Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության խորհրդարան

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության խորհրդարան, առավել հայտնի է, որպես Հյուսիսային Մակեդոնիայի Օրենսդիր ժողով (մակեդոներեն՝ Собранието на Република Македонија), միապալատ օրենսդիր մարմին Մակեդոնիայի Հանրապետությունում, որը բաղկացած է թվով 120 պատգամավորներից։

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության խորհրդարան
Տեսակ
Տեսակմիապալատ խորհրդարան
Պատմություն
Հիմնադրված1991
Ղեկավարում
ԽոսնակՏալատ Ջաֆերի, Դեմոկրատական միություն՝ ինտեգրման համար
սկսած ապրիլի 27, 2017
Կազմը
Նստատեղեր123
Հանդիպումների վայր

sobranie.mk(մակեդ.)(ալբ.)(անգլ.)(ֆր.)

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության Օրենսդիր ժողովն ունի մեկ պալատ և մեկ կանոնադրություն՝ Հյուսիսային Մակեդոնիայի Սահմանադրությունը։ Խորհրդարանը կարող է ունենալ մինչև 140 պատգամավոր, չնայած նրան, որ Մակեդոնիայի սահմանադրական պատմության ընթացքում նման դեպք չի գրանցվել (պատգամավորների առավելագույն քանակը կազմել է 120 անձ)։

Պատգամավորներն ընտրվում են համապետական ընտրակարգով՝ փակ և գաղտնի քվեարկության միջոցով։ Վերջիններս ընտրվում են առավելագույնը չորս տարի ժամկետով։

Մակեդոնիայի Հանրապետության Օրենսդիր ժողովը գլխավորում է խորհրդարանի նախագահը կամ խոսնակը։ 2017 թվականի ապրիլի 27-ից այդ պաշտոնն է ստանձնում «Դեմոկրատական միություն՝ ինտեգրման համար» կուսակցության թեկնածու Տալատ Ջաֆերին։

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության օրենսդիր իշխանության՝ խորհրդարանի շենքը տեղակայված է մայրաքաղաք Սկոպյեի կենտրոնական հատվածում։

Օրենսդրական գործընթաց խմբագրել

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում օրենքի ընդունման և ամրագրման լիազորություն ունի միայն նախագահի ղեկավարած կառավարությունն ու օրենսդիր ժողովը։ Օրինագիծը մինչ իրավական ուժ ստանալը պետք է ունենա պետական այրերի կողմից ներկայացված բացատրագիր։ Ցանկացած օրինագիծը վերընթերցվում է համապատասխան մշտական հանձնաժողովի կողմից։

Օրենսդիր ժողովի լիազորությունները սահմանում է երկրի սահմանադրությունը։ Մակեդոնիան լինելով խորհրդարանական կառավարմամբ հանրապետություն՝ օրենսդիր ժողովին վստահում է երկրի կառավարման վերաբերյալ կարևորագույն հարցերը։ Մակեդոնիայի խորհրդարանը կարող է՝

  • Փոփոխել երկրի սահմանադրությունը կամ սահմանադրության որոշակի կետեր, ինչպես նաև սահմանել նոր օրենքներ
  • Վավերացնել միջազգային պայմանագրեր, պատերազմ հայտարարել և հաշտության պայմանագիր կնքել, փոփոխություններ մտցնել Մակեդոնիայի Հանրապետության սահմաններում
  • Ընտրել գործադիր և դատական իշխանության ղեկավարներ՝ նախագահ և դատավորներ
  • Երկրում հայտարարել արտակարգ իրավիճակ։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել