«Բուվար և Պեկյուշե» (ֆր.՝ Bouvard et Pécuchet), ֆրանսիացի գրող Գյուստավ Ֆլոբերի անավարտ վեպը, որ հետմահու հրատարակվել է 1881 թվականին։ Ֆլոբերը մտադիր է եղել վեպում արտացոլել մարդկության մասին կուտակված գիտելիքներն ու ցույց տալ մարդկային հիմարությունը։ Ֆրանսիական քննադատությունը վեպը գնահատել է բացասական[1]։

Բուվար և Պեկյուշե
ֆր.՝ Bouvard et Pécuchet
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Ձևվեպ
ՀեղինակԳյուստավ Ֆլոբեր
Երկիր Ֆրանսիա
Բնագիր լեզուֆրանսերեն
ՀրատարակչությունAlphonse Lemerre?
Հրատարակվել է1881
 Bouvard et Pécuchet

Սյուժե խմբագրել

Ամառային մի տոթ օր Փարիզում հանդիպում են ու ծանոթանում երկու տղամարդ՝ Բուվարն ու Պեկյուշեն։ Պարզվում է, որ նրանք ոչ միայն երկուսն էլ աշխատում են որպես գրագիրներ, այլև նրանց հետաքրքրությունները նույնպես համընկնում են։ Նրանք երկուսն էլ երազում են ապրել գյուղում։ Ժառանգությունը, որն անսպասելիորեն ստանում է Բուվարը, փոխում է նրանց կյանքը. նրանք գնում են ֆերմա։ Նրանք հետաքրքրվում են գյուղատնտեսությամբ, ապա բժշկությամբ, քիմիայով, երկրաբանությամբ, քաղաքականությամբ, փիլիսոփայությամբ, բայց ամեն անգամ նրանց ձեռնարկումներն ավարտվում են անհաջողությամբ։ Հուսահատվելով՝ նրանք վերադառնում են նրան, ինչով զբաղվել էին ամբողջ կյանքում, այսինքն՝ գրագրությանը։

Ստեղծման պատմություն խմբագրել

 
Վեպի երկրորդ գլծի պլանի ձեռագիրը

1872 թվականի օգոստոսին Գյուստավ Ֆլոբերն սկսում է նյութ հավաքել վեպի համար։ Վեպի ստեղծումը մի քանի անգամ ընդհատվել է, և այն մնացել է անավարտ 1880 թվականին հեղինակի մահվան պատճառով։ Ենթադրվել է, որ վեպը պետք է բաղկացած լիներ երկու մասից. առաջինը պետք է պատմեր հերոսների պատմությունը, իսկ երկրորդը նախատեսվել է որպես բառարան՝ հանրագիտարաններից քաղվածքների համակարգված ժողովածու (ֆր.՝ Le Dictionnaire des idées reçues)։ Սյուժեի մտահղացումը Ֆլոբերի մոտ եղել է վաղուց։ 1837 թվականին երիտասարդ գրողը տպագրել է «Une leçon d'histoire naturelle» պատմվածքը, որը վկայում է գրասենյակային աշխատողների կերպարների նկատմամբ հեղինակի հետաքրքրության մասին։ Անկասկած վեպի նախագծի վրա ազդել է Բարտելեմ Մորիսի «Les Deux Greffiers» պատմվածքը, որը պատմում է երկու քարտուղարների մասին, որոնք թոշակի անցնելուց հետո հեռանում են գյուղ, որտեղ զբաղվում են այգեգործությամբ, գնում որսի, ձկնորսության, սակայն ի վերջո այդ ամենը նրանց ձանձրացնում է, և նրանք իրենց երջանկությունը գտնում են նրա մեջ, ինչով զբաղվել էին ամբողջ կյանքում. ամեն օր նրանք գրում էին մեկը մյուսին թելադրելով[2]։ Ֆլոբերի ընկերը՝ Մաքսիմ դյու Կամը, իր «Գրական հուշերում» հայտարարել է, որ Ֆլոբերը վեպի մասին սկսել է մտածել դեռ 1843 թվականին[3]։ Գրողը բազմիցս ընդհատել է վեպի վրա կատարվող աշխատանքը, իսկ նամակներից մեկում նա նույնիսկ գրել է, թե հրաժարվում է նրանից։ Վեպի ստեղծման ժամանակ կատարած ընդմիջումների ընթացքում «որպես հանգիստ» 1875-1877 թվականներին Ֆլոբերը գրել է «Երեք վիպակները»։ Դա եղել է գրողի համար ծանր ժամանակաշրջան նյութական լուրջ խնդիրների, ինչպես նաև ծանր հիվանդության (էպիլեպսիա) և նրա հետևանքների պատճառով[4][5]։ Վեպի վերջաբանը կարելի է բավական լավ պատկերացնել պահպանված հեղինակային նշումների շնորհիվ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Gustave Flaubert. Bouvard et Pecuchet, Перевод И. Мандельштама». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 9-ին.
  2. Sophie Schvalberg Gustave Flaubert, Bouvard et Pécuchet. — Editions Bréal, 1999. — С. 17. — ISBN 9782842913205
  3. Maxime du Camp Souvenirs littéraires de Maxime du Camp, 1822-1894. — Aubier, 1994. — С. 616.
  4. Фоконье, Бернар. «Три «Христианские» повести // Флобер». biography.wikireading.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
  5. Труайа, Анри. «Глава XX «Три повести» // Гюстав Флобер». www.e-reading.club. Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.

Գրականություն խմբագրել

  • Недосейкин М. Н. Научное мировоззрение в романе Г. Флобера «Бувар и Пекюше» // Вестник Воронежского государственного университета. Серия։ Филология. Журналистика. — 2015. — № 2. — С. 57—60.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուվար և Պեկյուշե» հոդվածին։