«Գլխապտույտ» (անգլ.՝ Vertigo), Ալֆրեդ Հիչքոքի դասական ֆիլմերից մեկը։ Դրա ժանրը կարող է սահմանվել որպես թրիլլեր՝ դետեկտիվ տարրերով։ Սյուժեն հիմնված է Բուալոյի և Նարսեժակի «Մահացածների թագավորությունից» վեպի վրա։

Գլխապտույտ
անգլ.՝ Vertigo
ԵրկիրԱՄՆ
Ժանրքրեական ֆիլմ, միստիկ ֆիլմ[1][2], ֆլեշբեք ֆիլմ, թրիլեր, դրամա և դետեկտիվ ֆիլմ
Թեմաինքնասպանություն
ՀիմքThe Living and the Dead?
Թվական1958, փետրվարի 3, 1959[3], մայիսի 22, 1958[4] և մայիսի 28, 1958[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱլֆրեդ Հիչքոք[1][5][6][…]
ՊրոդյուսերԱլֆրեդ Հիչքոք
Սցենարի հեղինակAlec Coppel?, Samuel A. Taylor?, Մաքսվել Անդերսոն, Բուալո-Նարսեժակ և Տոմա Նարսեժակ[7]
ԴերակատարներՋեյմս Ստյուարտ[6][8][2][…], Կիմ Նովակ[6][8][2][…], Barbara Bel Geddes?[6][8][2][…], Tom Helmore?[8][2][9][…], Հենրի Ջոնս[8][2][10][…], Էլլեն Կորբի[8][2][11], Konstantin Shayne?[8][11], Լի Պատրիկ[8][2][11], Ռայմոնդ Բեյլի[8][2][11], Ալֆրեդ Հիչքոք[12], Բես Ֆլաուերս[12] և Ֆրեդ Գրեհամ[12]
ՕպերատորՌոբերտ Բյորս
ԵրաժշտությունԲերնարդ Հերման
ՄոնտաժՋորջ Թոմաս
Պատմվածքի վայրՍան Ֆրանցիսկո և Կալիֆոռնիա
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո և Mission San Juan Bautista?
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն128 րոպե
Բյուջե2 479 000 $
Շահույթ7 705 225 $[13] և 7 797 728 $[13]
Պաշտոնական կայքէջ
 Vertigo (film) Վիքիպահեստում

Ֆիլմը պատմում է Սքոթի մականունով ոստիկանի մասին, որը պաշտոնաթող է եղել դեպրեսիայի և բարձունքի խուճապային վախի պատճառով՝ ծառայակցի մահվանից հետո։ Այս հոգեկան տրավման շարունակում է վերադառնալ Սքոթիի կյանք, երբ նա հետևում է մի կնոջ, որն իրեն պահում է անբացատրելի կերպով։

Ֆիլմը մասսայականացրել է հատուկ էֆեկտ՝ տեսախցիկի միաժամանակյա մոտեցմամբ և հեռացմամբ, որը երբեմն նաև անվանում են «գլխապտույտի էֆեկտ» (անգլ.՝ Vertigo effect): «Գլխապտույտ» ֆիլմն առաջին հորիզոնականն է զբաղեցնում «Sight & Sound» ասմագրի վարկածով մեծագույն ֆիլմերի ցանկում (846 կինոքննադատների հարցման արդյունքներով, կազմվում է 1952 թվականից[14]) և Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտի վարկածով լավագույն դետեկտիվների ցանկում[15]։

Սյուժե

խմբագրել

Սան Ֆրանցիսկոյում բնակվող դետեկտիվ Ջոն «Սքոթի» Ֆերգյուսոնի (Ջեյմս Ստյուարտ) մոտ իր աշխատակից ոստիկանի ողբերգական մահից հետո զարգացնում է ակրոֆոբիա (վախ բարձունքներից)։ Նա հրաժարական է տալիս վախի և գլխապտույտի նոպաների պատճառով։

