Գիվի Շահնազարի
հայ թարգմանիչ, բանաստեղծ
(Վերահղված է Գիվի Շահնազարից)
Գիվի Շահնազարի (Գիգուշ Շահնազարյան) (վրաց.՝ გივი შაჰნაზარი), դեկտեմբերի 23, 1933 կամ օգոստոսի 23, 1933, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2024), հայ բանաստեղծ, թարգմանիչ։ Վրաստանի գրողների միության անդամ։
Գիվի Շահնազարի | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1933 կամ օգոստոսի 23, 1933 |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | 2024 |
Մասնագիտություն | բանաստեղծ և թարգմանիչ |
Քաղաքացիություն | Վրացական ԽՍՀ |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Անդամակցություն | Վրաստանի գրողների միություն |
Կենսագրություն
խմբագրելԳիվի Շահնազարին ծնվել է Թբիլիսիում, 1933 թվականին։ Սովորել է Թբիլիսիի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հայագիտության ամբիոնում։ Ուսումն ավարտելուց հետո աշխատել է «Սովետական Վրաստան» թարգմանչական գրականության և հրատարակչության խմբագրությունում՝ որպես խմբագիր։ Հայերենից վրացերեն է թարգմանել Գրիգոր Նարեկացու[1], Սայաթ-Նովայի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի[2], Սիլվա Կապուտիկյանի, Վահագն Դավթյանի, Համո Սահյանի, Պարույր Սևակի և այլ գրողների ստեղծագործություններ[3]։
Պարգևներ
խմբագրել- Վրաստանի «Պատվո նշան» շքանշան
- Մաչաբելիի անվան մրցանակ, 1989
- Մովսես Խորենացու մեդալ (2011)[4]