Դետեկտիվ ֆիլմ
Դետեկտիվ ֆիլմ կինեմատոգրաֆիայի ժանր, պարունակում են հանցավոր արարքների ցուցադրություն և դրանց հետաքննություն[1]։
Դետեկտիվ ֆիլմերի գլխավոր հերոսներն են համարվում օրինախախտները և նրանց զոհերը, կալանավորները, խուզարկուները, ոստիկանության աշխատակիցները, փաստաբանները։ Դետեկտիվ ֆիլմերը շահագործում են հեռուստադիտողի ցանկությունը՝ նայելու հանցավոր աշխարհին և միաժամանակ խուսափել ճակատագրական հետևանքներից, որոնք կապված են իրական կյանքի այդ փորձի հետ։ Հետևյալ երկակիությունը` իրական հանցագործության բախվելու վախով և հանցավոր կյանքի գրավչությամբ է բացատրվում է ժանրի հայտնիությունը[2]։
Պատմություն
խմբագրելՎաղ դետեկտիվ ֆիլմերը հայտնվեցին համր կինոյի դարաշրջանում՝ կինոյի ծնունդով։ Առաջին նման ֆիլմը, ինչպես նաև Շերլոկ Հոլմսի մասին առաջին էկրանավորված գրական ստեղծագործությունը եղել է 1900 թվականին ռեժիսոր Արթուր Մարվինի «Տարակուսած Շերլոկ Հոլմս» ֆիլմը։ Դա ցուցադրվել է մուտոսկոպներով[3][4]։
Ֆրանսիայում, Նիկ Քարթերի մասին դետեկտիվ վեպերի հայտնիությունը, ոգեշնչել է Վիկտորեն Ժասսին 1908 թվականին նկարահանելու «Նիկ Քարթեր, խուզարկուների թագավոր» առաջին կինոսերիալը (ֆր.՝ Nick Carter,le roi des détectives), որը բաղկացած է վեց մասից։ 1909 թվականին թողարկվել է շարունակությունը`«Նիկ Քարթերի նոր արկածները» (ֆր.՝ Nouveaux aventures de Nick Carter)։ Լուի Ֆեյադը նկարահանել է «Ֆանտոմաս» (1913-1914) սերիալը՝ խորամանկ հանցագործի և տեսուչ Ժյուվեի մասին բեսթսելերի հիման վրա։ Ժամանակակից ֆրանսիացի դերասան Ժան Դյուժարդենը 2011 թվականին «Արտիստը» կինոնկարում կրել է Ֆանտոմասի դիմակն ու կոստյումը։ Ավելի ուշ Ֆեյադի դետեկտիվ կինոսերիալները համալրվել են «Վամպիրներ» (1915), «Ժյուդեքս» (1916), «Թի Մեն» (1918), «Բարաբաս» (1919) ֆիլմերով։ Ռեալիզմը, բանաստեղծական կերպարներն ու մաքուր երևակայությունը համատեղող Ֆեյադի ֆիլմերը ոգեշնչել են ռեժիսոր Ռենե Կլերին, սյուրռեալիստ Անդրե Բրետոնին և «Պոլինայի վտանգավոր արկածները» ամերիկյան սերիալի ստեղծմանը (1914)։
Մաքուր դետեկտիվ ֆիլմերն էին «Ոսկե բզեզը» (1910) և «Սպանություն Մորգ փողոցում» (1914), որոնք նկրահանվել են Էդգար Ալլան Պոյի ստեղծագործությունների հիման վրա, որը համարվում է ժամանակակից դետեկտիվ ժանրի հիմնադիր և առաջին դետեկտիվ հերոսի՝ Օգոստին Դուպինի ստեղծող։ Universal Pictures-ը այն վերանվանել է Պիեռ Դյուպեն «Սպանություն Մորգ փողոցում» (1932) ֆիլմում Բելա Լուգոշի հետ գլխավոր դեր խաղալու համար։ Դյուպենի մասին Երկրորդ պատմությունը՝ «Մարի Ռոժեի գաղտնիքը», էկրանավորվել է 1942 թվականին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Детективный фильм // Кино: Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич; ред. кол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др. — М.: Советская энциклопедия, 1987. — С. 118—119. — 640 с.
- ↑ Crime Films // Schirmer Encyclopedia of Film / Editor in chief: Barry Keith Grant. — Schirmer Reference, 2006. — Vol. 1. — P. 399—409. — ISBN 978-0-02-865791-2
- ↑ Tuska, Jon The Detective in Hollywood. — New York: Doubleday, 1978. — С. 1. — ISBN 978-0-385-12093-7
- ↑ Jim Harmon Radio Mystery and Adventure and Its Appearances in Film, Television and Other Media. — McFarland, 2003. — С. 176.