Գետամեջ (Քաշաթաղի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գետամեջ (այլ կիրառումներ)

Գետամեջ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 65 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 100 կմ հեռավորության վրա։

Գյուղական համայնք
Գետամեջ
ադրբ.՝ Həmzəli
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Մակերես1409,0 կմ²
Բնակչություն106 մարդ
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Գետամեջ (Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Գետամեջ (Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը հարթավայրային է, ունի 1409,0 հա տարածք, որից 1070,2 հա գյուղատնտեսական նշանակություն, 196,2 հա անտառային հողեր։ Գետամեջ համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետը։

Համայնքի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 25 գործող անհատական ջրհորներ։

Պատմություն խմբագրել

Ազատագրվել է 1993 թվականի հոկտեմբերին, բնակեցվել է 1998 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։

Բնակչություն խմբագրել

2015 թվականին Գետամեջ համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 106 մարդ, կար 24 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 82 82 79

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարարակական կառույցներ խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 35 աշակերտներ, «Բերձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի Գետամեջի մասնաճյուղը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  3. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 341.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)