Գիտության և տեխնոլոգիայի «Լեոնարդո դա Վինչի» թանգարան
Գիտության և տեխնոլոգիայի «Լեոնարդո դա Վինչի» թանգարան (իտալերեն՝ Museo della Scienza e della Tecnologia "Leonardo da Vinci"), Լեոնարդո դա Վինչիին նվիրված թանգարան Միլանում։ Իտալիայի գիտության և տեխնոլոգիայի ամենամեծ թանգարանը։ Թանգարանի բացման արարողությունը 1953 թվականի փետրվարի 5-ին կատարել է Իտալիայի վարչապետ Ալչիդե դե Գասպերիին։
Գիտության և տեխնոլոգիայի «Լեոնարդո դա Վինչի» թանգարան | |
---|---|
Տեսակ | տեխնոլոգիայի թանգարան, թանգարան և արդյունաբերության թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Միլան[1][2] |
Մասն է | Q112172649?[1] |
Ղեկավարության նստավայր | Միլան, Իտալիա |
Հասցե | Via San Vittore, 21 - Milano[3], Piazza S. Vittore, 21[1] և Via San Vittore 21, 20123 Milano[2]20123[3][2] |
Հիմնադրվել է | 1953 |
Հիմնադիր | Guido Ucelli? և Orazio Curti? |
Մակերես | 28 000 քառակուսի մետր, 50 000 քառակուսի մետր |
Այցելուներ | 532 084 մարդ (2018)[4][5], 116 084 մարդ (2020)[2] և 545 561 մարդ (2019)[6] |
Տնօրեն | Giuliano Urbani? |
Հավաքածուի չափս | 2769 item[5] և 2439 item[7] |
Կայք | museoscienza.org |
![]() | |
![]() |
Թանգարանը տեղակայված է Միլանի Սան Վիտորե ալ Կորպո եկեղեցում և ունի յոթ հիմնական բաժիններ[8]՝
- Նյութերի
- Տրանսպորտի
- Էներգիայի
- Հաղորդակցության
- «Լեոնարդո դա Վինչի», արվեստի և գիտության
- Նոր սահմաններ
- Գիտություն երիտասարդների համար
Բոլոր բաժիններն ունեն լաբորատորիաներ, որոնք նախատեսված են մասնավորապես երեխաների և երիտասարդ ուսանողների համար։ Տրանսպորտի բաժինը բաղկացած է չորս մասից՝ օդային, երկաթուղային, ջրային և «Էնրիկո Տոտի» սուզանավերի[9]։
Նյութերի բաժինԽմբագրել
Նյութերի բաժինն առնչվում է արտադրանքի կենսացիկլին՝ արտադրանքի հումքից մինչև վերամշակում։ Առանձին բաժիններ նվիրված են պոլիմերային և սինթեզվող նյութերին և հիմնական քիմիական արտադրությանը։ Այս բաժնում կա նաև մետաղի ենթաբաժին, որտեղ ցուցադրվում է մետաղի տարանջատումը, տեխնիկական վերամշակումը, ինչպես նաև ցուցադրված է 1898 թվականին Էրնեստո Ստասանոյի ստեղծած պողպատի հալեցման առաջին էլեկտրական վառարանը։
Տրանսպորտի բաժինԽմբագրել
Տրանսպորտի բաժինն ունի չորս տարբեր ենթաբաժիններ՝
- Օդային տրանսպորտի ենթաբաժնում ցուցադրված են Farman III-ի կրկնօրինակը և Macchi MC 205 V-ի բնօրինակը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառել է իտալական օդուժը (Regia Aeronautica Militare Italiana): Ներկայացված են նաև իտալական ժամանակակից տարբեր օդանավեր՝ Fiat G.91, Հյուսիսամերիկյան F-86K և Republic F-84F Thunderstreak
- Երկաթուղային տրանսպորտի ենթաբաժինը տեղավորված է 1906 թվականի Էքսպոյի տաղավարներից մեկում, որին հավելվել է 19-րդ դարի երկաթուղային կայարանի արտաքին տեսք։ Այս ենթաբաժնի հավաքածուն ներառում է 19-րդ և 20-րդ դարերի տրանսպորտային միջոցներ՝ առանձնակի ուշադրություն հատկացնելով Լոմբարդիայի պատմական հանրային տրանսպորտին
