Ռոման Պավլյուչենկո

ռուս ֆուտբոլիստ

Ռոման Անատոլևիչ Պավլյուչենկո (իսպ.՝ Роман Анатольевич Павлюченко, դեկտեմբերի 15, 1981, Մոստովսկոյ, Կրասնոդարի երկրամաս, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, հարձակվող։ Սպորտի վաստակավոր վարպետ։ Հանդես է գալիս «Արարատ Մոսկվա» ակումբում։

Ռոման Պավլյուչենկո
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռոման Անատոլևիչ Պավլյուչենկո
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Մականուն Քնած Գիգանտ, Super Pav[1]
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 15, 1981(1981-12-15)[2][3] (42 տարեկան)
Ծննդավայր , ՌԽՍՖՀ
Հասակ 188 սմ
Քաշ 84 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Արարատ
Համար 9
Պատանեկան կարիերա
1990—1997 Ռուսաստան ՍԴՅՈՒՇՈՐ Պոբեդա
1997—1998 Ռուսաստան Դինամո Ստավրոպոլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998—1999 Ռուսաստան Դինամո Ստավրոպոլ 31 (1)
2000—2003 Ռուսաստան Ռոտոր 65 (14)
2000 Ռուսաստան Ռոտոր-2 13 (3)
2003—2008 Ռուսաստան Սպարտակ Մոսկվա 141 (69)
2008—2012 Անգլիա Տոտտենհեմ Հոտսպուր 78 (21)
2012—2015 Ռուսաստան Լոկոմոտիվ Մոսկվա 72 (15)
2015—2016 Ռուսաստան Կուբան 10 (2)
2016—2017 Ռուսաստան Ուրալ 21 (4)
2017— Ռուսաստան Արարատ 3 (4)
Ազգային հավաքական
2002—2003 Ռուսաստան Ռուսաստան (երիտ.) 5 (3)
2003—2012 Ռուսաստան Ռուսաստան 50 (21)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 4, 2017:

Կարիերա խմբագրել

Ծնվել է 1981 թվականի դեկտեմբերի 15-ին Մոստովսկոյում։ Ծնողները` Անատոլի Անդրեևիչ[4] և Լյուբով Վլադիմիրովնա Պավլյուչենկո[5], քույրը` Օքսանա Պավլյուչենկո[6]։ Որդու ծնունդից մի քանի օր հետո ընտանիքը տեղափոխվել է Կարաչայ-Չերքեզիա, Ուստ-Ջեգուտա քաղաք[7]։ 1990 թվականին Ռոմանի հայրը նրան տանում է Կարաչայ-Չերքեզիայի վաստակավոր մարզիչ Հասան Կուրոչինովի մոտ[8], ով ղեկավարում էր «Պոբեդա» սպորտդպրոցը[7]։ Հայրը մարզչին ասում է. «Ինչ ուզում ես արա նրա հետ, միայն թե դարձրու ֆուտբոլիստ»[7]։ Այդ թիմում Պավլյուչենկոն անցկացնում է 7 տարի` խաղալով իրենից 2 տարով մեծ ֆուտբոլիստների հետ[7]։

«Դինամո» Ստավրոպոլ խմբագրել

Երբ Ռոմանը սովորում էր 9-րդ դասարանում, նրան «Պոբեդայի» Ստավրոպոլի խաղից հետո նկատեցին տեղի օլիմպիական կոմիտեի անդամները[7]։ Այդտեղ նա սովորում էր` հանդես գալով «Դինամո» ակումբում։ Վլադիմիր Տոկարևի և Վլադիմիր Կիտինի ղեկավարությամբ Ռոմանն առաջ գնաց պրոֆեսիոնալ պլանով, չտարբերվելով ակումբի մնացած խաղացողներից[9], իսկ 1998 թվականին ակումբի հետ իրենց տարիքային խմբում դարձավ Ռուսաստանի չեմպիոն[9]։ 1999 թվականին Ֆյոդոր Գագլոևը, «Դինամոյի» հիմնական կազմի գլխավոր մարզիչը, Պավլյուչենկոյին հրավիրեց առաջին նախամրցաշրջանաին հավաքին[7]։ Հիմնական կազմում նա առաջին ագման հանդես է գալիս Ռուսաստանի առաջնության առաջին դիվիզիոնի երկրորդ տուրի «Տորպեդո ԶԻԼ» ակումբի դեմ խաղում՝ երկրորդ խաղակեսի սկզբում մտնելով փոխարինման[10]։ 10-րդ տուր խաղում Պավլյուչենկոն կատարեց երկու գոլային փոխանցում, որոնք օգնեցին հաղթել Չիտային «Լոկոմոտիվ» ակումբին 2-1 հաշվով[11]։ Ակումբում նա անցկացրեց 1 մրցաշրջան, խաղաց 31 խաղ և խփեց 1 գոլ՝ Սանկտ Պետերբուրգի «Լոկոմոտիվի» դեմ հյուրընկալվելիս։ Ակումբը զբաղեցրեց նախավերջին տեղը և տեղափոխվեց երրորդ դիվիզիոն։ Չնայած դրան` Ռոմանը «Սպորտ Էքսպրես» թերթի վարկածով ընդգրկվեց առաջնության երիտասարդական խորհրդանշական հավաքականում[12]։

«Ռոտոր» Վոլգոգրադ խմբագրել

2000 թվականին Ռոմանը տեղափոխվեց Վոլգոգրադի «Ռոտոր»[13], որի հետ պայմանագիր էր կնքել դեռևս 1999 թվականի ամռանը, չնայած[14] «Դինամոն» մի քանի անգամ մերժել էր վոլգոգրադցիների առաջարկները[15]։ Նրա հետ Վոլգոգրադ տեղափոխվեց նաև ընտանիքը, իսկ հայրը դարձավ ակումբի ավտոմեքենավար։ Պավլյուչենկոն առաջարկներ ուներ նաև մոսկովյան «Սպարտակից» և Կիևի «Դինամոյից», սակայն նա ընտրեց «Ռոտորը», չնայած որ, կիևցիները նույնիսկ «Ռոտորին» առաջարկեցին վաճառել Պավլյուչենկոյին[14]։

«Ինձ զանգել էին Կիևի „Դինամոյից“: Սակայն ամեն ինչ շատ ավելի դժվար էր։ Կիևցիների` ինձ, 16-ամյա պատանուս, առաջարկում էին տեղափոխվել այնտեղ և հաստատվել ակումբում։ „Ռոտորը“ գործում էր ավելի ակտիվ։ Բացի այն, որ նրանք ինձ հրավիրեցին թիմ, նաև հորս դարձրեցին ակումբի ավտոբուսի վարորդ»[16]։

Ակումբում իր առաջին խաղում, «Ուրալանի» դեմ նա մրցակցի դեմքին հարվածելու համար ստացավ կարմիր քարտ, իսկ մրցակիցը նրան հարվածել էր ոտքով[8]։ Հուլիսի 8-ին «Ռոստովի» դեմ խաղում Ռոմանը ակումբում խփեց իր առաջին գոլը, իսկ ամբողջ մրցաշրջանում նա անցկացրեց 16 խաղ և խփեց 5 գոլ։ Ակումբը զբաղեցրեց 11-րդ տեղը առաջնությունում։ Հաջորդ մրցաշրջանում նա կրկին 5 գոլ հեղինակեց, իսկ ակումբը զբաղեցրեց 10-րդ տեղը։ 2002 թվականին Ռոմանը անցկացրեց 21 խաղ և խփեց 4 գոլ։

