Իտալիայում իշխանություն չկար դեռևս 15-րդ դարից։ Իտալիայում գտնվող պետությունները պահպանում էին իրենց անկախությունը, սակայն տնտեսապես և քաղաքապես թույլ էին։ Ամենանշանավոր իտալական երկիրը Սարդինիայի թագավորությունն էր (Հարավային Իտալիա և Սիցիլիա)։ Իտալիայի արևմտյան և հյուսիսային մասը գտնվում էր Ավստրիական թագավորության տիրապետության տակ։ Ավստրիան ստանալով Ցարական Ռուսաստանի օգնությունը կարողանում էր ճնշել Հունգարիայի, Իտալիայի և մի շար այլ Բալկանյան երկրների անկախացման շարժումը։

Ջ.Գարիբալդի

Վերամիավորման գործընթացը խմբագրել

Իտալիան մինչ վերամիավորումը գտնվում էր ամբողջովին պառակտված վիճակում։ Իտալիայի հյուսիսային շրջանները գտնվում էին ավստրիական տիրապետության ներքո, իսկ մյուս մասերում ստեղծվել էր տարբեր իշխանություններ։ Ստեղծվեցին նպաստավոր պայմաններ Իտալիայի վերամիավորման համար։ Ստեղծվեցին գաղտնի ընկերություններ, որոնք իրենց վրա էին վերցրել Իտալիայի ազատագրության դժվար գործը։ Դրանցից ամենանշանավորը «Երիտասարդ Իտալիան» էր՝ Ջուզեպպե Գարիբալդիի գլխավորությամբ։

1848-1849 թվականներին Իտալիայում բռնկվեց հեղափոխություն, որը ճնշվեց Ավստրիայի կողմից։ Ձախողված հեղափոխությանը հաջորդեց առաջադիմական ռեակցիան։ 1860-ականներին Իտալիայում ավարտվեց արդիականացման գործընթացը և սկսեց ազգային ազատագրական շարժումը։ Իտալիայում ամրապնդվում էր ազգային ինքնագիտակցությունը։ Այս դարաշրջանը Իտալիայում հայտնի է Ռիսորջիմենտո անվանումով։ Վերամիավորումը պետք է կատարվեր համաիտալական ամենահզոր պետության՝ Սարդինիայի շուրջը։

Սարդինիայի թագավորությունը հաշտություն կնքելով Ֆրանսիայի թագավոր Նապոլեոն III-ի հետ պատերազմ սկսեց ընդդեմ Ավստրիայի։ Իտալական մյուս պետությունները միացան պայքարին։ «Երիտասարդ Իտալիա» կազմակերպության առաջնորդ Ջուզեպպե Գարիբալդին կարճ ժամանակահատվածում իր զորով ազատագրեց Սիցիլիա կղզին։ 1861 թվականին Իտալիայում ընդունվեց սահմանադրություն և ստեղծվեց միավորված Իտալիայի Թագավորություն։ 1871 թվականին Իտալիայում վերջացավ միավորման գործընթացը՝ Վենետիկի և Հռոմի Իտալիային միանալուց հետո։ 1871 թվականի կեսերին Իտալիայի կառավարությունը հռոմի պապին հռչակեց կաթոլիկ աշխարհի առաջնորդ և Վատիկանը ստացավ ինքնավարություն։ Ինչպես Գերմանիայում, այնպես էլ Իտալիայում հաստատվեց սահմանադրական միապետություն և երկիրը բռնեց զարգացման ուղին։ 20-րդ դարում արդեն Իտալիան իր ազդեցիկ դերը ուներ աշխարհում։

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել