Գիլյերմե Մարինատո

բրազիլական Ֆուտբոլիստ
(Վերահղված է Գիլերմե Մարինատոից)

Գիլյերմե Ալվին Մարինատո (պորտ.՝ Guilherme Alvim Marinato, դեկտեմբերի 12, 1985(1985-12-12)[1][2][3], Cataguases, Մինաս Ժերաիս, Բրազիլիա), բրազիլացի և ռուսաստանցի ֆուտբոլիստ, դարպասապահ, Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի փոխավագ։ Ռուսաստանի հավաքականի խաղացող։ Լև Յաշինի ակումբի անդամ[4]։

Գիլյերմե Մարինատո
Քաղաքացիությունը  Բրազիլիա և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 12, 1985(1985-12-12)[1][2][3] (38 տարեկան)
Ծննդավայր Cataguases, Մինաս Ժերաիս, Բրազիլիա
Հասակ 197 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա)
Համար 1
Պատանեկան կարիերա
2001—2003 Բրազիլիա ՊՏՍԿ
2003—2007 Բրազիլիա Ատլետիկո Պարանաենսե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007 Բրազիլիա Ատլետիկո Պարանաենսե 18 (−27)
2007—մ.հ. Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 235 (−216)
Ազգային հավաքական
2016—մ.հ. Ռուսաստան Ռուսաստան 6 (−5)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 29.05.2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 24.03.2019

Կենսագրություն խմբագրել

Գիլյերմեն զբաղվել է մինի ֆուտբոլով և եղել է պաշտպան։ Ըստ իր խոսքերի՝ մի անգամ դարպասապահը չէր եկել մարզումների, իսկ ինքը եղել է ամենաբարձրահասակը դաշտում գտնվող խաղացողներից, և մարզիչը նրան հանձնարարել է կանգնել դարպասների մոտ[5]։ Այդպես Գիլյերմեն 10 տարեկանում դարձել է դարպասապահ[6]։ Տղան եղել է խիստ բարձրահասակ իր տարիքի համար, հատկապես ոչ բարձրահասակ հոր համեմատությամբ։ Այդ պատճառով մանկական և պատանեկան մրցաշարերում հաճախ ստիպված է եղել ապացուցել, որ չի նվազեցնում իր տարիքը, և նրա հայրն իր հետ միշտ տարել է տղայի ծննդյան վկայականն ու նրա պապի լուսանկարը. հենց նրանից էր դարպասապահը ժառանգել բարձր հասակը[7][8]։

Ակումբային կարիերա խմբագրել

«Ատլետիկո Պարանաենսե» խմբագրել

Իր հայրենիքում Գիլհերմոն հանդես է եկել միայն «Ատլետիկո Պարանաենսե» (Կուրիտիբա) ակումբում[9], որի պատանեկան թիմում մի անգամ գոլ է խփել գլխի հարվածով[10]։ Մեկ անգամ հրավիրվել է Բրազիլիայի պատանեկան հավաքական (մինչև 20 տարեկան), բայց նրա կազմում ոչ մի անգամ չի խաղացել։

«Լոկոմոտիվ» (Մոսկվա) խմբագրել

 
Գիլյերմեն «Լոկոմոտիվի» կազմում

Գիլյերմեն արժանացել է «Լոկոմոտիվի» ուշադրությունը ինչ-որ առումով պատահաբար. երկաթուղայինների սկաուտները որոնել են հենակետային կիսապաշտպան և ներկա են գտնվել «Ատլետիկո Պարանաենսեի» հանդիպմանը[11]։ 2007 թվականի հուլիսին, երբ «Լոկոմոտիվը» հրավիրեց Գիլյերմեին, նա անմիջապես համաձայնել է և օգոստոսին կնքել հինգ տարվա պայմանագիր[12]՝ դառնալով առաջին բրազիլացի դարպասապահը ռուսական պրոֆեսիոնալ ֆուբոլում[9]։ Դարպասապահը «Ատլետիկո Պարանաենսե» ակումբում հանդես է եկել 1 համարի մարզաշապիկով և ցանկացել է այդ համարով հանդես գալ նաև «Լոկոմոտիվում», բայց Յուրի Սյոմինը, որն այդ ժամանակ ակումբի նախագահն էր, ի պատասխան այդ խնդրանքի Գիլյերմեին ասել է, որ մտադիր է առաջին համարը պահել ակումբի լեգենդ Սերգեյ Օվչիննիկովի անունով[13], որն այդ ժամանակ արդեն ավարտել էր խաղացողի կարիերան։ Արդյունքում Գիլյերմեն վերցրել է 85 համարը, որը համապատասխանում էր նրա ծննդյան տարվա հետ[13]։

