Նեապոլի գեղարվեստի ակադեմիա

Նեապոլի գեղարվեստի ակադեմիա (իտալ.՝ Accademia di Belle Arti di Napoli), համալսարանական մակարդակի արվեստի դպրոց Նեապոլում։ Նախկինում հայտնի է եղել որպես «Reale Istituto di Belle Arti» և «Reale Accademia di Belle Arti»: 1752 թվականին հիմնադրել է Իսպանիայի թագավոր Կառլ III-ը։ Իտալիայի ամենահին արվեստի դպրոցներից մեկն է։ Առաջարկում է ուսուցման տարբեր մակարդակներ, ներառյալ իտալական լաուրեա (երկրի հիմնական հետդպրոցական ակադեմիական աստիճան)[2]։ Գտնվում է Սանտա Մարիա դի Կոստանտինոպոլի եկեղեցուց մեկ թաղամաս հարավ, եկեղեցու անունը կրող փողոցում։

Նեապոլի գեղարվեստի ակադեմիա
Изображение логотипа
Տեսակգեղարվեստի ակադեմիա
Հիմնադրված է1752[1]
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՆեապոլ
Կայքabana.it
Նեապոլի գեղարվեստի ակադեմիա (Իտալիա)##
Նեապոլի գեղարվեստի ակադեմիա (Իտալիա)
Նեապոլի գեղարվեստի ակադեմիա, Իտալիա
 Accademia di Belle Arti (Naples) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Վինչենցո Պետրոչելին է հիմնվել Նեապոլի Գեղարվեստի Ակադեմիայի Նկարչությունների դպրոցի հիմանադրությամբ հայտնվել է Դոմենիկո Մորելի հետ։ Իրականացումը, որպես ընկերական համագործակցություն, մարդու նախագիծը համալիրել է “Նապոլիտան գեղարվեստը” շարժման հիմքերը։ Նապոլիտան գեղարվեստի դպրոցը, որը նրանցից ստեղծվել է, նկարչությունում առաջատար մարդուն՝ հայտնվեց այդ ժամանակակից նկարչությունով դեմքերը եւ ստեղծվածը լսեց՝ տարբեր համալիրերը նաեւ։

Ակադեմիան հիմնադրվել է 1752 թվականին Նեապոլի Կառլ VII (Իսպանիայի Կառլ III) թագավորի կողմից՝ ակադեմիական երկու դպրոցների՝ Նկարչական (Accademia del Disegno) և Նյու ակադեմիաների (Accademia del Nudo ) հիման վրա։ Ի սկզբանե տեղավորված է եղել Սան Կառլո ալլե Մարտելե եկեղեցուն կից շենքում։ Երկար տարիներ եղել է Reale Laboratorio delle Pietre Dure-ի (Թանկարժեք քարերի թագավորական լաբորատորիա) և Reale Fabbrica degli Arazzi-ի (Գոբելենի թագավորական գործարան) վերահսկողության տակ։ 1806-1808 թվականներին Նեապոլի թագավոր Ժոզեֆ Նապոլեոնի օրոք կոչվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիա։ 1822 թվականի բարեփոխումների ժամանակ անվանումը կրկին փոխվել է՝ դառնալով Գեղարվեստի թագավորական ինստիտուտ (Reale Istituto di Belle Arti) և պահպանվել մինչև 1923 թվականը, երբ Ջովաննի Ջենտիլեի կատարած իտալական կրթական համակարգի բարեփոխումների ժամանակ վերանվանվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիա։

 
Ակադեմիայի հիմնադիր Նեապոլի Կառլ VII թագավորը

1861 թվականին Իտալիայի միավորման ժամանակ դպրոցը վերականգնել է իր սեփական պրոֆեսորադասախոսական վարչակազմը և ղեկավարվել Հանրային կրթության նախարարության կողմից։ 1860-ական թվականներին ակադեմիան որոշ ժամանակ գտնվել է Palazzo degli Studi-ում (Նեապոլի համալսարանի նախկին նստավայր, այժմ՝ Նեապոլի ազգային հնագիտական թանգարան), այնուհետև տեղափոխվել է իր ներկայիս վայր՝ Էնրիկո Ալվինոյի կողմից նախագծված նեո-ռենեսանս ոճի, Սանտա Մարիա դի Կոստանտինոպոլի փողոցի վրա գտնվող կառույց, որը նախկինում եղել է San Giovanni Battista delle Monache եկեղեցուն կից 18-րդ դարի վանք և ընդգրկված է եղել լայնածավալ քաղաքաշինական ծրագրում, որը գլխավորել են Ալվինոն և Ֆրանչեսկո Սապոնիերին (հետագայում դարձել է Գեղարվեստի ակադեմիայի տնօրեն)։ 19-րդ դարում ակտիվ գործուենություն ծավալող ակադեմիայի Ճարտարապետության դպրոցը 1935 թվականին տեղափոխվել է Նեապոլի համալսարան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ակադեմիան փակվել է, և 1943 թվականից մինչև պատերազմի ավարտը, շենքը զբաղեցրել են դաշնակից զորքերը։ Իտալիայում միապետության վերացումից հետո 1946 թվականին ակադեմիայի անվան միջից թագավորական բառը դուրս է եկել։