«Սպարտակ» Մոսկվա խմբագրել

 
Ռոմանը «Սպարտակի» կազմում

2002 թվականի նոյեմբերին Ռոմանը տեղափոխվեց Մոսկվայի «Սպարտակ», տրանֆերի արժեքը կազմեց հազար եվրո[17]։ Հիմնական կազմում նա փոխարինեց Վլադիմիր Բեսչաստնիխին, ով տեղափոխվել էր «Ֆեներբախչե»։ Մարտի 15-ին «Տորպեդո Մետալուրգի» դեմ խաղում նա նշեց իր նորամուտ ակումբում։ Իր երկրորդ խաղում նա խփեց առաջին գոլը ակումբում՝ գրավելով «Ալանիայի» դարպասը։ Մրցաշրջանում նա խփեց 10 գոլ, դառնալով թիմի լավագույն ռմբարկու և օգնելով նրան զբաղեցնել 10-րդ տեղը աղյուսակում։ Նույն տարում նա դարձավ Ռուսաստանի գավաթակիր, եզրափակչում խաղալով 87 րոպե։ Խաղաց նաև ՈՒԵՖԱ գավաթում, որտեղ խփեց 1 գոլ։ 2004 թվականին Պավլյուչենկոն կրկին դարձավ «Սպարտակի» լավագույն ռմբարկու՝ խփելով 10 գոլ։ 20005 թվականին դարձավ 11 գոլի հեղինակ և օգնեց թիմին զբաղեցնել 2-րդ տեղը աղյուսակում։ 2006 թվականին 18 գոլով նա դարձավ Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու՝ դառնալով առաջինը ակումբի կազմում։ Նույն տարում նա իր առաջին գոլը խփեց Չեմպիոնների Լիգայում, գարվելով «Սլովանի» դարպասը, իսկ հետո գրավեց նաև «Ինտերի» և «Սպորտինգի» դարպասները։ 2007 թվականի օգոստոսի 19-ին Ռոմանը կարիերայի ընթացքում հեղինակեց առաջինը հեթ թրիկը, գրավելով «Կուբանի» դարպասը[18]։ 2007 թվականին նա խփեց 14 գոլ և Ռոման Ադամովի հետ դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու։ ՈՒԵՖԱ գավաթի շրջանակներում նա դարձավ հինգ գոլի հեղինակ, այդ թվում «Հեկենի» դեմ հեղինակած հեթ-թրիկը։ 2008 թվականին նա 14 խաղի ընթացքում խփեց 6 գոլ З: Ընդհանուր ակումբի կազմում խաղաց 141 խաղ և խփեց 69 գոլ։

«Տոտտենհեմ» խմբագրել

2008 թվականի օգոստոսի 30-ին Պավլյունչենկոն տեղափոխվեց «Տոտտենհեմ Հոտսպուր»[19], պայմանագիրը կնքելով 4+1 ձևաչափով[20] և տարեկան 2 միլիոն եվրո աշխատավարձով[21]։ Տրանսֆերը կազմեց 14 միլիոն ֆունտ[22], ինչը այդ պահին Ռոմանին դարձրեց Ռուսաստանի առաջնությունից արտասահման տեղափոխված ֆուտբոլիստը[23]։ Նոր ակումբում Պավլյուչենկոն վերցրեց 9 համարը[24]։ «Տոտտենհեմ» տեղափոխվելու գլխավոր պատճառը ակումբի մարզիչ Խուանդե Ռամոսն էր, ով զանգահարել էր ֆուտբոլիստին[25]։

Ակումբի կազմում դեբյուտեց սեպտեմբերի 14-ին 4-րդ տուրի «Աստոն Վիլլայի» դեմ խաղում, խաղաց ամբողջ խաղը, սակայն չօգնեց թիմին խուսափելու 1-2 հաշվով պարտությունից[26]։ Որոշ սպորտային լրագրողներ նշում էին Պավլյունչենկոյի վատ խաղի մասին[27][28]։ Պավլյունչենկոն ինքն էլ չէր հավանում թիմի ելույթները, նաև զարմացած էր Անգլիայում մարզումների ժամանակ ֆիզիկական ծանրաբեռնվածության կշռից[29]։ Սեպտեմբերի 25-ին Լիգայի գավաթի «Նյուքասլի» դեմ խաղում Պավլյունչենկոն իր առաջին գոլը խփեց և օգնեց իր թիմին հաղթել 2-1 հաշվով[30][31]։

«Տոտենհեմի» կազմում ստացած վնասվածքի պատճառով Ռոմանը բաց թողեց իր հավաքականի՝ Ֆինլանդիայի և Գերմանիայի դեմ խաղերը ։ 2008 թվականի նոյեմբերի 13-ին Լիգայի գավաթի «Լիվերպուլի» դեմ խաղում նա հեղինակեց իր առաջին արտասահմանյան դուբլը, որի շնորհիվ իր թիմը 4-2 հաշվով հաղթեց։ Այնուհետև առաջնության «Բլաքբըրն Ռովերսի» դեմ խաղում Ռոմանը խփեց խաղի միակ գնդակը և հաղթանակ պարգևեց թիմին։ 2009 թվականի հունվարի 2-ին առաջին անգամ խաղաց Անգլիայի գավաթում։ Մրցակից «Ուիգան Ատլետիկի» դարպասը նա գրավեց 2 անգամ՝ մեկ անգամ 11-մետրանոցից, մյուս անգամ տուգանային հրապարակի սահմաններից դուրս հարվածով, իսկ իր թիմը հաղթեց 3-1 հաշվով։

2009-2010 մրցաշրջանում Ռոմանը խաղաժամանակի հիմնական մասը անցկացրեց պահեստայինների նստարանին[32]։ Դրանից հետո ֆուտբոլիստի գործակալ Օլեգ Արտյոմովը խոսեց թիմի գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապի և ակումբի նախագահ Դանիել Լևի հետ , պայմանավորվել վաճառել խաղացողին, եթե ակումբին գինը գոհացնի[33]։ Պավլյուչենկոյով հետաքրքրվում էին ռուսական «Լոկոմոտիվը» (Մոսկվա)[34], «Զենիթը» (Սանկտ Օետերբուրգ)[35], իտալական «Ռոման»[36] և «Միլանը»[37], գերմանական «Հերթան»[38], անգլիական «Բիրմինգհեմ Սիթին»[39], «Վեստ Հեմ Յունայթեդը»[40], «Լիվերպուլը»[41], իսպանական «Վալենսիան»[42], պորտուգալական «Սպորտինգը»[43], թուրքական «Գալաթասարայը»[44], իսկ ինքը խաղացողը ուզում էր վերադառնալ «Սպարտակ»[45]։ Ռոմանը ասել էր, որ զգում է, թե ինչպեսէ Հարրի Ռեդնապը ծաղրում նրան, պահելով պահեստայինների նստարանին և չթողնելով հեռանալ ակումբից[46]։

2010 թվականի փետրվարի 21-ին Պավլյուչենկոն երկար դադարից հետո կրկին գոլ խփեց Պրեմիեր Լիգայում՝ «Ուիգանի» հետ այդ խաղում նա խփեց նաև երկրորդ գոլը[47]։ Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի «Բոլթոնի» դեմ խաղում Պավլյուչենկոն նորից դուբլ ձևակեպեց[48]։ Երրորդ անընդմեջ խաղում՝ «Էվերթոնի» դեմ, նա կրկին գոլ խփեց[49]։ Ռոմանը խոստովանեց, որ Ռեդնապը իրեն վստահություն էր ներշնչում[50]։ Մարտի 13-ին Պավլյուչենկոն «Բլեքբըրն Ռովերսի» դեմ խաղում դուբլ ձևակերպեց[51]։ Մարտի 20-ին Ռոմանը ստացավ ծնկատակի ջլի վնասվածք[52], ինչի պատճառով Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչում նա փոխարինման մտավ, չնայած որ դարձավ հաղթական գոլի հեղինակը[53]։

2010 թվականի օգոստոսի 31-ին, ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը խաղացողն առաջարկ ստացավ «Լիվերպուլից», սակայն Ռոմանը հրաժարվեց գործարքից[54]։

2010-2011 մրցաշրջանում նա հիմնական կազմի խաղացող էր և խփեց 10 գոլ։

Սեպտեմբերի 29-ին Չեմպիոնների Լիգայի «Տվենտեի» դեմ խաղում նա երկու անգամ 11-մետրանոցից դարձավ գոլի հեղինակ, իսկ «Տոտտենհեմը» հաղթեց 4-1 հաշվով[55]։ Նոյեմբերի 2-ին Չեմպիոնների Լիգայում նա գրավեց «Ինտերի» դարպասը[56]։ Դեկտեմբերի 12-ին «Չելսիի» դեմ խաղում նա բացեց հաշիվը, իսկ խաղն ավարտվեց 1-1 հաշվով։ Փետրվարի 22-ին գրավեց «Բլեքփուլի» դարպասը, չնայած, իր թիմը անակնկալ 3-1 հաշվով պարտվեց մրցակցին։ Մայիսի 22-ին վերջին տուրում նա դուբլ ձևակերպեց «Բիրմինգհեմի» դրպասին[57]։