2007 թվականին Գիլյերմեն այդպես էլ չի խաղացել «Լոկոմոտիվի» հիմնական կազմում՝ մասնակցելով երիտասարդական առաջնության ընդամենը երեք խաղի[14], և հետագայում դա բացատրել է նրանով, որ երկար ժամանակ է ծախսվել հարմարման վրա։ 2008 թվականի հունվարին դարպասապահը ստացել է ծանր վնասվածք՝ խաչաձև ջլերի պատռվածք։ Վիրահատությունը կատարվել է Բրազիլիայում այն բժշկի գլխավորությամբ, որը բուժել է Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներին, սակայն երբ դարպասապահն ապաքինվել է, «Լոկոմոտիվի» երիտասարդական կազմում անցկացրած առաջին իսկ խաղում կրկին վնասվել են նույն ծնկի խաչաձև ջլերը[11][15] (դա կատարվել է 2008 թվականի օգոստոսի 29-ին) և արդյունքում ամբողջ տարվա ընթացքում խաղացել է ընդամենը մեկ խաղակես՝ նորից հանդես գալով միայն երկրորդ կազմում[16]։ Ընդ որում, ըստ Գիլյերմեի խոսքերի, մինչև 2008 թվականը նա չի ստացել ոչ մի վնասվածք, նույնիսկ շատ թեթև[17]։ Երկրորդ վիրահատությունը կատարվել է Գերմանիայում։ Բուժումը բարդացել է ջլերի բորբոքման պատճառով, որը, ըստ գերմանացի բժիշկների, սկսվել էր առաջին վիրահատությունից հետո[11]։

2008 թվականին «Լոկոմոտիվի» նախագահ Նիկոլայ Նաումովն ասել է, որ հավանաբար ակումբը շուտով կհրաժարվի Գիլյերմեի ծառայություններից[18], սակայն 2009 թվականի հունիսին «Լոկոմոտիվի»՝ Թուրքիայում տեղի ունեցած հավաքների ժամանակ Գիլյերմեի խաղն արժանացել է գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինի հավանությանը։ Այդ ժամանակ «Լոկոմոտիվը» մտադրվել էր Գիլյերմեին հավելավճարով փոխարինել Ռոման Պավլյուչենկովի հետ, որը հանդես էր գալիս անգլիական «Տոտենհեմ Հոտսպուրում», բայց Սյոմինն անձամբ հանդես է եկել Գիլյերմեի հեռանալու դեմ[19], և հուլիսի 12-ին դարպասապահը կատարել է իր նորամուտը երկաթուղայինների հիմնական կազմում՝ մասնակցելով Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրի՝ «Տոմ» ակումբի դեմ խաղին Մոսկվայում և դարպասը պաշտպանելով անառիկ[20]։ Հետագայում Յուրի Սյոմինն ասել է, որ որոշել էր Գիլյերմեին տալ տեղը դարպասի մոտ՝ վստահելով իր ներքին ձայնին. «Նայեցի Գիլյերմեին, և ինձ թվաց, որ նա սուպերտաղանդավոր դարպասապահ է, նրան պետք է տալ հնարավորություն։ Մտածում եմ, որ նա դառնալու է էքստրա դասի դարպասապահ»։ Առաջնությունից հետո «Լոկոմոտիվի» պաշտոնական կայքի այցելուների շրջանակում անցկացված քվեարկության արդյունքում Գիլյերմեն, որը մասնակցել էր առաջնության 30 խաղերից 17-ին, մրցաշրջանի լավագույն խաղացողների ցանկում զբաղեցրել է երրորդ տեղը[21]։

2008-2009 թվականներին՝ Սյոմոնի՝ «Լոկոմոտիվի» նախագահի պաշտոնից հեռանալուց հետո, առաջին համարը երկաթուղայինների կազմում ստացել է այլ դարպասապահ՝ Իվան Լևենեցը[13]։ Միջմրցարջանում նա հեռացել է թիմից[22], Գիլյերմեն վերջապես վերցրել է առաջին համարը[13][23] և հաջորդ մրցաշրջանում դարձել է «Լոկոմոտիվի» միակ խաղացողը, որը մասնակցել է բոլոր խաղերին՝ առանց փոխարինման և դաշտից հեռացվելու[24]։ Հենց այդ ժամանակ երկրպագուները Գիլյերմեին ճանաչել են մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ՝ նրան տալով ձայների 59 %-ը[21]։

2015 թվականի օգոստոսին դարպասապահը հայտարարել է, որ ուզում է մնալ «Լոկոմոտիվի» կազմում մինչև կարիերայի ավարտը[13]։

Կարիերան հավաքականում խմբագրել

 
Գիլյերմեն Ռուսաստանի հավաքականի կազմում

2015 թվականի նոյեմբերին Գիլյերմեն ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն[25] և դադարել է համարվել լեգեոներ երկրի առաջնությունում[26], իսկ 2016 թվականի մարտին ստացել է առաջին հրավերը Ռուսաստանի հավաքական՝ մասնակցելու Լիտվայի և Ֆրանսիայի դեմ ընկերական խաղերին՝ այդպիսով դառնալով Ռուսաստանի քաղաքացիություն ստացած առաջին ֆուտբոլիստը հեռավոր արտասահմանից, որը հանդես է եկել Ռուսաստանի հավաքականում[27]։

Ռուսաստանի հավաքականում նորամուտը կատարել է մարտի 26-ին՝ դուրս գալով փոխարինման Լիտվայի դեմ խաղ ընդմիջումից հետո (3:0)[28]։ Ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Եվրո 2016-ին, սակայն մրցաշարի ընթացքում խաղադաշտ դուրս չի եկել։ Մրցաշարի ավարտից հետո դարպասապահը երկար ժամանակ չի հրավիրվել հավաքական, սակայն 2018 թվականի ամռանը հրավիրվել է մասնակցելու նորաստեղծ Ազգերի լիգայի խաղերին, որտեղ երկու անգամ խաղն ավարտել է չոր հաշվով։

Անձնական կյանք խմբագրել

Գիլյերմեի հայրը՝ Սեբաստյանը, մինչև թոշակի անցնելը աշխատել է տեքստիլ ֆաբրիկայում, մայրը՝ Մարլիսեն, եղել է տնային տնտեսուհի[8][29]։ Եղբայրը՝ Լեոն, որը ծնվել է 1980 թվականին, նույնպես խաղացել է ֆուտբոլ՝ սիրողական մակարդակում, ապա ընդունվել է համալսարան և դարձել ֆիզիկական պատրաստության մարզիչ[8]։

2009 թվականի դեկտեմբերի 12-ին` իր ծննդյան օրը, Կուրտիբեում[13] Գիլյերմեն ամուսնացել է բրազիլուհի Ռաֆաելայի հետ, և հարսանիքից հետո կինը տեղափոխվել է իր մոտ՝ Մոսկվա։ Գիլյերմեն Ռաֆաելայի հետ ծանոթացել է դեռ պատանեկան տարիքում, երբ հանդես էր գալիս «Ատլետիկո Պարանաենսե» ակումբի երկրորդ կազմում։ Ապագա ամուսինները ծանոթացել են դիսկոտեկում՝ Կուրիտիբեում[8][29]։ Ռաֆաելան կրթությամբ լրագրող է, աշխատել որպես ռադիահաղորդավար և մամուլի խոսնակ պարային, երաժշտական ու կինոփառատոններում[29]։ 2012 թվականի հունվարին զույգն ունեցել է դուստր՝ Մարիա Ֆերնանդան[30], 2014 թվականի նոյեմբերին ծնվել է երկրորդ դուստրը՝ Սոֆյան[31]։ Ռաֆաելան երեխաների հետ միասին ներկա է լինում «Լոկոմոտիվի» տնային հանդիպումներին[13]։

Գիլյերմեն կնոջ հետ սկզբում Մոսկվայում ապրել են Մոժայսկի մայրուղու վրա գտնվող բազմաբնակարան շենքում, ինչպես «Լոկոմոտիվի» շատ այլ օտարերկրացի խաղացողներ[8], բայց առաջին դստեր ծննդից հետո ընտանիքը տեղափոխվել է այլ բնակարան, որը գտնվում է մերձմոսկովյան Անգելովո գյուղում։ Մարիա Ֆերնանդան այցելում էր բրիտանական մանկապարտեզ[5]։

Գիլյերմեն կաթոլիկ է[13] և փորձում է հնարավորության դեպքում այցելել Մոսկվայի եկեղեցի։ Ունի երկու դաջվածք, որոնք երկուսն էլ կրոնական թեմատիկայով են. ուսին Հիսուսի նկարն է, մեջքին՝ գրություն[5]։

Ռուսերեն սկսել է խոսել Ռուսաստանում անցկացրած չորրորդ տարում[5], ընդ որում՝ ուսուցչի հետ անցկացրել է ընդամենը երկու պարապմունք, ապա սկսել է սովորել լեզուն ինքնուրույն՝ շփվելով ակումբակիցների հետ[13]։ Գիլյերմեն նախնտրում են հիպ-հոպ, մասնավորապես Տիմտիին[29][32], որի համերգներին ներկա է եղել մի քանի անգամ[5], այդ թվում նաև կնոջ հետ[29]։ 2010 թվականին լուսանկարվել է Esquire ամսագրի համար[33], սականյ իրական կյանքում նորաձևությանը չի հետևում՝ նախնտրելով հագնել ջինսեր և շապիկներ[13]։ Վարում է 2015 թվականի ամռանը գնված Mercedes-Benz GL դասի մեքենա, որը ձեռք է բերել ընտանիքի համար[5][13]։ Ինչպես կինը[34], այնպես էլ Գիլյերմեն ունեն էջ Instagram կայքում[35]։

Ձեռքբերումներ խմբագրել

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի մայիսի 20-ի տվյալներով

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրագավաթ Ընդհանուր մրցաշրջանում
Խաղեր Գոլեր Չ.հ. Խաղեր Գոլեր Չ.հ. Առաջնություն Խաղեր Գոլեր Չ.հ. Խաղեր Գոլեր Չ.հ.
  Ատլետիկո Պարանաենսե
2005 0 0 0 0 0 0 - - - - 0 0 0
2006 0 0 0 0 0 0 - - - - 0 0 0
2007 18 ? 0 3 ? 0 - - - - 21 0 0
Ընդհանուր 18 3 21
  Լոկոմոտիվ 2007 0 0 0 0 0 0 ՈՒԵՖԱ-ի գավաթ 0 0 0 0 0 0
2008 0 0 0 0 0 0 - - - - 0 0 0
2009 17 −15 6 0 0 0 - - - - 17 −15 6
2010 30 −29 11 1 −1 0 ԵԼ 2 −2 0 33 −32 11
2011/12 40 −37 17 2 −4 1 ԵԼ 8 −8 1 50 −49 19
2012/13 11 −10 3 0 0 0 - - - - 11 −10 3
2013/14 6 −6 1 0 0 0 - - - - 6 −6 1
2014/15 19 −17 6 4 −2 2 ԵԼ 2 −5 0 25 −24 8
2015/16 30 −33 11 1 −1 0 ԵԼ 8 −10 2 39 −44 13
2016/17 29 −26 12 4 −1 3 - - - - 33 −27 15
2017/18 23 −15 13 1 −2 0 ԵԼ 7 -6 4 31 −23 18
2018/19 30 −28 12 6 -3 4 ՉԼ 6 −12 1 42 -43 17
Ընդհանուր 235 −216 92 18 −14 10 33 −43 8 287 −273 111

Վիճակագրությունը հավաքականում խմբագրել

2019 թվականի մարտի 24-ի դրությամբ

Ընդհանուր պաշտոնական խաղերում՝ 6 խաղ և 5 բաց թողած գոլ, 3 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն, 4 չոր հաշվով խաղ

Տարի ԱԱ ընտ. ԱԱ ԵԱ ընտ. ԵԱ ԸԽ ԱԼ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Չ.Խ. Խաղեր Գոլեր Չ.Խ. Խաղեր Գոլեր Չ.Խ. Խաղեր Գոլեր Չ.Խ. Խաղեր Գոլեր Չ.Խ. Խաղեր Գոլեր Չ.Խ. Խաղեր Գոլեր Չ.Խ.
2016 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 2 -2 1 0 0 0 2 -2 1
2018 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 2 0 2 2 0 2
2019 0 0 0 0 0 0 2 -3 0 0 0 0 0 0 0 0 0 0 2 -3 1
Ընդհանուր 0 0 0 0 0 0 2 -3 0 0 0 0 2 -2 1 2 0 2 6 -5 4

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. Маринато Гилерме провел 100-й «сухой» матч за российские команды.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «Голкипер «Локомотива» Гилерме рассказал о дебюте в сборной России — Чемпионат». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  6. Гильерме: «Могу и гол забить — один раз мне это удалось»
  7. «Профиль на официальном сайте ФК «Локомотив»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 «Рецепт счастья Гилерме». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
  9. 9,0 9,1 ГИЛЬЕРМЕ: «ОБ ОВЧИННИКОВЕ СЛЫШАЛ И ОЧЕНЬ ЕГО УВАЖАЮ»
  10. «Официальный сайт ФК «Локомотив» :: СМИ о нас :: Зачем вратарю кукарекать». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
  11. 11,0 11,1 11,2 Вратарь «Локомотива» Гильерме: «Шанса ждал два года»
  12. «Локомотив» приобрел бразильского вратаря(չաշխատող հղում)(չաշխատող հղում)
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 Гильерме: «Я не Суарес — кусать никого не буду». ФУТБОЛ — РФПЛ. СПОРТ-ЭКСПРЕСС
  14. Статистика игрока в сезоне 2007 года(չաշխատող հղում)
  15. ГИЛЬЕРМЕ К КОНКУРЕНЦИИ ГОТОВ
  16. Статистика игрока в сезоне 2008 года(չաշխատող հղում)
  17. Гильерме: Не верил, что стану известным футболистом — Sportbox.ru
  18. Николай НАУМОВ: «УЙДУТ 12 ИГРОКОВ. В ОСНОВНОМ — ЛЕГИОНЕРЫ»
  19. «Турки Красичу предлагали та-а-кую зарплату!» — Приложение — Советский спорт
  20. «Премьер-Лига — Локомотив (Москва) — Томь (Томск) — Чемпионат.ру». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  21. 21,0 21,1 «Официальный сайт ФК «Локомотив» :: Новости :: Гилерме — лучший!». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  22. «Локомотив» подтвердил, что Левенец и Кайта покинули команду — Чемпионат
  23. Официальный сайт ФК «Локомотив» :: Новости :: Гилерме сменил игровой номер(չաշխատող հղում)(չաշխատող հղում)
  24. «Россия. Премьер-Лига — Локомотив (Москва, Россия) — Чемпионат.com». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  25. Гильерме показал российский паспорт
  26. Итоги Палаты по разрешению споров. РФС. Новости. Официальный сайт РФС
  27. Александр Кержаков и Гильерме вызваны в сборную России по футболу — Газета. Ru
  28. «Россия — Литва 3 : 0 26 марта 2016, суббота. 19:00 МСК текстовая онлайн трансляция — Футбол. Товарищеские матчи (сборные) — Чемпионат». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  29. 29,0 29,1 29,2 29,3 29,4 Леди Ги — Football Magazine — Блоги — Sports.ru
  30. У Гильерме родилась дочь!
  31. У Гилерме родилась дочь!
  32. Гилерме дель Торо — Газета «Спорт день за днем»
  33. «Официальный сайт ФК «Локомотив» :: Новости :: Гилерме в Esquire». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.
  34. Страница Рафаэле Маринато в Instagram — rafaeleemarinato
  35. Страница Гильерме Маринато в Instagram — marinatog1

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիլյերմե Մարինատո» հոդվածին։