1999 թվականին, հետևելով ազգային կրթական բարեփոխումներին, ակադեմիան (Իտալիայում գեղարվեստի շատ ակադեմիաների և երաժշտական կոնսերվատորիաների հետ միասին), ճանաչվել է որպես համալսարանի մաս, որը տրամադրում է բարձրագույն կրթության դիպլոմներ՝ համարժեք Իտալիայի լաուրեային։ 2007 թվականին ակադեմիան ընտրել է իր առաջին կին տնօրենին՝ արվեստի պատմաբան Ջոնաննա Կասեսեին, որին հաջորդել է մեկ այլ արվեստի պատմաբան՝ Ավրորա Սպինոզան (պաշտոնում նշանակվել է 2013 թվականի հոկտեմբերին), ով նկարիչ Դոմենիկո Սպինոզայի (1916- 2007) դուստրն է և, միաժամանակ՝ համադրում է ակադեմիայի թանգարանը՝ Գեղարվեստի ակադեմիայի պատկերասրահը։

 
Ուսանողները նկարում են ակադեմիայի արվեստի հավաքածուի գործերից

Կառուցվածք խմբագրել

Ակադեմիան ունի երեք բաժին՝

  • Arti visive (վիզուալ արվեստ)՝ ունի գեղանկարչության, քանդակագործության, դեկորատիվ արվեստի, կերպարվեստի, գրաֆիկայի և իլյուստրացիայի դասընթացներ
  • Progettazione artistica per l'impresa (կոմերցիոն արվեստ)՝ ունի թատերական, բեմանկարչության, զանգվածային լրատվամիջոցների գրաֆիկական դիզայնի, լուսանկարչության, նորաձևության, հագուստի և տեքստիլ դիզայնի դասընթացներ։ Բաժինը համագործակցում է Scuola di Restauro (Վերականգնման դպրոց) հետ, որը հիմնադրվել է 2000 թվականին, ուսուցանում է արվեստի ռեստավրացիա
  • Didattica dell'arte (արվեստի մանկավարժություն)՝ գեղարվեստի մեկ կամ մի քանի ճյուղ է ուսուցանում դիպլոմավորված ուսանողներին՝ տալով արվեստի մանկավարժ որակավորում

Ակադեմիայի Scuola Libera del Nudo (նուդ ազատ դպրոց) դասընթացներ է առաջարկում նաև ակադեմիական ծրագրերի շրջանակից դուրս[2][3]։

Թանգարան խմբագրել

 
Գեղարվեստի ակադեմիայի պատկերասրահի սրահներից մեկը՝ նվիրված 19-րդ դարի նկարչությանը

Ակադեմիայի թանգարանը՝ «Գեղարվեստի ակադեմիայի պատկերասրահը», գտնվում է ակադեմիայի շենքում և բաց է հանրության համար։ Իր գործունեությունն սկսել է իբրև ուսանողների ուսումնասիրությունների համար ձեռք բերված կտավների, գծանկարների, քանդակների հավաքածու։ 1891 թվականին ակադեմիայի տնօրեն Ֆիլիպպո Պալիցցին առաջարկել է հավաքածուն ներկայացնել մշտական հանրային պատկերասրահում՝ հավաքածուում ներառելով նաև ժամանակակից արվեստի նմուշներ։ Նա ինքն անձամբ իր և եղբայրների՝ Ջուզեպպե, Նիկոլա և Ֆրանչեսկո Պալացցիների մի շարք աշխատանքներ նվիրել է թանգարանին, այդ թվում նաև իրենց ֆրանսիական արվեստագետների հավաքածուն։ Խոնավության, անբավարար լույսի պատճառով թանգարանը կարճ ժամանակով փակվել է, վերաբացվել է 1929 թվականին, սակայն կրկին փակվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ հավաքածուները ցրվել և պահեստավորվել են։ Մինչև 1959 թվականը թանգարանը չի վերաբացվել։

Հետագա կառուցվածքային խնդիրների պատճառով պատկերասրահը փակվել է 1970-ական թվականներին, իրականացվել են հրատապ վերանորոգման աշխատանքներ։ Հավաքածուն պահվել է տարբեր վայրերում, և ակադեմիայում պահված որոշ գործեր1984 թվականին գողացել են։ Թանգարանը վերաբացվել է 2005 թվականին։ Ցուցադրվում են 17-20-րդ դարերի աշխատանքներ, որոնցից ամենահինը Խոսե դե Ռիբերայի (1591-1652) կտավներն են, սակայն թանգարանն աչքի է ընկնում իր 19-րդ դարի հավաքածուով, Պոզիլլիպո դպրոցի աշխատանքներով, որի ներկայացուցիչներից շատերը եղել են ակադեմիայի ուսանողներ ու պրոֆեսորներ։ 2007 թվականին թանգարանում բացվել է «Gipsoteca» գիպսերի հավաքածուն, որը ներառում է 70 աշխատանք՝ ցուցադրված 4 սրահներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. 2,0 2,1 Cassese p. 189
  3. Accademia di Belle Arti di Napoli. Departimenti Արխիվացված 2016-10-16 Wayback Machine. Retrieved 28 January 2014 (իտալերեն)

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեապոլի գեղարվեստի ակադեմիա» հոդվածին։