Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններ (2019)

Հյուսիսային Մակեդոնիայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2019 թվականի ապրիլի 21-ին։ Այդ քվեարկությունը 1991 թվականից ի վեր անկախ հանրապետության պատմության մեջ վեցերորդ նախագահական ընտրություններն էին։ 2009 և 2014 թվականների ընտրություններում հաղթել է Գեորգե Իվանովը, որն իրավունք չունի իր թեկնածությունն առաջադրել երրորդ ժամկետով[1][2]։

Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններ (2019)
Հյուսիսային Մակեդոնիա
2019 թվալանի ապրիլի 21

Տեսակ North Macedonian presidential election?

Պաշտոն Մակեդոնիայի Հանրապետության նախագահ

Թեկնածուներ Սթևո Պենդարովսկի և Գորդանա Սիլյանովսկայա-Դավկովա

Հաղթող Սթևո Պենդարովսկի

Նախորդ 2014 Macedonian presidential election?

Հաջորդ 2024 North Macedonian presidential election?

Առաջին փուլում աննշան առավելությամբ հաղթեց Պենդարովսկին[3]։ Քանի որ թեկնածուներից ոչ մեկը չի անցել 50 %-ի շեմը, Հյուսիսային Մակեդոնիայում 2019 թվականի մայիսի 5-ին կկազմակերպվի ընտրությունների երկրորդ փուլ[4]։

Նախապատմություն խմբագրել

Հյուսիսային Մակեդոնիայի գործող նախագահ Գեորգե Իվանովն առաջին անգամ ընտրվել է 2009 թվականին՝ աջակցելով այն ժամանակ իշխող Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպություն-Մակեդոնական ազգային միասնության դեմոկրատական կուսակցություն։ Գեորգի Իվանովը վերընտրվել է 2014 թվականին՝ երկրորդ փուլում հաղթելով Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միության թեկնածու Սթևո Պենդարովսկուն[1]։

2015 և 2016 թվականներին լայնածավալ քաղաքական ճգնաժամը և զանգվածային բողոքները հանգեցրել են 2016 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Չնայած նրան, որ իշխող Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպություն-Մակեդոնական ազգային միասնության դեմոկրատական կուսակցությունն առաջինն է դարձել խորհրդարանում ձայների և ստացած տեղերի թվով (51 մանդատ 120-ից), կառավարության ստեղծման նախաձեռնությունը գրավել է Մակեդոնիայի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական միությունը։ Նոր իշխող կոալիցիայի մեջ են մտել Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միությունը (49 մանդատ) և ալբանական փոքրամասնությունը ներկայացնող կուսակցությունները՝ հանուն ինտեգրման ժողովրդավարական միությունը (10 մանդատ), ալբանացիների դեմոկրատական կուսակցությունը (2 մանդատ), Բեսա շարժում խմբակցության մի մասը (5 պատգամավորից 3-ը)[1][5]։ Վարչապետ նշանակվեց Զորան Զաևը։

2019 թվականի ընտրություններն անցկացվում են տարածաշրջանային կազմակերպություններին, մասնավորապես Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանը և Եվրամիությանը Հյուսիսային Մակեդոնիայի ինտեգրման գործընթացի ակտիվացման ֆոնին, որոնց միանալու շուրջ բանակցությունները երկար ժամանակ սառեցվել էին երկիրը անվանելու չլուծված հարցի պատճառով։ 2018 թվականի սեպտեմբերի 30-ին երկրում հանրաքվե Է անցկացվել, որը վերաբերում էր Հունաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի (Պրեսպանյան համաձայնագիր) հավանությանը։ Համաձայնագրին աջակցել է ընտրողների 91,5 %-ը, որոնք քվեարկությանը մասնակցել են 36,9 %-ով։ 2019 թվականի հունվարի 11-ին Հյուսիսային Մակեդոնիայի խորհրդարանն ընդունեց Պրեսպանյան համաձայնագրով նախատեսված սահմանադրական փոփոխությունները, ինչն ապաշրջափակեց տարածաշրջանային կազմակերպություններին Հանրապետության միանալու շուրջ բանակցությունների գործընթացը։ Համաձայնագրի ակտիվ կողմնակիցներ են եղել իշխող կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 OSCE Office for Democratic Institutions and Human Rights, Republic of North Macedonia Presidential Election, 21 April 2019, Interim Report 11 March – 2 April 2019
  2. «North Macedonia's Social Democrats Nominate Pendarovski As Presidential Candidate» (անգլերեն). RadioFreeEurope/RadioLiberty. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  4. «Macedonia to hold presidential elections on April 21 - Xinhua | English.news.cn». www.xinhuanet.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
  5. «Split Rocks Macedonia's Ethnic Albanian Besa Party» (ամերիկյան անգլերեն). Balkan Insight. 2018 թ․ փետրվարի 9. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.