Հաջորդ մրցաշրջանում ակումբը վարձակալեց Էմանուել Ադեբայորին, և խոսակցություններ տարածվեցին, որ Ռոմանը կարող է հեռանալ «Էսպանյոլ»[58]։ Բայց Ռոմանը մնաց ակումբում։ Լիգայի գավաթի «Սթոք Սիթիի» դեմ խաղը Ռոմանը սկսեց մեկնարկում, սակայն հետխաղյա 11-մետրանոցը չիրացրեց, իսկ իր թիմը զիջեց 6-7 հաշվով։ Դրանից հետո Պավլյուչենկոն դադարեց հայտնվել Պրեմիեր Լիգայում և ակումբի երկրորդ կազմի հետ սկսեց խաղալ միայն Եվրոպա Լիգայում, որտեղ խփեց 2 գոլ։ 2011 թվականի դեկտեմբերի 18-ին նա առաջնությունում գարվեց «Սանդերլենդի» դարպասը, իսկ հաշիվը մնաց անփոփոխ՝ 1-0:

«Լոկոմոտիվ» Մոսկվա խմբագրել

2012 թվականի փետրվարի 3-ին նա 3.5 տարվա պայմանագիր կնքեց մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ[59]։

Ակումբի կազմում նա դեբյուտեց «Կուբանի» դեմ խաղում, որում իր թիմը հաղթեց 2-0 հաշվով, իսկ նա մասնակցեց գոլային գրոհներից մեկին։ «Լոկոյում» առաջին գոլը խփեց 36-րդ տուրի ԲԿՄԱ-ի դեմ խաղում, ինչպես նաև այդ խաղում կատարեց գոլային փոխանցում։

Սակայն հիմնական կազմի խաղացող նա այդպես էլ չդարձավ, զիջելով այդ պաշտոնը Դամե Ն՛Դոյեն և Ֆելիպե Կայսեդոյին։

Ընդհանուր առմամբ ակումբում անցկացրեց 72 խաղ՝ խփելով 15 գոլ։

«Կուբան» խմբագրել

2015 թվականի հուլիսի 6-ին «Կուբանի» հետ կնքեց 1 տարվա պայմանագիր[60]։ Այդտեղ նա անցկացրեց 10 խաղ և խփեց 2 գոլ։

«Ուրալ» խմբագրել

2016 թվականի հունիսի 25-ին «Ուրալի» հետ կնքեց 1 տարվա պայմանագիր[61]։ Նոր ակումբում անկացրած առաջին խաղում Ռոմանը խփեց գոլ։ Այստեղ անցկացրեց 21 խաղ, խփեց 4 գոլ։

«Արարատ» Մոսկվա խմբագրել

2017 թվականի մայիսի 30-ին պայմանագիր կնքեց Մոսկվայի «Արարատի» հետ[62]։

Կարիերան հավաքականում խմբագրել

 
Ռոմանը հավաքականի կազմում

2006 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլին մասնակցել է երեք խաղի, իսկ Լյուքսեմբուրգի դեմ խաղում աչքի է ընկել գոլով, որը առաջինն էր հավաքականում։ Երրորդ խմբում Ռուսաստանը զբաղեցրեց երրորդ տեղը և չհայտնվեց աշխարհի առաջնության խմբային փուլում։

Եվրո-2008-ի շրջանակներում նա ի սկզբանե չէր հայտնվում հիմնական կազմում։ Ընդհանուր առմամբ անցկացրեց 5 խաղ և խփեց 2 գոլ։ Այդ գոլերը նա խփեց Անգլիայի դարպասին՝ խաղի 58-րդ րոպեին մտնելով դաշտ։ Այդպիսով նա դարձավ Ռուսաստանի երրորդ խաղացողը, ով փոխարինման մտնելուց հետո դուբլ է ձևակերպում[63]։

Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղերից առաջ Ռոմանը սկսեց անհաջող հանդես գալ՝ քիչ էր խփում Ռուսաստանի առաջնությունում, հետո նաև տեղափոխվեց «Սպարտակի» պահեստայինների նստարան և մի քանի մարզում անցկացրեց ակումբի երիտասարդական թիմի հետ[64]։ Ինքը Ռոմանը նշեց, որ իրեն շատ լավ է զգում, ամենից առաջ էմոցիոնալ[65]։ Գուս Հիդինգը նշեց Պավլյուչենկոյի ֆիզիկական խնդիրները[66]։ Հիմնական կազմի խաղացող համարվում էր Պավել Պոգրեբնյակը[67], սակայն Սերբիայի դեմ խաղում Պավելը ստացավ ծանր վնասվածք և չէր կարող մասնակցել մրցաշարի եզրափակիչ փուլերին[68]։ Այդ պատճառով Պավլյուչենկոն դարձավ հիմնական կազմի խաղացող։

Եվրոյի եզրափակիչ փուլում նա խփեց 3 գոլ՝ Իսպանիայի (1-4), Շվեդիայի (2-0) և Նիդերլանդների (3-1) դեմ խաղերում։ Նաև ճանաչվեց Հունաստանի դեմ խաղի լավագույն խաղացող[69]։ Մրցաշարի ավարտին Ռոմանը ընդգրկվեց Եվրոյի լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում[70]։

ԱԱ-2010-ի որակավորման փուլում Ռոմանը թիմի առաջատարներից մեկն էր։ Նա մասնակցեց 10 խաղերից 7-ին և խփեց 5 գոլ։ Սակայն Ռուսաստանի հավաքականը զիջեց Սլովենիայի ֆուտբոլի ազգային հավաքականին և չհայտնվեց եզրափակիչ փուլում։

Որակավորման խաղերում Ռոմանը իր տեղը զիջում էր Պավել Պոգրեբնյակին և Ալեքսանդր Կերժակովին։ 2011 թվականի հունիսի 4-ին Հայաստանի դեմ խաղում Ռոմանը դարձավ հեթ-թրիկի հեղինակ (3-1)։ Անդորրայի դեմ խաղում նա խփեց 4-րդ գոլը և սկսեց Կերժակովի հետ գլխավորել մրցաշարում թիմի լավագույն ռմբարկուների ցանկը։ Այդ խաղից հետո Ռուսաստանը որակավորվեց Եվրոյին։

Եզրափակիչ փուլի Չեխիայի դեմ խաղում նա դաշտ մտավ 73-րդ րոպեին։ 79-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Ալան Ձագոևին, իսկ 82-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ և օգնեց թիմին հաղթել 4-1 հաշվով։ Նա փոխարինման դուրս եկավ նաև Լեհաստանի (1-1) և Հունաստանի (0-1) դեմ խաղերում, որոնցում արդյունավետությամբ աչքի չընկավ։ Իսկ Ռուսաստանի հավաքականը պարտվելով հույներին՝ լքեց մրցաշարը։

2013 թվականի հուլիսի 24-ին Ռոմանը հայտարարեց, որ կարիերան հավաքականում ավարտում է[71][72][73][74]։

Անձնական կյանք խմբագրել

 
Պավլյուչենկոն Քրիստինայի հետ

Իր ապագա կին Լարիսայի հետ ծանոթացել է 12 տարեկանում, Մոսկովսկի գյուղի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում[75][76]։ Նրանք նստում էին նույն սեղանի շուրջ։ Նրանք այդպես նստեցին մինչև 9-րդ դասարան, իսկ հետո Ռոմանը տեղափոխվեց ստավրոպոլյան մանկապատանեկան սպորտային դպրոց։ Բայց նրանք չդադարեցրեցին շփումը, և 2001 թվականի նոյեմբերին նրանք ամուսնացան։ 2006 թվականի օգոստոսի 24-ին «Սլովանի» դեմ խաղից հետո ծնվեց Ռոմանի դուստր Քրիստինան։

2014 թվականի հունվարի 3-ին ծնվեց Ռոմանի երկրորդ աղջիկը՝ Միլան[77]։

Ռոմանի հետ սպորտային դպրոցում նա սովորում էր Սերգեյ Սերդյուկովի հետ։ Ռոմանի և Սերգեյի կանայք՝ Լարիսան և Սվետլանան երկվորյակներ են։

2008 թվականի հեկտեմբերի 12-ին, որպես «Միացյալ Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչ ընտրվեց Ստավրոպոլի քաղաքային դումայի անդամ[78]։ 2012 թվականի փետրվարի 6-ին պաշտոնապես գրանցվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածուի վստահված անձ[79]։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