Շուտով Ջոնին որպես մասնավոր դետեկտիվ վարձում է իր հին ծանոթ Գևին Էլսթերը (Թոմ Հելմոր)։ Գևինը կասկածում է, որ իր կինը՝ Մադլեն Էլսթերը (Քիմ Նովակ), հոգեկան հիվանդ է և խնդրում է Սքոթիին հետևել իրեն, ինչին Սքոթին դժկամորեն համաձայնվում է։ Մադլենն ուսումնասիրում է Կառլոտա Վալդեսի դիմանկարը, այցելում է նրա գերեզմանը, հագնում է ճիշտ նույն սանրվածքը, ինչ ուներ Կառլոտան։ Գևինը հայտնում է, որ Մադլենի կողմից այդքան ընդօրինակված կինը իր մեծ տատիկն է, ով ինքնասպանություն է գործել։ Սքոթին հետևում է նրան և տեսնում, թե ինչպես է Մադլենը նետվում Ոսկե դարպասի նեղուց, սակայն դետեկտիվը հասցնում է փրկել նրան։ Ջոնը Մադլենին անգիտակից վիճակում բերում է իր տուն։ Գևինի հետ հեռախոսով խոսելիս Սքոթին իմանում է, որ Կառլոտան ինքնասպանություն է գործել 26 տարեկանում, նույնքան էլ հիմա Մադլենն է։ Դետեկտիվը սիրահարվում է խորհրդավոր անծանոթուհուն, թեև վաղուց կապված է ընկերության և սիրո կապերով Միջ Վուդի (Բարբարա Բել Գեդես) հետ, ում հետ նախկինում նշանված է եղել։

Մադլենի հետ կատարվածի առեղծվածը բացահայտելու համար Սքոթին նրան տանում է Սան Խուան Բաուտիստա հին իսպանական առաքելություն, որտեղ Մադլենը Սքոթիից փախչում է զանգակատուն։ Բարձրության վախը թույլ չի տալիս դետեկտիվին բարձրանալ նրա հետևից, և նա միայն աշտարակի պատուհանից տեսնում է, թե ինչպես է Մադլենը ընկնում եկեղեցու տանիքին և մահանում։ Ջոնն իրեն մեղադրում է Մադլենի մահվան մեջ։ Մեղքի զգացումն այնքան մեծ է, որ նա հայտնվում է հոգեբուժարանում։ Շատ ավելի ուշ, արդեն ցնցումից ապաքինվելուց հետո, նա կրկին այցելում է այն վայրերը, որտեղ ժամանակին եղել է Մադլենը։ Մի օր փողոցում նա հանդիպում է Ջուդի Բարտոնին, որն անսովոր նման է Մադլենին։ Նա մազերի այլ գույն ունի, ավելի գռեհիկ է համեմատած Մադլենի հետ, և Ջոնը հետևում է նրան։ Ջոնի հետապնդումից վախեցած Ջուդին նրան նամակ է գրում, որտեղ խոստովանում է, որ ինքը հենց Մադլենն է։ Գևինը կաշառել է նրան, որպեսզի նա խաղա իր հոգեկան հիվանդ կնոջ դերը, որին այդքան նման է։ Ֆլեշբեքում հեռուստադիտողը տեսնում է, թե ինչպես է Ջուդին զանգակատուն բարձրանալիս հանդիպում Գևինին, ով նետում է իր կնոջ մարմինը։ Ջոնի ակրոֆոբիան թույլ չէր տա նրան բարձրանալ զանգակատուն, ինչը նրան դարձրել է կատարյալ կեղծ վկա։ Այնուամենայնիվ, Ջուդին, որն արդեն հասցրել է սիրել Ջոնին, պատռում է նամակը, հենց որ ավարտում է այն գրելը։

Ջոնը տարված է իր նոր ծանոթով։ Նա Ջուդիի համար ընտրում է սանրվածք ու զգեստ, որոնք հիշեցնում են Մադլենի սանրվածքն ու զգեստը։ Իր սիրելիին կորցնելու վախից՝ Ջուդին ամբողջովին փոխակերպվում է Մադլենի։ Ջուդին հագնում է կախազարդ, որը ժամանակին կրել է Մադլենը։ Սքոթին հասկանում է ճշմարտությունը։ Ընթրիքի փոխարեն նա Ջուդիին տանում է Սան Խուան Բաուտիստա և ստիպում նրան ևս մեկ անգամ բարձրանալ զանգակատունը՝ բացատրելով, որ ինքը պետք է ազատվի անցյալից՝ անելով այն, ինչ չի կարողացել անել Մադլենի մահվան օրը։ Ջուդին վախեցած է և ամեն ինչում խոստովանում է։ Ջոնը նետվում է նրա վրա և քարշ տալիս վերև՝ պայքարի ընթացքում չնկատելով, թե ինչպես է աստիճաններով բարձրանում վերև։ Ուժեղ հույզերը հաղթում են ակրոֆոբիային, և նա այլևս չի վախենում բարձունքներից ։

Ջուդին Սքոթիին բացատրում է, որ սիրում է իրեն։ Սքոթիի կատաղությունը թուլանում է, նրանք գրկախառնվում են։ Հանկարծ աստիճանների վրա ոտնաձայներ են լսվում, ներս է մտնում միանձնուհին։ Ջուդին, վախեցած կնոջ դժվար տարբերվող «ուրվականից», հետ է քայլում և ընկնում աշտարակից։ Սքոթին ցնցված նայում է ներքև, մինչ միանձնուհին հարվածում է զանգին։

Դերերում

խմբագրել
  • Ջեյմս Ստյուարտ՝ Ջոն «Սքոթի» Ֆերգյուսոն
  • Քիմ Նովակ՝ Մադլեն Էլսթեր / Ջուդի Բարտոն
  • Բարբարա Բել Գեդես՝ Մարջորի «Միջ» Վուդ
  • Թոմ Հելմոր՝ Գևին Էլսթեր
  • Էլեն Քորբի՝ հյուրանովի աշխատակից
  • Հենրի Ջոբս՝ կորոներ
  • Ռեյմոնդ Բեյլի՝ Սքոթիի բժիշկ
  • Կոնստանտին Շեյն՝ Լեյբել

Սցենար

խմբագրել

Հիչքոքը վաղուց հետաքրքրությամբ հետևում էր ֆրանսիացի գրողներ Բուալոյի և Նարսեժակի ստեղծագործություններին։ Նա ապարդյուն փորձել է գնել իրենց «Նա, ով այլևս չկար» վեպի էկրանավորման իրավունքները, սակայն ֆրանսիացի ռեժիսոր Անրի Ժորժ Կլուզոն գերազանցել է նրան և այս պատմության հիման վրա նկարահանել է «Սատանուհիներ» (1954) դասական թրիլլերը։ Տարածված կարծիքն այն մասին, որ «Մահացածների թագավորությունից» վեպը գրվել է ֆրանսիացի հեղինակների կողմից հատուկ Հիչքոքի համար, չի հաստատվել հենց Նարսեժակի կողմից[16]։ Վեպի սյուժեն արձագանքում է 19-րդ դարի վերջին հայտնի «Մեռած Բրյուգգե» պատմվածքին։

«Darkling I Listen» աշխատանքային վերնագրով ֆիլմի համար սցենար գրելը հանձնարարվել է հայտնի դրամատուրգ Մաքսվել Անդերսոնին։ Հիչքոքը դժգոհ է մնացել արդյունքից և օգնության համար դիմել է պրոֆեսիոնալ սցենարիստ Ալեքս Կոպելին։ Վերջինիս առաջարկած սցենարի տարբերակը նույնպես գնացել է աղբարկղ։

Սցենարի երրորդ տարբերակը պատրաստել է Սամուել Թեյլորը (1912-2000), որին Հիչքոքին խորհուրդ են տվել որպես Սան Ֆրանցիսկոյի տեղագրության գիտակ։ Ռեժիսորը հավանել է ֆիլմը Ֆրիսկոյի ուղեցույց վերածելու գաղափարը։ Հենց այս փուլում սցենարում հայտնվել է հանդիսատեսի կողմից սիրված Միջի կերպարը։ Չնայած Թեյլորի առարկություններին՝ Կոպելին հաջողվել է ապացուցել, որ վերջնական սցենարում պահպանվել են նրա մշակումները։ Տիտրերում երկուսն էլ նշված են որպես սցենարիստներ։

Քասթինգ և դերասաններ

խմբագրել

Տրյուֆոյի հետ հարցազրույցում Հիչքոքը հայտնել է, որ Մադլենի/Ջուդիի դերը Վերա Մայլսի համար է եղել նախատեսված, որը հանդես էր եկել իր նախորդ ֆիլմում[17]։ Երբ ռեժիսորն անսպասելիորեն հայտնվել է հիվանդանոցում, և նկարահանումները հետաձգվել են, Մայլսը հղիացել էր։ Հիվանդանոցից դուրս գալուց հետո Հիչքոքը ստիպված է եղել շտապ փոխարինել նրան։ Columbia Pictures ստուդիան համաձայնել է Քիմ Նովակի մասնակցությանը (ստուդիայի հետ կապված պայմանագրով) ֆիլմում՝ պայմանով, որ Ջեյմս Ստյուարտը նրա հետ հանդես է գալու «Զանգ, գիրք և մոմ» կատակերգությունում։ Տրյուֆոյի հետ նույն հարցազրույցում ռեժիսորը ֆիլմի անհաջողության պատճառ է համարում Ստյուարտի պատկառելի տարիքը, որը, լինելով Նովակից ուղիղ երկու անգամ մեծ, դժվարությամբ է համապատասխանում իր սիրեցյալի դերին[17]։ Այնուամենայնիվ, Հիչքոքը, ով մեկ անգամ չէ, որ աշխատել է Ստյուարտի հետ, բարձր է գնահատել նրա խաղը փողոցում մեծացած հասարակ ամերիկացու դերում։ Նա սիրում էր աշխատել Ստյուարտի հետ նաև այն պատճառով, որ վերջինս առանց ավելորդ հարցերի կատարում էր նրա ցուցումները։

«Միսս Նովակը կինոհրապարակ է ներկայացել իր գաղափարների ամբողջական փաթեթով, ինչին ես չեմ դիմանում», հայտնել է Հիչքոքը[17]։ Նա դերասանուհուց պահանջել է դատարկ, ոչինչ չարտահայտող հայացք[18]։ Նովակը հիշում է, որ ռեժիսորը «տարված է եղել» նախապես ընտրված կերպարին իր համապատասխանությամբ, սանրվածքի կոկիկությամբ[19]։ Այդ ժամանակ անհարմար, հնաոճ զգեստները դերասանուհու կողմից ընկալվում էին որպես զսպաշապիկ, միայն ավելի ուշ նա հասկացել է, որ հոգեբանական անհարմարությունը իր հերոսուհու հիմնական հատկանիշն է, քանի որ նա փորձում է «մտնել ուրիշի մաշկի մեջ»[20]։ Ջուդիի աշխարհիկ գռեհկությունն ընդգծելու համար նկարահանումների ժամանակ նա կրծկալ չի կրել[18][21]։

Երաժշտություն

խմբագրել

«Գլխապտույտ» ֆիլմի երաժշտությունը Բերնարդ Հերմանի ամենահայտնի գործերից մեկն է։ Նրա համար ելակետ է հանդիսացել «Սիրո և մահվան երգը» «Տրիստան և Իզոլդա» օպերայից։

