Գետային դելֆիններ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կետանմաններ
Ցեղ Platanista Wagler, 1830
Տեսակ Գետային դելֆիններ
Լատիներեն անվանում
Platanista gangetica, Lebeck, 1801
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում

ITIS 180413
NCBI 118798

Գետային դելֆիններ (Platanista gangetica), ջրային կաթնասուն կենդանի։ Գետային դելֆիններից առավել տարածված են Ինիան և Սուսուկը։ Ապրում են մեծ գետերում, Ինիան Ամազոնում (Բրազիլիա), իսկ Սուսուկը՝ Գանգեսում (Հնդկաստան, Բանգլադեշ)։ Սիրում են քաղցրահամ ջրերում և սնվում ձկներով։ Երկարությունը հասնում է 2-3 մ-ի։ Յուրաքանչյուր ծնոտի վրա ունի 52-56 սուր ատամներ, որոնք կարող են միանգամից մանրացնել տասնյակ ձկների։

  • Սուսուկը շնչելիս յուրօրինակ սվվոց է արձակում, որտեղից էլ առաջացել է նրա անուն։ Սուսուկի մոտ ետ են զարգացել ակնաբյուրեղն ու տեսողության նյարդը, որի արդյունքում նա կորցրել է տեսողությունը։ Իսկ աչքի լորձաթաղանթը հոտառության դեր է կատարում։ Սուսուկիին կարելի է հանդիպել Գանգես, Բրահմապուտրա, Նուգլի գետերում և նրանց վտակներում, բայց երբեք չենք կարող հանդիպել ծովերում։ Բնիկները Սուսուկին սուրբ են համարում, կերակրում են ու պահպանում[1]
  • Ինիայի դունչը երկար է, նեղ և ծածկված է կոշտ մազմզուկներով։ Ողորկ մեջքը երկնագույն է, իսկ փորի հատվածը կարմրավարդագույն։ Նրա քաշը կազմում է մոտ 130 կգ, ունի մանր և սուր տեսողությամբ օժտված աչքեր։ Ինիային բացի Ամազոնից, կարելի է հանդիպել նաև Օրինսկո, Տոկանտինս գետերում և նրանց վտակներում։ Այս ձկանը ևս բնիկները սուրբ են համարում և պահպանում։ Սուզվելով ջրի խորքերից վեր, դեպի մակերևույթ է քշում ձկներին և այսպես նպաստում է որսի հաջողությանը և օգնում ձկնորսներին։ ԱՄՆ-ում՝ "Նիագարայի ջրվեժ" և "Մերիլենդ" հռչակավոր ակվարիումներում խնամվում են Ինիաներ, որոնց կերակրում են օրական 4,5-8 կգ մանր ձկներով։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետային դելֆիններ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետային դելֆիններ» հոդվածին։