Սպարտակ (Մոսկվա)

  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր (3)՝ 2005, 2006, 2007
  • Ռուսաստանի գավաթակիր՝ 2002-03

Լոկոմոտիվ

  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2013-14
  • Ռուսաստանի գավաթակիր՝ 2014-15

Ուրալ

  • Ռուսաստանի գավաթի եզրափակչի մասնակից։ 2016/17

Ռուսաստանի հավաքական

  • Եվրոյի բրոնզե մեդալակիր՝ 2008

Անձնական խմբագրել

  • Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկ (2)՝ № 1 (2006); № 2 (2007)
  • Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու (2)։ 2006 (18 գոլ), 2007 (Ռոման Ադամովի հետ, 14 գոլ)
  • Ֆուտբոլային լիգա 2008-2009-ի լավագույն ռմբարկու՝ (6 գոլ)
  • «Սպարտակի» լավագույն ռմբարկու Ռուսաստանի առաջնությունում (5)՝ 2003—2007
  • Ռուսաստանի առաջնության 10000-րդ գոլի հեղինակ[80]
  • Առաջին ալիքի գավաթ 2007-ի լավագույն խաղացող և լավագույն ռմբարկու
  • Եվրո-20008-ում Ռուսաստանի լավագույն ռմբարկու 3 գոլով
  • Եվրոներում Ռուսաստանի լավագույն ռմբարկու՝ 4 գոլ
  • Եվրո-2008-ի խորհրդանշական հավաքկանի անդամ ՈՒԵՖԱ վարկածով
  • «Տոտենհեմի» ամսվա խաղացող (2)՝ 2008 թվականի նոյեմբեր, 2010 թվականի փետրվար
  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ
  • Իգոր Նետոյի ակումբի անդամ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Как из бутылки — Футбольный клуб — Блог — Сообщества — Sports.ru
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. Павлюченко нарушил волю отца
  5. Мама Павлюченко: Ромка и голландцам дал жару!
  6. «Павлюченко побывал в поселке Мостовском». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Первый тренер Павлюченко — форварду: Забей один с правой, другой с левой(չաշխատող հղում)
  8. 8,0 8,1 Первый тренер Павлюченко: «Обижаюсь, когда Романа называют спящим гигантом»
  9. 9,0 9,1 Экс-тренер Павлюченко: Развитию футбола на Ставрополье не достает внимания властей
  10. Первый дивизион. 2-й тур
  11. Динамо — Локомотив Ч — 2:1 (0:0)
  12. Аматов и Павлюченко надолго в дивизионе не задержатся
  13. Павлюченко звали в Киев, а Трифонов не хотел оставаться у разбитого корыта
  14. 14,0 14,1 В «Роторе» три молодых новобранца
  15. Волгоград интересуется Павлюченко, а Ставрополь его не отпускает
  16. «Бомбардир из Ставропольской думы». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  17. «Дёшево купить, дорого продать. Часть 2». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  18. РФПЛ. Протокол матча Спартак (М)—Кубань
  19. «Спартак» подтвердил переход Павлюченко
  20. «Тоттенхэм» подтвердил переход Павлюченко
  21. Зарплата Павлюченко в «Тоттенхэме» составит 2 миллиона евро в год
  22. «Тоттенхэм» заплатил за Павлюченко 14 миллионов фунтов
  23. Павлюченко — самый дорогой российский футбольный экспорт за всю историю
  24. Павлюченко будет играть в «Тоттенхэме» под 9-м номером
  25. Роман Павлюченко: «Решающую роль в переходе в „Тоттенхэм“ сыграл звонок Рамоса»
  26. Чемпионат Англии. 4-й тур. «Астон Вилла» обыграла «Тоттенхэм», «Ливерпуль» обыграл «Манчестер Юнайтед» и другие результаты
  27. Daily Telegraph: «Павлюченко был зажатый, лицо потерянное, слишком переволновался»
  28. Evening Standard: «Павлюченко сыграл тихо — предпочитал не брать игру на себя»
  29. Роман Павлюченко: «Я в шоке от того, как тренируются в Англии»
  30. Павлюченко забил первый гол за «Тоттенхэм»
  31. Кубок английской лиги. 1/16 финала. «Челси» разгромил «Портсмут», Павлюченко забил первый гол в составе «Тоттенхэма», «Астон Вилла» и «Эвертон» выбыли из розыгрыша и другие результаты
  32. Павлюченко: готов рассмотреть предложения других клубов(չաշխատող հղում)
  33. Павлюченко провёл переговоры с Реднаппом и Леви(չաշխատող հղում)
  34. «Трансфер Павлюченко «Локомотиву» не по карману». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  35. «Петров: «Зенит» готов отдать за Павлюченко ? 10 млн». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  36. «Рома» продаст Баптишту, чтобы купить Павлюченко(չաշխատող հղում)