  Հիչքոքի ֆիլմը մոլեգնության մասին է, այսինքն՝ շրջագծով սկզբնական կետին վերադառնալու մասին։ Այսպիսով, երաժշտությունը կառուցված է շրջանների և պարույրների վրա․ ցանկությունների կատարումը փոխարինվում է հուսահատությամբ։  

Վերականգնում

խմբագրել

1983 թվականին «Գլխապտույտ» ֆիլմը մաքրումից և վերականգնումից հետո առաջին անգամ վերաթողարկվել է 35 միլիմետրանոց կինոժապավենի վրա՝ ստերեո ձայնով։ 1996 թվականին «Գլխապտույտ» ֆիլմը կրկին թողարկվել է վարձույթում երկարատև վերականգնումից հետո, որը շատ հակասություններ է առաջացրել։ Ռոբերտ Հարիսի և Ջեյմս Քաթցի ղեկավարությամբ շտկվել է խունացած տեխնիկոլորի գունային գամման և վերաձայնագրվել է DTS-ի ամբողջ աուդիո ուղին[23]։ Չնայած կատարված վերականգնման բծախնդրությանը, վերաթողարկումը նաև ունեցել է հակառակորդներ, որոնք մեղադրել են Քաթցին և Հարիսին ռեժիսորական մտահղացումը խեղաթյուրելու մեջ։

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել

Հետագա ճանաչում

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0052357/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 https://www.filmaffinity.com/en/film647094.html
  3. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  4. 4,0 4,1 Internet Movie Database — 1990.
  5. http://decine21.com/Peliculas/Psicosis-4526
  6. 6,0 6,1 6,2 6,3 http://stopklatka.pl/film/zawrot-glowy
  7. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 http://www.imdb.com/title/tt0052357/fullcredits
  9. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=980.html
  10. http://www.adorocinema.com/filmes/filme-980/
  11. 11,0 11,1 11,2 11,3 http://www.bbfc.co.uk/releases/vertigo-film
  12. 12,0 12,1 12,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  13. 13,0 13,1 Box Office Mojo — 1999.
  14. «The Top 50 Greatest Films of All Time | British Film Institute». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.
  15. «AFI: 10 Top 10. Top 10 Mystery». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 20-ին.
  16. Jones, Dan. The Dime Novel and the Master of Suspense: The Adaptation of D’Entre Les Morts Into Vertigo. Saint Paul, Minn.: University of St. Thomas, 2002.
  17. 17,0 17,1 17,2 Цитируется по книге интервью Хичкока с Франсуа Трюффо (1962)
  18. 18,0 18,1 A Companion to Alfred Hitchcock (eds. Thomas Leitch, Leland Poague). John Wiley & Sons, 2011. ISBN 9781405185387. Page 189.
  19. «Kim Novak on Vertigo — YouTube». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 21 (օգնություն)
  20. «Kim Novak discusses Vertigo (1958) at the 2012 TCM Film Festival — YouTube». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 65 (օգնություն)
  21. Douglas A. Cunningham. The San Francisco of Alfred Hitchcock’s Vertigo. Scarecrow Press, 2011. ISBN 9780810881235. Page 37.
  22. BFI | Sight & Sound | The Best Music in Film
  23. Auiler, Dan. Vertigo: The Making of a Hitchcock Classic. Macmillan, 2000. ISBN 0-312-26409-7. Pages 170—171, 177, 190—193.
  24. Победители и номинанты 32-й церемонии вручения премии «Оскар» Արխիվացված է Հունվար 5, 2012 Wayback Machine-ի միջոցով: на сайте IMDb
  25. «Лауреаты премий 6-го Международного кинофестиваля в Сан-Себастьяне». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլխապտույտ (ֆիլմ)» հոդվածին։