Գիտե՞ս, մայրիկ, որտեղ եմ եղել

2018 թվականի ֆիլմ

«Գիտե՞ս, մայրիկ, որտե՞ղ եմ եղել», 2017 թվականին նկարահանված ռուսական լիամետրաժ մուլտֆիլմ, որի հեղինակն է Լևան Գաբրիաձեն՝ իր հոր, հայտնի սցենարիստ, նկարիչ, տիկնիկային թատրոնի տնօրեն Ռեզո Գաբրիաձեի մանկական հիշողությունների և նկարների մոտիվներով։ Արտադրվել է «Բազելևս» ստուդիայի կողմից` Ռուսաստանի Դաշնության Մշակույթի նախարարության աջակցությամբ։ Պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 23-ին ԳՈՒՄ-ի ցուցասրահում և կինոդահլիճում[2]։ Համաշխարհային վարձույթում հայտնվել է Rezo անվանումով։

Գիտե՞ս, մայրիկ, որտեղ եմ եղել
ռուս.՝ Знаешь, мама, где я был?
Տեսակկինոնկար
Ժանրկենսագրական ֆիլմ և կինոկատակերգություն
ՌեժիսորԼևան Գաբրիաձե
ՍցենարիստՌեզո Գաբրիաձե
ՊրոդյուսերՏիմուր Բեկմանբետով
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ԸնկերությունԲազելևս ընկերություն
Տևողություն63 րոպե
Թվականապրիլի 23, 2018
Շահույթ4 290 867 ₽[1]

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմը նկարահանվել է հետպատերազմյան Ծղալտուբո քաղաքում, Քութայիսիից ոչ հեռու։ Սրանք էսքիզներ են տասնամյա Ռեզոյի կյանքից, ում աշխարհում իրականությունը սերտորեն միահյուսվում է երևակայությունների ու երազանքների հետ։

Այս աշխարհում բնակվող կերպարների շարքում հանդիպում են Լև Տոլստոյը, Ստալինը, Լենինը, փոքրիկ Լենինը, որը դուրս է գալիս իր կրծքի շքանշանից, գրադարանի առնետ Իպոլիտը, գերեվարված գերմանացի սպան, հարազատները, Գաբրիաձեի ընկերներն ու թշնամիները։

Ստեղծողներ խմբագրել

ռեժիսոր Լևան Գաբրիաձե
սցենարիստ և բեմադրող նկարիչ Ռեզո Գաբրիաձե
նկարիչ-մուլտիպլիկատորներ Էլիզավետա Աստրեցովա, Սվետլանա Մատրոսովա
օպերատոր Յուրի Կոկոշկին
մոնտաժող Մարիա Լիխաչովա
վիզուալ էֆեկտների վարպետ Ալեքսեյ Լեբեդով
կոմպոզիտոր Օլեգ Կարպաչև
Հնչյունային ռեժիսոր Իվան Տիտով
պրոդյուսեր Տիմուր Բեկմամբետով
գործադիր պրոդյուսերներ Տիմուր Ասադով, Վերոնիկա Բելենիկինա

Փաստեր խմբագրել

  • Ֆիլմի գաղափարը ծագել է դեռևս 1990-ականների սկզբին։ Այդ ժամանակ Ռեզո Գաբրիաձեն հերոսների էսքիզներ է արել, իսկ Լևանը նկարահանել է իր հոր պատմած պատմությունները։ Նրանք վերադարձել են գաղափարին, երբ Լևանն արդեն աշխատել է «Բազելևս» ստուդիայում որպես ռեժիսոր։ Մոնտաժող Մարիա Լիխաչովայի հետ միասին նրանք բանավոր պատմություններից «ստեղծել են» ամբողջական պատմությունը։ Ռեզո Գաբրիաձեն նկարել է բոլոր հերոսներին և դեկորացիաները, որոնք այնուհետև ներկվել և անիմացվել են[3]։
  • Ֆիլմը կազմված է խառը տեխնիկայով նկարված մուլտիպլիկացիայից և համակարգչային վերադասավորումը (հայտնի է նաև որպես հարթ խամաճիկի մեթոդ, երբ կերպարին բաժանում են մասերի և առանձին-առանձին նկարում են շարժումները՝ տեղափոխելով մարմնի մասերը/ ռեկվիզիտը), որտեղ օգտագործվել է Ռեզո Գաբրիաձեի հետ տեսաագուցումները (ռուս.՝ видео вставки)[4]:
  • Ֆիլմում հաճախ լսվում է անդրկուլիսյան ծիծաղը, որը ձայնագրվել է փորձնական ցուցադրությունների ժամանակ։ Այն չեն կարողացել «Մաքրել» ձայնային ժապավենից և որոշել են թողնել[3]։
  • Առաջին աշխատանքը կինոյում Ռեզո Գաբրիաձեի «Անձնագիր» խորհրդա-ֆրանսիա-ավստրիա-իսրայելական բեմադրությունն է։
  • Ֆիլմի հիմնական երաժշտական թեման ստեղծել և կատարել է կոմպոզիտոր Օլեգ Կարպաչյովը։ Ֆիլմում հնչում են նաև դասական երաժշտություն, ժողովրդական երգեր և մեղեդիներ[5]։

