Ֆրից Գլարներ
Ֆրից Գլարներ (անգլ.՝ Fritz Glarner, հուլիսի 20, 1899[1][2][3][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[4] - սեպտեմբերի 18, 1972[1][5][6][…], Լոկարնո, Տիչինո, Շվեյցարիա[4]), շվեյցարացի և ամերիկացի աբստրակցիոնիստ նկարիչ (20-րդ դարի կեսերին)։
Ֆրից Գլարներ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 20, 1899[1][2][3][…] |
Ծննդավայր | Ցյուրիխ, Շվեյցարիա[4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 18, 1972[1][5][6][…] (73 տարեկան) |
Մահվան վայր | Լոկարնո, Տիչինո, Շվեյցարիա[4] |
Քաղաքացիություն | Շվեյցարիա[7] և ԱՄՆ[8][7] |
Կրթություն | Կոլարոսսիի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և նկարազարդող |
Ոճ | կոնկրետ արվեստ, geometric abstraction? և hard-edge painting? |
Անդամակցություն | ԱՄՆ աբստրակտ նկարիչներ[9] և Allianz |
Կյանք և ստեղծագործություն
խմբագրելԱպագա աբստրակցիոնիստի մանկությունը, չհաշված կարճ ժամանակ Շարտրում և Փարիզում մնալը, անց է կացել Իտալիայի Նեապոլ քաղաքում։ Այստեղ էլ՝ Նեապոլի գեղարվեստի ակադեմիայում (անգլ.՝ Accademia di Belle Arti di Napoli), 1914—1920 թվականներին նա ստացել է նախնական կրթություն։ 1923 թվականին նա ապրել է Փարիզում, սովորել է Կոլարոսի ակադեմիայում։ Գլարները հանդիպել է գեղարվեստական ավանգարդի բազմաթիվ ներկայացուցիչների, բայց այդ ժամանակ նա ամբողջովին պոստիմպրեսիոնիզմի ազդեցության տակ էր, մասնավորապես՝ Պոլ Սեզանի, ինչն էլ արտացոլվել է նրա՝ այդ շրջանի կտավներում (կտրուկ, սուր ձևեր՝ աստիճաններ, սեղաններ, նկարակալներ)։
Ֆրից Գլարների առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 1926 թվականին Փարիզում։
1936 թվականին՝ Ցյուրիխում մեկ տարի մնալուց հետո, Գլարները գաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ և բնակություն հաստատել Նյու Յորքում։
Իր ապագա գեղարվեստական զարգացման մեջ Գլարները պարտական է Պիտ Մոնդրիանի տեսությանը։ Նրանք ծանոթացել էին Նյու Յորքում Մոնդրիանի կյանքի վերջին երկու տարիներին (1942-1944):
1944 թվականից Գլարները հանդիսացել է Ամերիկայի աբստրակտ նկարիչների ասոցիացիայի անդամ (անգլ.՝ American Abstract Artists), մասնակցել է Ժոզեֆ Ալբերսի և Բուրգոն Դիլլերի համատեղ ցուցահանդեսներին։
Հավաքածուներ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Werner Haftmann Painting in the Twentieth Century. — New York: Praeger Publishers, Inc., 1965. — Т. 2. — С. plate 389 (fig. 971); 341. — 443 с. — ISBN 0275887308
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Fritz Glarner (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Kunstindeks Danmark (դան.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118539663 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Fritz Glarner — 2006.
- ↑ 6,0 6,1 6,2 Fritz Glarner — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 7,0 7,1 SIKART — 2006.
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ http://americanabstractartists.org/current-members/past/