Անրի Ժորժ Կլուզո
Անրի Ժորժ Կլուզո (ֆր.՝ Henri-Georges Clouzot, նոյեմբերի 20, 1907[1][2][3][…], Նյոր[4][5][6] - հունվարի 12, 1977[7][8][9][…], Փարիզ[10][11]), ֆրանսիացի կինոռեժիսոր։
Անրի Ժորժ Կլուզո ֆր.՝ Henri-Georges Clouzot | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 20, 1907[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյոր[4][5][6] |
Մահացել է | հունվարի 12, 1977[7][8][9][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[10][11] |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | սցենարիստ, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր |
Ամուսին | Վերա Կլուզո |
Պարգևներ և մրցանակներ | Էդգար Ալան Պոյի մրցանակ Ոսկե արմավենի Ոսկե առյուծ Ոսկե արջ Լուի Դելյուկի մրցանակ BAFTA մրցանակ լավագույն ֆիլմի համար և Կաննի կինոփառատոնի ժյուրիի մրցանակ |
Henri-Georges Clouzot Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Անրի Ժորժ Կլուզոն ծնվել է 1907 թվականին, Ֆրանսիայի Նիոր քաղաքում: Սկզբում աշխատել է որպես թղթակից, կինոքննադատ, հորինել է մի շարք երգեր մյուզիք-հոլլի համար: Կլուզոն սցենարիստ է իր բոլոր կինոնկարների, ինչպես նաև ռեժիսորներ Կարմեն Գալլոնի «Խուզարկության գիշերը» (1931), Լեոն Մատոյի«Վարշավայի իմ զարմուհին» (1938), Ժորժ Լակոմբի «Վեցից վերջինը» (1941), Անրի Դեկուանի «Անծանոթները տան մեջ» (1942), Քրիստիան-Ժակի «Եթե ամբողջ աշխարհի երիտասարդությունը» (1956) ֆիլմերի: Կլուզոյի լավագույն ստեղծագործությունների թվում են «Ոճրագործը ապրում է քսանմեկում» (1942), «Ագռավը» (1943), «Ոսկերիչների քարափը» (1947), «Մանոն» (1949 թվականին արժանացել է մրցանակի Վենետիկի կինոֆառատոնում), «Միկետը և մայրը» (1949), «Դիվային հոգիներ» (1955), «Պիկասո առեղծվածը» (1956), «Լրտեսները» (1957), «Ճշմարտությունը» (1960), «Գերուհին» (1968) ֆիլմերը:
Կլուզոյի «Ոսկերիչների առափնյակը» (1947) դետեկտիվ ֆիլմը ֆրանսիական կինոյում սկզբնավորել է, այսպես կոչված, «սև ֆիլմերի» ժանրը։ Ծանր հանցանքների մասին են պատմում նրա «Աատանուհիներ», «Ճշմարտություն» հոգեբանական կինոնկարները։ Մարդկանց հրեշավոր շահագործման մերկացումն է 1950-ական թվականների Կլուզոյի լավագույն ֆիլմը՝ «Սարսափի գինը», որը 1953 թվականին Կաննի կինոփառատոնում արժանացել է Մեծ մրցանակի։ Նկարչի ստեղծագործության բացահայտմանն է նվիրված «Պիկասսոյի գաղտնիքը» կինոնկարը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 https://www.geneastar.org/genealogie/?refcelebrite=clouzothenr
- ↑ 3,0 3,1 https://wikidata-externalid-url.toolforge.org/?p=7929&url_prefix=http://roglo.eu/roglo?&id=p=henri+georges;n=clouzot — 1997. — ed. size: 8261991
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.theyshootpictures.com/clouzothg.htm
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.criterion.com/current/posts/1859-diabolique-murder-consideredas-one-of-the-fine-arts
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.criterion.com/current/posts/1859-diabolique-i-murder-consideredas-one-of-the-fine-arts
- ↑ 7,0 7,1 7,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 8,0 8,1 8,2 filmportal.de — 2005.
- ↑ 9,0 9,1 9,2 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 10,0 10,1 10,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #124434525 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 11,0 11,1 11,2 http://www.fr2day.com/travel/a_paris_stroll_with_the_dead
- ↑ http://www.nytimes.com/movie/review?res=9A00E0D6153AE63ABC4D51DFB266838C679EDE
- ↑ http://www.nytimes.com/movies/person/68496/Sharon-Stone/biography
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 484)։ |