Սեբաստիանո Մայնարդի

Սեբաստիանո Մայնարդի (իտալ.՝ Sebastiano Mainardi, հաճախ նաև Բաստյանո Մայնարդի, 1460, Սան Ջիմինյանո1513, Ֆլորենցիա), իտալացի նկարիչ:

Սեբաստիանո Մայնարդի
Domenico ghirlandaio, autoritratto (left) con sebastiano mainardi (right) cappella Tornabuoni, annuncio dell'angelo a zaccaria, detail.jpg
Ծնվել է1460
ԾննդավայրՍան Ջիմինյանո, Սիենա, Տոսկանա, Իտալիա
Վախճանվել էսեպտեմբեր 1513[1][2]
Մահվան վայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[3]
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
ԱզգականներԴոմենիկո Գիրլանդայո[4][5], Դավիդ Գիրլանդայո[4] և Բենեդետո Գիրլանդայո
Sebastiano Mainardi Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Համագործակցում էր Դոմենիկո Գիրլանդայոյի արտադրամասի հետ: Բացի դրանից ոգեշնչված է եղել Անդրեա դել Վերոկկիոյի արվեստից: Նա աշխատել է Ֆլորենցիայում և Սան Ջիմինյանոյում: Մի շարք դիմանկարների հեղինակ է (դրանցից որոշներին վերագրելով՝ արվեստի պատմաբանները տատանվում են Մայնարդիի և Գիրլանդայոյի միջև), գրել է «Ավետում» և «Տիրամայրը մանուկ Հիսուսի հետ» թեմաներով:

Սեբաստիանո Մայնարդիի նկարներըԽմբագրել

Արվեստի պատմաբանները Մայնարդիի հետևյալ նկարները դասում են նրա կարևորագույն ստեղծագործությունների շարքը.

  • Սուրբ Ջիմինյանոն օրհնում է երեք տղամարդկանց` Դոմենիկո Ստրամբիի հուշարձանի վերևում, 1488 թվական
  • Սուրբ Ջերոմը, Տիրամայրը և մանուկ Հիսուսը, 1490 թվական, Ֆլորենցիա, Նազիոնալ դել Բարջելո թանգարան:
  • Տիրամայրը, մոտ 1492-1495, որմնանկար, Ֆլորենցիա, Սանտա Կրոչե, Բարոնչելի մատուռ:
  • Պիետան գլխատված Սուրբ Հովհաննես Մկրտչի և Սուրբ Պողոսի հետ, 1500 թվական:
  • Տիրամայրը և մանուկ Հիսուսը և Սրբեր որմնանկարները, մոտավորապես 1500-1510 թվականներ, Սան Ջիմինյանո, Օսպեդալե դի Սանտա Ֆինա:
  • Տիրամայրը և մանուկ Հիսուսը երկու հրեշտակների հետ, մոտ 1502 թվական, Սան Ջիմինյանո, Քաղաքացիական թանգարան:
  • Տիրամայրը և մանուկ Հիսուսը սրբեր Ջերոմի և Բերնարդո Տոլոմեյի հետ, 1502 թվական:
  • Տիրամայրը և մանուկ Հիսուսը հրեշտակի հետ, մոտ 1502 թվական, Սան Ջիմինյանո, Քաղաքացիական թանգարան:
  • Տիրամայրը և մանուկ Հիսուսը սրբեր Օգուստինի, Ջիմինյանոյի, Մարիամ Մագդալենայի, Հովհաննես Մկրտչի and Քեթրինի հետ (նկարել է Բիաջո դ'Անտոնիոյի հետ), մոտ 1502, Սան Ջիմինյանո, Քաղաքացիական թանգարան:
  • Տիրամայրը յոթ ցավերի և սրբեր Գրիգորի ու Փիթեր Մարտիրոսի հետ, մոտավորապես 1505 թվական, Կամպի Բիսենցիո, Ֆլորենցիա, Սանտի Լորենցո էլ Մարտինո:
  • Տիրամայրը և մանուկ Հիսուսը սրբեր Սեբաստիանի, Ֆրանցիզի, Տոբիայի ու Սիենայի Բեռնարդ հրեշտակի հետ, մոտ 1505, որմնանկար:
  • Սրբեր Ջերոմը և Ֆրանցիսկոսը ծննդյան արարողության ժամանակ, մոտ 1505 թվական, Պելագո, Ֆլորենցիա, Արվեստի Սակրա թանգարան:
  • Տիրամայրը և մանուկ Հիսուսը սրբեր Ջուլիանի ու Ֆրանցիզի հետ, թվագրված 1506-ով, Պալերմո, Կիարամոնտե Բորդոնարոյի հավաքածու:
  • Տիրամայրը և մանուկ Հիսուսը սրբեր Դոմինիկի, Լոուրենսի, Հովհաննես Մկրտչի ու Լյուսիի հետ, 1507:
  • Տիրամայրը և մանուկ Հիսուսը սրուրբ Յուստոսի և մարգարեի հետ, թվագրված 1507 թվով, Ինդիանապոլիսի գեղարվեստի թանգարան[6]:
  • Տիրամայրը և մանուկ Հիսուսը սուրբ Բենեդիկտի, Միքայելի, Կասիանոյի, Ամբրոզի և Դոմինիկի հետ 1511 թվագրությամբ, Սան Ստեֆանո:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել