«Ֆավնի լաբիրինթը» (իսպ.՝ El laberinto del fauno), մեքսիկացի ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի ֆենտեզի դրաման՝ հիմնված Արթուր Մեյչենի ստեղծագործության վրա, նրա Իսպանիայի քաղաքացիական պատերազմի մասին պատմող եռագրության երկրորդ մասը։ Ֆիլմը մասնակցել է 2006 թվականի Կաննի կինոփառատոնին, որի շրջանակներում էլ՝ նույն թվականի մայիսի 27-ին տեղի ունեցավ ֆիլմի համաշխարհային պրեմիերան։ Ստացել է օսկարի երեք մրցանակ՝ լավագույն օպերատորական աշխատանք, լավագույն դիմահարդարում և լավագույն բեմադրող նկարիչ։

Ֆավնի լաբիրինթոսը
իսպ.՝ El laberinto del fauno
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
 Իսպանիա
Ժանրֆենթեզի ֆիլմ[1][2][3][…], դրամա[1][2][3][…], մոգական ռեալիզմ[4][5] և սարսափ ֆիլմ
Թեմամարդու հղիություն և Իսպանիայի քաղաքացիական պատերազմ
Թվականմայիսի 27, 2006[6], փետրվարի 22, 2007[7], հոկտեմբերի 11, 2006[6], հոկտեմբերի 20, 2006[6], դեկտեմբերի 29, 2006[6] և հունվարի 19, 2007[6]
Լեզուիսպաներեն
ՌեժիսորԳիլյերմո դել Տորո[2][3][8][…]
ՊրոդյուսերԱլֆոնսո Կուարոն, Գիլյերմո դել Տորո և Frida Torresblanco?
Սցենարի հեղինակԳիլյերմո դել Տորո[9]
ԴերակատարներԻվանա Բակերո[1][3][8][…], Ariadna Gil?[1][3][8][…], Դագ Ջոնս[3][8][10][…], Սերժի Լոպես[1][8][10][…], Մալիբել Վերդու[11], Álex Angulo?[11], Roger Casamajor?[3][8][11], Federico Luppi?[12], Մանոլո Սոլո[12], Իվան Մասագ[12], Gonzalo Uriarte?[12], Էուսեբիո Լասարո[12], Juanjo Cucalon?[12], Mario Zorrilla?[12], Fernando Albizu?[12], Խոսե Լուիս Տոռիխո[12] և Ֆեռնանդո Տիելվե[12]
ՕպերատորԳիլյերմո Նավառո
ԵրաժշտությունԽավիեր Նավարետե
ՄոնտաժԲեռնատ Վիլապլանա[13]
Պատմվածքի վայրԻսպանիա
Նկարահանման վայրՄադրիդ
ԿինոընկերությունTelecinco Cinema
Տևողություն119 րոպե
Բյուջե13 000 000 €
Շահույթ83 862 032 $[14] և 37 646 380 $[14]
Պաշտոնական կայքէջ
 El laberinto del fauno Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում երկու զուգահեռ աշխարհներում։ Իսպանական քաղաքացիական պատերազմի մութ ժամանակները համեմվում են ոչ պակաս մութ կախարդական աշխարհով, որը շրջապատում է դեռահաս Օֆելիային։ Գիլերմո դել Տորոն իր հարցազրույցներից մեկում վստահեցնում է, որ կախարդական աշխարհն իրական է և դրա վառ ապացույցները սյուժեում առկա են[15]։

Ֆիլմի նախապատմության մեջ պատմվում է Մուաննա անունով արքայադստեր մասին։ Լսելով մարդկային աշխարհի գեղեցկության մասին պատմությունները՝ նա փախչում է կախարդական աշխարհից, կորցնում է ետդարձի ճանապարհն ու մահանում։ Սակայն նրա արքա հայրիկը ամբողջ աշխարհով մեկ դռներ է բացել դեպի իր աշխարհը, որպեսզի վերածնված դուստրը հիշի և վերադառնա։

1944 թվական։ Քաղաքացիական պատերազմը ամենադաժան փուլում է։ Ֆրանկոյի իշխանությունը տարածվել է ամբողջ Իսպանիայի վրա։ Չնայած դրան՝ իսպանական պարտիզանների խմբերը շարունակում են պայքարը ամբողջատիրության դեմ։ Դրանց չեզոքացման նպատակով ամբողջ Իսպանիայում գործում են հատուկ խմբեր։ Կապիտան Վիդալը այդպիսի խմբերից մեկի ղեկավարն է։ Վիդալը դաժան է ու անողոք բոլորի նկատմամբ, բացի իր մարդկանցից և զինվորներից։ Նրա գլխավոր խնդիրը լեռնական պարտիզանների խմբերի գտնումն ու ոչնչացումն է։

Վիդալի հրահանգով իր մոտ է ժամանում իր հղի կինը՝ Կարմենը, և նրա հետ միասին նաև դուստրը՝ Օֆելիան՝ առաջին ամուսնությունից:Օֆելիայի հարազատ հայրը մահացել էր պատերազմում։ Կապիտանը որդեգրել էր աղջկան, բայց չէր փորձել սիրել։ Նա ցանկանում էր որդի ունենալ և դրա համար պատրաստ էր նույնիսկ հանդուրժել օտար երեխային։

Ճամբար ժամանելու առաջին օրը Օֆելիան ծանոթանում է Մերսեդեսի՝ տնտեսուհու հետ և ճամբարից ոչ հեռու գտնում է ավերված լաբիրինթի հետքեր։ Գիշերը աղջնակի մոտ է թռչում փոքրիկ փերին և տանում նրան լաբիրինթի խորքերը։ Այնտեղ Օֆելիան պարզում է, որ ինքն արքայադուստր Մուաննան է և պետք է վերադառնա կախարդական աշխարհ։ Սակայն մինչ վերադառնալը նա պետք է կատարի Ֆավնի՝ կախարդական արարածի տված երեք առաջադրանքները և երբ կպարզվի, որ նրա հոգին մարդկանց աշխարհում չի փչացել, միայն այդ դեպքում կարող է վերադառնալ հոր թագավորություն։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Իվանա Բակերո Օֆելիա
Դագ Ջոնս Ֆավն, Գունատ մարդ
Սերխի Լոպես Կապիտան Վիդալ
Արիադնա Հիլ Կարմեն
Մարիբել Վերդու Մերսեդես
Ալեքս Անգուլո բժիշկ Ֆերեյրո
Ֆեդերիկո Լուպպի արքա

Թողարկում խմբագրել

Նկարչական առանձնահատկություններ խմբագրել

 
Ֆ. Գոյա, «Սեփական երեխաներին խժռող Սատուրնը»

Քննադատները համեմատում են ֆիլմը Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում» վեպի հետ[16]։ Դել Տորոն շատ զգուշությամբ է մոտեցել այն աշխարհին, որտեղ ընկնում է Օֆելիան։ Կառլոս Խիմենեսի էսքիզների հիման վրա ֆիլմի բեմադրող-նկարիչ Էուխենիո Կաբալյերոն ստեղծել է յուրօրինակ պատկերներ։ Իր մշտական օպերատոր Գիլերմո Նավարրոյի տեսախցիկի միջոցով ռեժիսորը այդ պատկերները վերածել է բոլոր մանրուքները մտածված կախարդական աշխարհի։ Լրացուցիչ ներշնչանքի աղբյուր էին Ֆրանցիսկո Գոյայի նկարները[16]։

Արտադրություն խմբագրել

  • Դագ Ջոնսից չորս ժամ էր պահանջվում, որպեսզի նա կարողանար մտնել Գունատ մարդու հագուստի մեջ։ Ջոնսը տեսնում էր իր կերպարի քթանցքներից, քանի որ կերպարի դեմքին չկային աչքեր։
  • Ֆավնի կերպարի դեմքի միմիկաների համար չեն օգտագործվել համակարգչային էֆեկտներ։ Դագ Ջոնսը կրում էր հատուկ սարք իր դեմքին, որը կարողանում էր դերասանի դեմքի միմիկաները փոխանցել Ֆավնի դիմակին[17]։
  • Իր հարցազրույցներից մեկում[18] Դել Տորոն ասել է, որ իր մտահաղացմամբ և՛ Գունատ մարդը, և՛ Դոդոշը վերափոխված Ֆավնան էր, որը ցանկանում էր աղջկան մի շարք փորձությունների միջով անցկացնել։ Դրա ապացույցն է այն, որ ֆիլմի ավարտին կախարդական աշխարհում են հայտնվում բոլոր երեք փերիները, որոնցից երկուսին սպանել էր Գունատ մարդը։
  • Նկարահանումների ժամանակ տեղանքում ուժեղ երաշտ էր, դրա պատճառով նկարահանող անձնակազմին արգելված էր օգտագործել չկրակված փամփուշտներ, որպեսզի հրդեհ չառաջանա։ Դրա պատճառով բոլոր կրակոցներն ու պայթյունները ստացան համակարգչի օգնությամբ[19]։

Արձագանքներ խմբագրել

Քննադատները բարձր գնահատեցին ֆիլմը։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի 208 նկարագիրների շնորհիվ այն ունի 96% ռեյտինգ[20]։ Metacritic կայքում ֆիլմը ստացավ 98/100 գնահատականը[21]։ Կաննի կինոփառատոնում ֆիլմի պրեմիերան ավարտվեց քննադատների և հանդիսատեսի 22 րոպեանոց մեծարանքի խոսքերով[22]։ Ֆիլմը մեծարանքի արժանացավ նաև Տորոնտոյի կինոփառատոնում ցուցադրումից հետո[23]։

The Observer-ի կինոքննադատ Մարկ Կերմոդը ֆիլմն անվանեց տարվա լավագույն ֆիլմ[24]։ 2007 թվականի օգոստոսին Ռոջեր Էբերտը ֆիլմին չորս աստղից չորս աստղ տվեց և մտցրեց իր լավագույն ֆիլմերի ցանկի մեջ[25]։ Երբ նա կազմեց 2006 թվականի լավագույն ֆիլմերի ցանկը, այս ֆիլմը ստացավ առաջին հորիզոնականը[26]։

Ֆիլմը զբաղեցրեց Empire ամսագրի կազմած «Համաշխարհային կինոարտադրության 100 լավագույն ֆիլմեր»-ի հինգերորդ հորիզոնականը[27]։

Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.metacritic.com/movie/pans-labyrinth
  2. 2,0 2,1 2,2 http://www.imdb.com/title/tt0457430/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 http://www.ofdb.de/film/93337,Pans-Labyrinth
  4. Library of Congress Library of Congress Genre/Form Terms
  5. http://www.tasteofcinema.com/2015/20-great-magical-realism-movies-that-are-worth-your-time/3/
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Internet Movie Database — 1990.
  7. http://www.kinokalender.com/film5859_pans-labyrinth.html
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 http://www.bbfc.co.uk/releases/el-laberinto-del-fauno-pans-labyrinth-0
  9. http://www.cinemarx.ro/filme/Pans-Labyrinth-Labirintul-lui-Pan-53584.html
  10. 10,0 10,1 http://stopklatka.pl/film/labirynt-fauna
  11. 11,0 11,1 11,2 http://www.imdb.com/title/tt0457430/fullcredits
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 Internet Movie Database — 1990.
  13. ČSFD (չեխերեն) — 2001.
  14. 14,0 14,1 Box Office Mojo — 1999.
  15. Guillen, Michael (2006 թ․ դեկտեմբերի 17). «PAN'S LABYRINTH—Interview With Guillermo Del Toro». twitchfilm.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 11-ին.
  16. 16,0 16,1 А. Плахов. Гильельмо дель Торо
  17. «Создание костюма Фавна для фильма «Лабиринт Фавна» (2006)». DiddlyBop. 2012 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  18. Capone chats with Guillermo Del Toro
  19. IMFDB
  20. «Pan's Labyrinth». Rotten Tomatoes. Վերցված է 2014 թ․ մայիսի 13-ին.
  21. «Pan's Labyrinth Reviews». Metacritic.
  22. «Director keeps Hollywood out of "Pan's Labyrinth"». The Seattle Times. 2007 թ․ հունվարի 16.
  23. «Pan's Labyrinth Receives Standing Ovation at Toronto Film Fest». 2006 թ․ սեպտեմբերի 11.
  24. «Pain should not be sought - but it should never be avoided». The Observer. 2006 թ․ նոյեմբերի 5.
  25. «Pan's Labyrinth Movie Review».
  26. «The Best Movies of 2006». 2007 թ․ նոյեմբերի 22.
  27. The 100 Best Films Of World Cinema

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆավնի լաբիրինթոսը» հոդվածին։