Գոռ Մինասյան (հոկտեմբերի 25, 1994, Գյումրի), հայ ծանրամարտիկ, 2022 թվականից մասնակցում է Բահրեյնի դրոշի տակ։ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և եվրոպայի բազմակի մեդալակիր։ Ասիայի կրկնակի չեմպիոն և ռեկորդակիր (2022, 2023)։ Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ։

Գոռ Մինասյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն
Մասնագիտացումծանրամարտիկ
Երկիր Հայաստան
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 25, 1994 (30 տարեկան)
ԾննդավայրԳյումրի, Հայաստան Հայաստան
Հասակ՝1,8 մետր
Քաշ150կգ

Վաղ կյանք

խմբագրել

Ծնվել է 1994 թվականի հոկտեմբերի 25-ին, Գյումրիում։ Փոքր տարիքում զբաղվել է ըմբշամարտով, բռնցքամարտով։ 10 տարեկանից զբաղվում է ծանրամարտով[1]։

Կարիերա

խմբագրել

Հայաստանի բազմակի չեմպիոն է[1]։

Երիտասարդների գերծանր քաշային կարգում (+94 կգ) պոկում վարժությունում համարվում է համաշխարհային ռեկորդակիր։ Մինասյանը 2010 թվականի երիտասարդական ամառային օլիմպիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ[2]։

2013 թվականին 2 տարով որակազրկվել է[3]։ 2015 թվականին վերադառնալով մեծ սպորտ գերծանր քաշային կարգում դարձել է Հյուստոնի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ երկամարտում գրանցելով 437 կգ արդյունքը[1]։ 2016 թվականի Ֆյորդեի Եվրոպայի առաջնությանը երկամարտի 442 կգ արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը[1]։ 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերում երկամարտի 451 կգ արդյունքով դարձել է օլիմպիական փոխչեմպիոն[4][5]։

Միջազգային արդյունքներ

խմբագրել

Արդյունքներ

խմբագրել
Թվական Վայր Քաշային կարգ Պոկում (կգ) Հրում (կգ) Երկամարտ Հորիզոնական
1 2 3 Հորիզոնական 1 2 3 Հորիզոնական
Օլիմպիական խաղեր
2016   Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա +105 կգ 200 207 210 3 236 241 241 5 451  
Աշխարհի առաջնություն
2015   Հյուսթոն, ԱՄՆ +105 կգ 195 201 203   234 240 240 8 437  
2018   Աշխաբադ, Թուրքմենստան +109 կգ 200 205 211   240 245 250   450  
2019   Պատտայա, Թաիլանդ +109 կգ 200 207 212   237 243 248   460  
Եվրոպայի առաջնություն
2016   Ֆյորդ, Նորվեգիա +105 կգ 195 200 205   231 231 237 4 442  
2017   Սպլիտ, Խորվաթիա +105 կգ 200 205 211   235 240 240 5 446  
2019   Բաթումի, Վրաստան +109 կգ 200 205 205   222 234 7 422 5
Աշխարհի երիտասարդական առաջնություն
2011   Փենանգ, Մալայզիա +105 կգ 170 175 178   200 206 208 5 384 4
2012   Անտիգուա Գվատեմալա, Գվատեմալա +105 կգ 180 186 190   220 227 230   417  
2013   Լիմա, Պերու +105 կգ 177 183 187 -- 206 213 220 -- -- DSQ
Երիտասարդական օլիմպիական խաղեր
2010   Սինգապուր +94 կգ 155 155 160 1 190 190 195 2 350  

Պարգևներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Ռիո-2016. Հայաստանի օլիմպիականները. Գոռ Մինասյան, Ռուբեն Ալեքսանյան (ֆոտո)
  2. «Samvel Khachatryan: Gor Minasyan has won Armenia's first silver medal of Olympic Games since 1996». PanArmenian.Net. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.
  3. «Sanctioned Athletes / Athlete Support Personnel». iwf.net. International Weightlifting Federation. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  4. «MINASYAN Gor». Rio 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  5. «Lasha Talakhadze Wins Gold, Behdad Salimi Bombs Out After World Record Snatch». BarBend.com (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  6. ՀՀ նախագահի հրամանով
  7. ՀՀ նախագահի հրամանով
  8. ՀՀ նախագահի հրամանով

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոռ Մինասյան» հոդվածին։