  37. ««Милан» зимой продаст Хунтелаара». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  38. ««Герта» не комментирует интерес к Павлюченко». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  39. заголовок ссылки
  40. ««Вест Хэм» В «Бирмингеме» присматриваются к Павлюченко». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  41. ««Ливерпуль» хочет взять в аренду Павлюченко». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  42. «Sunday Mirror: «Валенсия» хочет купить Павлюченко». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  43. «Correio da Manhã: Павлюченко близок к переходу в «Спортинг»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  44. «Павлюченко близок к переходу в «Галатасарай»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  45. «Карпин: отсылали в Лондон два предложения». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  46. «Павлюченко: ощущение, что Реднапп надо мной издевается». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  47. «Дубль Павлюченко помог «Тоттенхэму» обыграть «Уиган»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  48. «Дубль Павлюченко помог «Тоттенхэму» разгромить «Болтон»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  49. «Гол Павлюченко помог «Тоттенхэму» обыграть «Эвертон»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  50. «Павлюченко: чувствую больше доверия со стороны Реднаппа». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  51. «Дубль Павлюченко принёс «Тоттенхэму» победу над «Блэкберном»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  52. «У Павлюченко подозрение на травму подколенного сухожилия». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  53. «Видеоповторы голов матча «Тоттенхэм» — «Фулхэм»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  54. Роман Павлюченко отказался от перехода в «Ливерпуль»
  55. «Дубль Павлюченко принёс «Тоттенхэму» победу над «Твенте»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  56. Павлюченко «пришпорил» чемпионов
  57. «Павлюченко отправил «Бирмингем» в чемпионшип». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  58. ««Эспаньол» заинтересовался Павлюченко». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  59. «Роман Павлюченко — игрок «Локомотива»!». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  60. «Кубань» объявила о переходе Павлюченко
  61. ««Урал» заключил контракт с Романом Павлюченко!». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  62. Павлюченко стал игроком ФК «Арарат»
  63. Павлюченко стал третьим игроком сборной России, который сделал дубль, выйдя на замену
  64. Павлюченко может быть переведён в дубль
  65. Роман Павлюченко: «Сейчас у меня не самое хорошее состояние»
  66. Гус Хиддинк: «У Павлюченко есть проблемы с физической готовностью»
  67. Роман Павлюченко: «Главное, чтобы Погребняк был здоров, а я готов ради этого и на скамейке посидеть»
  68. «Погребняк пропустит Евро»
  69. Павлюченко признан лучшим игроком матча с Грецией
  70. Жирков, Зырянов, Аршавин и Павлюченко вошли в символическую сборную Евро-2008
  71. «Роман ПАВЛЮЧЕНКО: "МОЙ РОМАН СО СБОРНОЙ ОКОНЧЕН"».
  72. «Роман без продолжения».
  73. «Роман Павлюченко завершил карьеру в сборной России».
  74. «Футболист Павлюченко объявил о завершении карьеры в сборной России».
  75. «Роман Павлюченко: биография». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  76. Лариса Павлюченко: «У нас в семье решения всегда принимаю я»
  77. «У Романа Павлюченко родилась вторая дочка». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  78. «Павлюченко стал депутатом». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  79. «Постановление ЦИК РФ № 96/767-6, 6 февраля 2012». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  80. Առանց տեխնիակական պարտությունների

Արտաքին հղումներ խմբագրել

Կայքեր

Հեռուստահաղորդումներ

  • Պավլյուչենկոն «Դեռևս ամեն ինչ տանն է»՝ մաս 1, մաս 2

Հոդվածներ և հարցազրույցներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոման Պավլյուչենկո» հոդվածին։