Գիլերմո Ամոր

իսպանացի ֆուտբոլիստ

Գիլերմո Ամոր Մարտինես (իսպ.՝ Guillermo Amor Martínez, դեկտեմբերի 4, 1967(1967-12-04)[1][2][3], Բենիդորմ, Marina Baixa, Ալիկանտե, Վալենսիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, հանդես է եկել որպես կիսապաշտպան։ Հայտնի է «Բարսելոնայում» իր ելույթներով։ Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրել է 37 խաղ։ Խաղացողի կարիերան ավարտելուց հետո դարձել է մարզիչ։

Գիլերմո Ամոր
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 4, 1967(1967-12-04)[1][2][3] (56 տարեկան)
Ծննդավայր Բենիդորմ, Marina Baixa, Ալիկանտե, Վալենսիա, Իսպանիա
Հասակ 174 սմ
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1980-1987 Իսպանիա Բարսելոնա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1987-1988  Իսպանիա Բարսելոնա Բ 49 (10)
1987-1998 Իսպանիա Բարսելոնա 311 (47)
1998-2000 Իտալիա Ֆիորենտինա 24 (0)
2000-2002 Իսպանիա Վիլյառեալ 64 (1)
2002-2003 Շոտլանդիա Լիվինգսթոն 3 (0)
Ազգային հավաքական
1986 Իսպանիա Իսպանիա (մինչև 18) 1 (0)
1989-1990 Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 6 (0)
1990-1998 Իսպանիա Իսպանիա 37 (4)
Մարզչական կարիերա
2015-2017 Ավստրալիա Ադելաիդա Յունայթեդ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

«Բարսելոնայի» սկաուտը 13-ամյա Ամորին նկատել է նրա հայրենի Բենիդորմի պատանեկան առաջնությունում[4]։ Նա աչքի է ընկել իր խաղով, ընդ որում, ինչպես հետագայում պարզվել է, նա խաղացել է կեղծ փաստաթղթերով և իրականում եղել է 11 տարեկան։ Չնայած նրան, որ «Բարսելոնայի» ակադեմիա ընդունվում են միայն 14 տարեկանից բարձր պատանիները, Ամորի համար բացառություն է արվել[4]։

«Բարսելոնայի» հիմնական թիմի խաղերին Ամորին, որը մինչ այդ հանդես էր գալիս պատանեկան թիմերում և երկրորդ կազմում, ընդգրկվել է Յոհան Կրոյֆըի շնորհիվ։ Իսպանիայի առաջնության 1988/1989 մրցաշրջանի սկսվելուց առաջ Գիլերմոն ընդգրկվել է «Բարսայի» հայտացուցակում։ Սկզբում ֆուտբոլիստը եղել է պահեստայինների կազմում, բայց մի քանի հաջող խաղերից հետո տեղ է գրավել թիմի մեկնարկային կազմում։ Իր առաջին մրցաշրջանում 21-ամյա Ամորը խփել է 8 գոլ։

Ընդհանուր առմամբ Գիլերմոն «Բարսելոնայում» անց կացրել է 10 մրցաշրջան. Պրեմիերայում նա անցկացրել է 311 խաղ և խփել 47 գոլ։ Ամորը նվաճել է բոլոր տիտղոսները ազգային մակարդակում, ինչպես նաև հաղթել եվրոպական մի շարք մրցաշարերում և դարձել ամենատիտղոսակիր խաղացողը «Բարսելոնայի» պատմության մեջ։ Ակումբից ֆուտբոլիստի հեռանալու պատճառը եղել է Լուի վան Գալի հետ կոնֆլիկտը[4]։

1998 թվականին Ամորը տեղափոխվել է «Ֆիորենտինա»։ Խաղացողն Իտալիայում անցկացրել է 2 մրցաշրջան, որից հետո վերադարձել է Իսպանիա՝ ընդգրկվելով «Վիլյառեալի» կազմում։ Ամորի վերջին ակումբը եղել է շոտլանդական «Լիվինգսթոնը», որտեղ մասնակցել է 3 խաղի 2002/03 մրցաշրջանում[5]։