- Ջրային տրանսպորտի ենթաբաժնում տեղադրված է տրանսատլանտյան SS Conte Biancamano լայների նավապետի կամրջակը, ստորջրյա ինքնաշարժ ական (Maiale), պայթուցիկ հարթահատակ նավակ (1940), վերջին երկուսն էլ Իտալական արքայական նավատորմը կիրառել է Երկրորդ համաշխարահային պատերազմի ժամանակ
- Վերջին ենթաբաժինը նվիրված է Toti submarine S-506-ին, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծել են իտալացի նավաշինարարները, և այն գործարկվել է 1967 թվականին
Էներգիայի բաժինԽմբագրել
Էներգիայի բաժինը նվիրված է էներգետիկ ռեսուրսներին և սարքերին։ Թանգարանի այս հատվածում են գտնվում Մարգարիտա ՋԷԿ-ը (1895) և նավթաքիմիական արդյունաբերության բաժինը։
Հաղորդակցության բաժինԽմբագրել
Հաղորդակցության բաժինը ունի երեք հատվածներ՝
- Աստղագիտության բաժնում ցուցադրված են մի քանի անտիկ տիեզերագիտական և տեղագրական գործիքներ, այդ թվում երկու երկնային և 17-րդ դարի գլոբուս, ռեֆրակտոր, Ֆուկոյի ճոճանակ
- Հեռահաղորդակցության բաժինը նվիրված է ժամանակակից հաղորդակցման բոլոր միջոցներին՝ հեռագրական կապից մինչև հեռախոս և անլար կապ, ռադիոյից մինչև ժամանակակից հեռուստացույց՝ իտալական հեռուստատեսության տեխնիկական պատմության ընդհանուր ներկայացմամբ
- «Ձայնային» բաժնում ցուցադրված են ձայնագրման և ձայնի վերարտադրման հիմնական տեխնոլոգիաները 19-րդ դարից մինչև ժամանակակից շրջան
Լեոնարդո դա Վինչի, Արվեստի և գիտության բաժինԽմբագրել
Թանգարանին բնութագրող բաժիններից է «Լեոնարդո դա Վինչի», արվեստի և գիտության բաժինը, որը բաժանվում է չորս մասերի։
- Ակնագործական հավաքածուն ներառում է քարերից, ադամանդներից ու մետաղներից իրեր՝ ներառյալ ոսկե և փղոսկրե զարդեր
- Լեոնարդո դա Վինչիին նվիրված հատվածում ցուցադրված են Լեոնարդո մեքենաները՝ վերարտադրված դա Վինչիի նկարներից՝ հիդրավլիկ սղոց, մանող մեքենա, թռչող սարք կամ Լեոնարդոյի տանկ։ Այս հավաքածուի նմուշները մի խումբ փորձագետների աշխատանքի արդյունք են, որոնք մեկնաբանել և ամբողջացրել են նրա կտավները
- Ժամագիտական հավաքածուում ներկայացված է ժամի ստեղծման էվոլյուցիան, բազմաթիվ ճոճանակներ, անտիկ ժամացույցներ, անձնական ժամացույցներ, ինչպես նաև աշտարակի մեխանիզմներ
- Երաժշտական գործիքներ հավաքածուում ներկայացված են 17-րդ դարից 20-րդ դարերի գործիքներ, ինչպես նաև այս հատվածում է ցուցադրվում 17-րդ դարի վինագործների արհեստանոցը
ՊատկերասրահԽմբագրել
Fiat G.91կործանիչ
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 SIRBeC (իտալ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
- ↑ 3,0 3,1 dati.beniculturali.it — 2014.
- ↑ https://www.regione.lombardia.it/wps/wcm/connect/f117cd24-bb07-4dbe-8d0d-ced27581ede6/Musei+riconosciuti_dati+visitatori+2018.pdf?MOD=AJPERES&CACHEID=ROOTWORKSPACE-f117cd24-bb07-4dbe-8d0d-ced27581ede6-n0vnPYH
- ↑ 5,0 5,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
- ↑ Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
- ↑ Italian National Institute of Statistics https://www.istat.it/it/archivio/167566 — 2017.
- ↑ http://www.museoscienza.org/english/departments/
- ↑ http://www.museoscienza.org/toti/
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գիտության և տեխնոլոգիայի «Լեոնարդո դա Վինչի» թանգարան կատեգորիայում։ |