Դոմենիկո Գիրլանդայո

(Վերահղված է Գիրլանդայոից)

Դոմենիկո Գիրլանդայո (իտալերեն՝ Domenico Ghirlandaio) կամ Դոմենիկո դի Տոմազո Կուրադի դի Դոֆֆո Բիգորդի (Domenico di Tommaso Curradi di Doffo Bigordi, հունիսի 2, 1448[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - հունվարի 11, 1494, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[2]վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ։

Դոմենիկո Գիրլանդայո
իտալերեն՝ Domenico Ghirlandaio
Pala degli innocenti, ghirlandaio, autoritratto, dettaglio.jpg
Ի ծնեDomenico Ghirlandaio
Ծնվել էհունիսի 2, 1448[1]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն
Վախճանվել էհունվարի 11, 1494 (45 տարեկան)
Մահվան վայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[2]
ՔաղաքացիությունBandiera Firenze Calcio Storico.svg Ֆլորենցիայի Հանրապետություն
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտություննկարիչ
ՈճԻտալական Վերածնունդ
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներՏորնաբուոնիի մատուռը և Sassetti Chapel?
ՈւսուցիչԱլեսիո Բալդովինետի և Անդրեա դել Վեռոկկիո
ԱշակերտներՄիքելանջելո
ԶավակներՌինդոլֆո Գիրլանդայո[2]
ԱզգականներՍեբաստիանո Մաինարդի[3][4]
Կայքdomenico-ghirlandaio.org(անգլ.)
Commons-logo.svg Domenico Ghirlandaio Վիքիպահեստում

Գիրլանդայոն այսպես կոչված ֆլորենտական վերածննդի երրորդ սերնդի ներկայացուցիչներից է՝ Անդրեա դել Վերոկկիոյի, Պոլայոլո եղբայրների և Սանդրո Բոտիչելլիի հետ մեկտեղ։ Նա հիմնել և մեծ արդյունավետությամբ օգտագործել է մի ընդարձակ արվեստանոց, որտեղ նրան աշխատակցել են իր հարազատ եղբայրները՝ Դավիդե և Բենեդետո Գիրլանդայոները, կնոջ եղբայրը՝ Բաստիանո Մեյնարդին, ավելի ուշ՝ նաև որդին՝ Ռիդոլֆո Գիրլանդայոն։ Գիրլանդայոյի արվեստանոցում վրպետության դասեր են ստացել բազմաթիվ շնորհալի աշակերտներ, այդ թվում՝ Բուոնարոտի Միքելանջելոն, ով հետագայում մեծագույն հռչակի արժանացավ։ Գիրլանդայոն կարողանում էր կրոնական թեմաներով արված նկարների համատեքստում մեծ վարպետությամբ ներառել ժամանակակիցների դիմանկարները, իր ժամանակի կյանքի ու կենցաղի տարրերը, որի շնորհիվ մեծ ժողովրդականություն է ձեռք բերել և առատ վարձատրության արժանացել[5]։

ԿենսագրությունԽմբագրել

Դոմենիկոն տարիքով ամենամեծն էր Տոմասո Բիգորդիի՝ առաջին կնոջից ունեցած վեց զավակներից, որոնցից երեքը մահացել են վաղ հասակում։ Մահացել է նաև մայրը՝ Անտոնիան, և 1464 թվականին հայրն ամուսնացել է երկրորդ անգամ, ունեցել ևս երկու զավակ։ Դոմենիկոյի խորթ քույրը՝ Ալեսսանդրան, 1494 թվականին ամուսնացել է նկարիչ Բաստիանո Մեյնարդիի հետ[6]։

Ջորջո Վազարին վկայում է, որ Դոմենիկոն նախ աշկերտել է հորը, ով մասնագիտությամբ ոսկերիչ էր, զբաղվում էր նաև մետաքսեղենի մանր առևտրով։ Հայրենի Ֆլորենցիայում նա մեծ համբավ էր ձեռք բերել աղջիկների, կանանց համար ծաղկաշղթայի՝ գիրլանդի տեսք ունեցող մետաղյա գլխազարդեր վարպետորեն պատրաստելու շնորհիվ (այստեղից էլ ծագել է տոհմի Գիրլանդայո մականունը)[7]։ Վազարին հիշատակում է, որ պատանի Դոմենիկոն շատ արագ և մեծ նմանությամբ պատկերում էր հոր արհեստանոցն այցելողներին, անցորդներին[7]։ Այնուհետև նա Ալեսսո Բալդովինետիի արվեստանոցում նկարչության ու խճանկարչության դասեր է առել, հետագայում, ըստ պատմաբան Գյունտեր Պասավենտիի, սովորել է նաև Անդրեա դել Վերոկկիոյի մոտ[8]։ Դոմենիկո Գիրլանդայոն սերտ կապեր է պահպանել ֆլորենտացի համբավավոր այլ արվեստագետների, այդ թվում՝ Բոտիչելլիի, ինչպես նաև՝ ումբրիացի նկարիչ Պերուջինոյի հետ և ինքն էլ դարձել է արվեստագետների մի նշանավոր տոհմի հիմնադիր։

ԳրականությունԽմբագրել

  • Jean K. Cadogan, Domenico Ghirlandaio: Artist and artisan, Yale University Press, (2000), 9780300087208
  • André Chastel, Art of the Italian Renaissance, Alpine Fine Arts Collection (UK) Ltd., (1983) 0 88168 139 3
  • John T. Paoletti and Gary M. Radke, Art in Renaissance Italy, Laurence King Publishing, 3rd edition (2005) 9781856694391
  • Artur Rosenauer, Review of Domenico Ghirlandaio: Artist and Artisan by Jean K. Cadogan, Mutual Art.com, [1] (Sept 2003)
  • Giorgio Vasari, Lives of the Painters- Domenico Ghirlandaio, [2] Archived 2015-03-10 at the Wayback Machine.

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Corriere della Sera (իտալ.)Milano: RCS MediaGroup, 1876. — ISSN 1120-4982; 1128-2568; 2499-2542
  2. 2,0 2,1 2,2 2,3 Union List of Artist Names — 2017.
  3. http://www.treccani.it/enciclopedia/bastiano-mainardi_(Dizionario_Biografico)/
  4. https://www.nationalgallery.org.uk/paintings/workshop-of-domenico-ghirlandaio-portrait-of-a-girl
  5. Rolf Toman
  6. Jean K. Cadogan
  7. 7,0 7,1 Vasari's Life of Domenico Ghirlandaio
  8. Passavant, Gunter: Verrochio Sculptures Paintings & Drawings (Phaidon. London.1969) p.45

Արտաքին հղումներԽմբագրել