Միջազգային խմբագրել

Իսպանիայի հավաքականում իր նորամուտը Ամորը կատարել է Եվրո-92 նախընտրական փուլի՝ Չեխոսլովակիայի հավաքականի դեմ խաղում (2:3)։ Իսպանիայի հավաքականի կազմում Գիլերմոն մասնակցել է միջազգային 2 խոշոր մրցաշարերի՝ 1996 թվականի Եվրոպայի առաջնությանը (որտեղ նա հեղինակել է հաղթական գոլը Ռումինիայի հավաքականի դեմ խաղում) և 1998 թվականի աշխարհի առաջնությանը։

Միջազգային կարիերան Ամորն ավարտել է 1998 թվականի սեպտեմբերի 5-ին 30 տարեկան հասակում։ Ֆուտբոլիստի վերջին խաղը դարձել է հանդիպումը Կիպրոսի հավաքականի հետ, որում վերջիններս հաղթել են 3:2 հաշվով։ Ընդհանուր առմամբ Ամորը հավաքականի կազմում անցկացրել է 37 խաղ և խփել 4 գոլ։

Գործունեությունը «Բարսելոնայում» խմբագրել

Խաղացողի կարիերան ավարտելուց հետո՝ 2003-2007 թվականներին, Ամորը գլխավորել է «Բարսելոնայի» ֆուտբոլային բազան և մանկական թիմը[4]։

2010 թվականին վերադարձել է թիմ՝ զբաղեցնելով երիտասարդական թիմերի մարզական տնօրենի պաշտոնը[6]։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

Ելույթներ Լիգա Երկրի գավաթ Եվրագավաթ Այլ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Բարսելոնա Բ Սեգունդա 1984/85 1 0 0 0 1 0
1985/86 0 0 0 0 0 0
1986/87 3 0 0 0 3 0
1987/88 38 8 0 0 38 8
1988/89 7 2 0 0 7 2
Արդյունք 49 10 0 0 0 0 0 0 49 10
  Բարսելոնա Պրիմերա 1988/89 27 8 ? ? 5 2 0 0 ? ?
1989/90 33 6 ? ? 2 0 1 1 ? ?
1990/91 34 4 ? ? 8 2 2 0 ? ?
1991/92 36 6 ? ? 3 1 2 1 ? ?
1992/93 33 5 ? ? 4 1 5 0 ? ?
1993/94 37 8 ? ? 12 2 2 0 ? ?
1994/95 34 4 1 0 6 1 2 1 43 6
1995/96 28 6 6 2 6 1 0 0 40 9
1996/97 26 0 3 0 6 0 2 0 37 0
1997/98 23 0 4 0 4 0 3 0 34 0
Ընդհանուր 311 47 14 2 56 10 19 3 400 62
Ամբողջ կարիերա 360 57 14 2 56 10 19 3 449 72

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

«Բարսելոնա»

  • Իսպանիայի չեմպիոն - 1991, 1992, 1993, 1994, 1998
  • Իսպանիայի գավաթակիր - 1990, 1997, 1998
  • Իսպանիայի Սուպերգավաթի դափնեկիր - 1991, 1992, 1994, 1996
  • ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի հաղթող - 1992
  • ՈՒԵՖԱ Սուպերգավաթի դափնեկիր - 1992, 1997
  • Գավաթակիրների գավաթի խաղարկության հաղթող - 1989, 1997

Անձնական կյանք խմբագրել

Ամորն ամուսնացած է, նրա կնոջ անունը Մարտա է։ Զույգն ունի երեք որդի՝ Ալեքսանդրը, Գիլերմոն և Դանիելը[4]։

2007 թվականի դեկտեմբերի 16-ին Ամորը ենթարկվել է ավտովթարի։ AP-7 ճանապարհին ֆուտբոլիստի «Range Rover» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհից և բախվել բետոնե պատին[4]։ Ամորը վիրահատվել է և մեկ շաբաթ անցկացրել հիվանդանոցում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Гильермо Амор. «О Любви»». Barcamania. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
  5. «Livingston complete Amor coup» (անգլերեն). Официальный сайт УЕФА. 27 января 2003. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
  6. «Амор: главное – иметь командный дух». Чемпионат.ру. 14 июля 2010 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.
  7. «Amor: "Jamás pensé que pudiera llegar a pasarme esto a mí"» (իսպաներեն). Diario Marca. 10 января 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիլերմո Ամոր» հոդվածին։