Մրցանակներ խմբագրել

  • 2018 թվականին Լավագույն լիամետրաժ ֆիլմ՝ XXIII Անիմացիոն ֆիլմերի ռուսական բաց փառատոնի արդյունքներով (Սուզդալ)[4]
  • 2018, «Իկար» ազգային անիմացիոն մրցանակ
  • 2018, Եվրոպական միջազգային կինոփառատոնի մրցանակ (Փարիզ)՝ լավագույն եվրոպական անկախ վավերագրական ֆիլմի համար (շնորհվել է Լևան Գաբրիաձեին)[6]
  • 2018, Ասիա-Խաղաղօվկիանոսյան կինոմրցանակ (Բրիսբեն) լավագույն անիմացիոն ֆիլմի համար[7]
  • 2018, «Դափնու ճյուղ» ազգային մրցանակ լավագույն գեղարվեստական ֆիլմի համար[8]։

Քննադատություն խմբագրել

  «Դիտելով «Գիտե՞ս, մայրիկ, որտե՞ղ եմ եղել» ֆիլմը, կինոթատրոնից դուրս ես գալիս՝ ցանկանալով ֆիլմին տալ աշխարհի բոլոր մրցանակները։ Իսկ հաջորդ միտքը. ֆիլմը նկարագրել չես կարող։ Որպես ծաղիկ, ինչպես Բեսամեմուչոն (երգել կարող եք, բայց պատմել՝ ոչ)։ Եվ կինոյի մասին պատմելու փոխարեն փորձում ես բացատրել, թե ինչու դա անել հնարավոր չէ»։
- Ալեքսանդր Մինկին[9]
 
  «Զարմանալի կերպով Ռեզոյի պատմությունները հեշտությամբ տեղափոխում են այն մանկություն, որը հեռուստադիտողը պարզապես չէր կարող ունենալ, բայց այնուամենայնիվ այն զգացվում է որպես սեփական մանկություն։ Միայն այդ զգացողության համար արդեն արժե տեսնել «Գիտե՞ս, մայրիկ, որտե՞ղ եմ եղել» ֆիլմը. մանկություն վերադառնալու հնարավորություն ոչ ամեն օր է տրվում, առավել ևս՝ վերապրել այն այդքան վառ գույներով»։
- Սերգեյ Սերգիենկո[10]
 
  «Ֆիլմը դիտելը շատ ժամանակ չի խլի ձեզնից, վերջին տիտրերի հետ միասին, նույնիսկ մեկ ժամը չի տևում, բայց Ռեզո Գաբրիաձեի պատրաստած էսքիզներից կազմված բաց աշխարհը երկար ժամանակ կնստի ձեր ներսում, քանի որ ոչինչ չի կարող համեմատել գլխավոր հերոսի անսովոր գրաֆիկական տեխնիկան, և անհնար է շփոթել ուրիշների հետ»։
- Եվգենի Ուխով[11]
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.kinometro.ru/release/card/id/30868
  2. «Звезды посмотрели фильм «Знаешь, мама, где я был?» о Резо Габриадзе». The Hollywood Reporter. 2018 թ․ ապրիլի 24.
  3. 3,0 3,1 Станислав Дединский. Резо и Лео Габриадзе о фильме «Знаешь, мама, где я был?», Ленине и Феллини հարցազրույց ԿինոՊոիսկ կայքում, 1 մայիս 2017 թվական
  4. 4,0 4,1 На церемонии закрытия Суздальского фестиваля объявили призёров на официальном сайте, 17 марта 2018 года
  5. «#знаешьмамагдеябыл? полон музыки». Официальный аккаунт в Facebook. 2018 թ․ հուլիսի 18.
  6. Հաղթողների ցանկը Արխիվացված 2019-01-21 Wayback Machine մրցանակի պաշտոնական կայքում, 6 մայիս 2018 թվական (անգլ.)
  7. Patrick Frater. Статья Variety կայքում, 29 նոյեմբեր 2018 թվական (անգլ.)
  8. «Лауреаты национальной премии «Лавровая ветвь» 2018». Артдокфест. 2018 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  9. Александр Минкин (2018 թ․ մայիսի 15). «"Знаешь, мама, где я был?": фильм, разгоняющий тучи». Московский комсомолец.
  10. Сергей Сергиенко (2018 թ․ ապրիլի 24). «Рецензия: «Знаешь, мама, где я был?» Лео Габриадзе». The Hollywood Reporter.
  11. Евгений Ухов (2018 թ․ ապրիլի 30). «Рецензия на фильм «Знаешь, мама, где я был?»». Film.ru.

Արտաքին հղումներ խմբագրել