացումն ու զարգացումը («նեոլիթյան հեղափոխություն»), անցումը հին քարի դարի յուրացնող տնտեսությունից նոր քարի դարի արտադրող տնտեսությանը։ Հասարակության առաջընթացի հիմնական գործոնը համարել է տնտեսության աստիճանական զարգացումը, պետականության ծագման խնդիրը հանգեցրել քաղաքների առաջացման մասին հարցին («քաղաքային հեղափոխություն»)՝ նվազ ուշադրություն հատկացնելով հասարակական հարաբերություններին։

Զոհվել է Սիդնեյի մոտակա լեռներում (Ավստրալիա

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորդոն Չայլդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 665