Վենետիկի հանձնաժողով
Վենետիկի հանձնաժողով Եվրոպայի Խորհրդի խորհրդատվական մարմին, որը կազմված է սահմանադրական իրավունքի ոլորտում անկախ փորձագետներից: Այն ստեղծվել է 1990 թվականին, Բեռլինի պատի փլուզումից հետո, երբ խիստ կարիք կար օգնելու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներին սահմանադրական բարեփոխումների մեջ: Հանձնաժողովի պաշտոնական անվանումն է Իրավունքի միջոցով ժողովրդավարության Եվրոպական հանձնաժողով, բայց քանի որ հանձնաժողովի հանդիպումները տեղի են ունենում Իտալիայի Վենետիկ քաղաքում, որտեղ նստաշրջանները գումարվում են տարեկան չորս անգամ, այն անգամ հաճախ անվանում են Վենետիկի հանձնաժողով:
Վենետիկի հանձնաժողով | |
---|---|
Տեսակ | advisory board? |
Հիմնադրված | մայիսի 10, 1990[1] |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն և ֆրանսերեն |
Վերադաս կազմակերպություն | Եվրոպայի Խորհուրդ |
Կայք | venice.coe.int |
Բովանդակություն
Անդամ երկրներԽմբագրել
Սկսելով 18 անդամ երկրից, շուտով Եվրոպայի Խորհրդի բոլոր երկրները միացան Վենետիկի հանձնաժողովին և 2002 թվականից ոչ եվրոպական երկրներ նույնպես կարող են դառնալ հանձնաժողովի անդամ: 2014 թվականի հուլիսի 13-ի դրությամբ հանձնաժողովն ուներ 60 անդամ երկիր, որից 47 Եվրոխորհրդի անդամ երկրներ և 13 այլ երկրներ[2]: Բելառուսը կապված անդամ է և կան հինգ դիտորդներ: Պաղեստինյան ազգային վարչությունը և Հարավաֆրիկյան Հանրապետությունն ունեն հատուկ համագործակցության կարգավիճակ, որը նման է դիտորդի կարգավիճակին[3]: ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի և ՍԻՄԱ-ի (Սահմանադրական իրավունքի միջազգային ասոցացիա / Association internationale de droit constitutionnel) ներկայացուցիչները մասնակցում են հանձնաժողովի հերթական նստաշրջաններին:
Անդամ ենԽմբագրել
Անդամներն են ավագ գիտական աստիճանով անձինք, հատկապես սահմանադրական կամ միջազգային իրավունքի ոլորտում, սահմանադրական դատարանների դատավորները կամ խորհրդարանների անդամները[4] [5]: Ներկա և նախկին անդամների մեջ եղել են անվանի գիտնականներ և դատավորներ[6]:
ՆախագահԽմբագրել
Հանձնաժողովի ներկայիս նախագահն է նակին գլխավոր քարտուղար Ջաննի Բուքիքիոն[7] իսկ նրա նախորդ Ժան Էրիկ Հելգեսենը[8], ով Օսլոյի համալսարանի պրոֆեսոր է, ընտրվել է փոխնախագահ:
Վենետիկի հանձնաժողովի հիմնական գործառույթն է սահմանադրությունների նախագծերի և դրանց փոփոխությունների մասին կարծիք հայտնելը, սակայն հանձնաժողովը նաև ուշադրություն է դարձնում սահմանադրական օրենքների վրա, ինչպիսիք են ընտրական կամ փոքրամասնությունների մասին օրենքները:
Կարծիքի համար դիմում են անդամ երկրները, Եվրախորհրդի մարմինները, Եվրոպական կամ միջազգային կազմակերպությունները, կամ հանձնաժողովի աշխատանքներին մասնակից մարմինները: Հանձնաժողովի կարծիքները որոշիչ չեն, սակայն գրեթե միշտ հաշվի են առնվում անդամ երկրների կողմից:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ (unspecified title) — P. 15.
- ↑ «Kosovo becomes 60th member of Venice Commission of Council of Europe»։ Voice of Russia։ 13 June 2014։ Վերցված է 13 June 2014
- ↑ «Members of the Venice Commission»։ www.venice.coe.int։ Council of Europe։ Վերցված է 2015-12-10
- ↑ [1]
- ↑ [2] Archived September 3, 2011, at the Wayback Machine.
- ↑ [3] Archived October 13, 2011, at the Wayback Machine.
- ↑ «Gianni Buquicchio»։ www.venice.coe.int։ Council of Europe։ Վերցված է 2015-12-10
- ↑ [4] Archived January 3, 2007, at the Wayback Machine.