Գորդանա Սիլյանովսկա-Դավկովա

Գորդանա Սիլյանովսկա-Դավկովա (մակեդոներեն՝ Гордана Силјановска-Давкова, մայիսի 11, 1953(1953-05-11), Օխրիդ, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն), մակեդոնացի քաղաքական գործիչ, առանց պորտֆելի նախարար, 1992-1994 թվականներին աշխատել է Մակեդոնիայի Հանրապետության կառավարությունում։ 2019 թվականին եղել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահի թեկանածու։

Գորդանա Սիլյանովսկա-Դավկովա
մակեդոներեն՝ Гордана Силјановска-Давкова
Դիմանկար
Ծնվել էմայիսի 11, 1953(1953-05-11) (70 տարեկան)
ԾննդավայրՕխրիդ, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն
Քաղաքացիություն Հյուսիսային Մակեդոնիա
ԿրթությունՍկոպյեի համալսարան և Լյուբլյանայի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունփաստաբան, պրոֆեսոր և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՍկոպյեի համալսարան
Զբաղեցրած պաշտոններmember of the Assembly of the Republic of North Macedonia?
ԿուսակցությունՄակեդոնիայի ներքին հեղափոխական կազմակերպություն – Մակեդոնիայի ազգային միասնության դեմոկրատական կուսակցություն

Կենսագրություն խմբագրել

Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան ծնվել է 1955 թվականի մայիսի 11-ին Օխրիդ քաղաքում։ 1973 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 1978 թվականին՝ Սկոպիեի Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավունքի մագիստրոսի աստիճան։ 1993 թվականին Լյուբլյանայի համալսարանում ստացել է իրավագիտության դոկտորի աստիճան cum laude[1] (կում լաուդե), հանձնաժողովը ղեկավարում էր պրոֆեսոր Ֆրանց Գրադը։ Դոկտորական ատենախոսության թեման եղել է «Տեղական ինքնակառավարումը, նորմերի և իրականության միջև» (1994) խորագրով։

1989 թվականից աշխատել է Սկոպիեի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում որպես ասիստենտ և դասավանդել է «Քաղաքական համակարգեր» առարկան։ 1994 թվականին նշանակվել է սահմանադրական իրավունքի և քաղաքական համակարգերի դոցենտ, 2004 թվականին`պրոֆեսոր։ 1990-1992 թվականներին եղել է Մակեդոնիայի Հանրապետության խորհրդարանի Սահմանադրական հանձնաժողովի անդամ, 1992-1994 թվականներին` առանց պորտֆելի նախարար Բրանկո Ցրվենկովսկու առաջին կառավարությունում։ ՄԱԿ-ում եղել է ընտրությունների գծով փորձագետ, Եվրոպայի խորհրդին կից տեղական ինքնակառավարման անկախ փորձագիտական խմբի նախագահի տեղակալ։ 2008-2016 թվականներին եղել է Վենետիկի հանձնաժողովի անդամ, սահմանադրական իրավունքի և քաղաքական համակարգերի վերաբերյալ բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ է[2]։

2017-2018 թվականներին, որպես հասարակական գործիչ, հանդես է եկել հանրապետությունում ալբաներենի կիրառման ընդլայնման մասին օրենքի և Պրեսպանյան համաձայնագրի դեմ։ 2019 թվականի փետրվարի 16-ին ՆՄՀԿ (Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպություն), ՄԱՄԴԿ (Մակեդոնիայի ազգային միասնության դեմոկրատական կուսակցություն) կուսակցության կողմից Ստրուգա քաղաքից առաջադրվել է որպես Հյուսիսային Մակեդոնիայի նախագահի թեկնածու[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Македонска енциклопедија, том II. Скопје, Македонска академија на науките и уметностите, 2009. ISBN 978-608-203-024-1. с. 1358.
  2. «Автобиография на сайте Скопьевского университета» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  3. Натпартиски кандидат или реприза на Иванов: Досие Гордана Силјановска Давкова, Фактор, 19.02.2019 (մակեդ.)
  4. ВМРО-ДПМНЕ ќе ја кандидира Силјановска-Давкова на претседателските избори, Нова Македонија, 16.02.2019]