Գեորգիոս Պապանդրեու Կրտսեր

Գեորգիս Պապանդրեու (հուն․՝ Γεώργιος Παπανδρέου (νεότερος), հունիսի 16, 1952(1952-06-16)[1], Սեյնթ Փոլ, ԱՄՆ), հույն պետական և քաղաքական գործիչ, 2009-2011 թվականներին եղել է Հունաստանի վարչապետ։ 2006 թվականից (վերընտրվել է 2012 թվականին) Սոցիալիստական ինտերնացիոնալի նախագահը։

Գեորգիոս Պապանդրեու Կրտսեր
 
Կուսակցություն՝ Համահունական սոցիալիստական շարժում, Movement of Democratic Socialists? և PASOK - Movement for Change?
Կրթություն՝ Ամհերստի քոլեջ, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Հարվարդի համալսարան, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց (1977), Ստոկհոլմի համալսարան, King City Secondary School? և Աթենքի քոլեջ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և սոցիոլոգ
Դավանանք Հունական ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր հունիսի 16, 1952(1952-06-16)[1] (72 տարեկան)
Ծննդավայր Սեյնթ Փոլ, ԱՄՆ
Դինաստիա Family Papandreou?
Քաղաքացիություն  Հունաստան և  ԱՄՆ
Հայր Անդրեաս Պապանդրեու
Մայր Մարգարետ Չանտ-Պապանդրեու
 
Կայք՝ papandreou.gr
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Քաղաքացիական վաստակի համար շքանշանի Մեծ խաչ «Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ Սպիտակ աստղի առաջին աստիճանի շքանշան Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ Թագի դաշինքի մեծ խաչ Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար աստղով շքանշանի կոմանդոր Դոմ Հենրի մանկան մեծ խաչ և Պերի արևի օդենի մեծ խաչ[2]

Նրա հայրն ու պապը նույնպես եղել են Հունաստանի վարչապետ։

Վաղ կյանք

խմբագրել

Ծնվել է Մինեսոտայի Սեյնթ Փոլ քաղաքում, Անդրեաս Պապանդրեուի ընտանիքում, որն այդ ժամանակ դասավանդում էր տեղական համալսարանում։ Նրա մայրը՝ Մարգարեթ Պապանդրեուն (ի ծնե Չանտ) ծագումով ամերիկացի է։ Գեորգիոս Պապանդրեուն ուսանել է Ամհերսթի քոլեջում (որտեղ նրա հանրակացարանի հարևանը եղել է Ադոնիս Սամարասը), Ստոկհոլմի համալսարանում, Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում և Հարվարդի համալսարանում։ Հունաստանում ռազմական բռնապետության ռեժիմի անկումից հետո Պապանդրեուի ընտանիքը վերադարձել է հայրենիք, որտեղ Անդրեաս Պապանդրեուն արագ դարձել է ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը։

Քաղաքական կարիերա

խմբագրել

Գեորգիոս Պապանդրեուն միացել է Համահունական սոցիալիստական շարժում կուսակցությանը, որը գլխավորում էր նրա հայրը։ 1984 թվականին առաջին անգամ ընտրվել է կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ։ 1981 թվականից Գեորգիոս Պապանդրեուն մշտապես ընտրվել է Հունաստանի խորհրդարանի անդամ։ Բազմիցս եղել է կառավարությունում՝ հոր ղեկավարությամբ։ 1985 թվականին եղել է Մշակույթի նախարարության պետական քարտուղարի տեղակալ։ 1988-1989 և 1994-1996 թվականներին եղել է կրթության և կրոնական հարցերի նախարար։ 1993-1994 թվականներին՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ։

Հոր մահից հետո կարիերան շարունակել է կառավարությունում և Համահունական սոցիալիստական շարժում կուսակցությունում։ 1996-1999 թվականներին Կոնստանտինոս Սիմիտիսի առաջին կաբինետում զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը։ 1999 թվականին ստացել է արտաքին գործերի նախարարի և միաժամանակ Սուրբ Աթոն լեռան մարզպետի պորտֆելը։ Այդ պաշտոններում մնացել է մինչև 2004 թվականը՝ սոցիալիստական կառավարության հրաժարականը։ 2004 թվականին նա զբաղեցրել է նաև Աթենքում 2004 թվականի ամառային Օլիմպիական խաղերի անցկացման համակարգման լիազոր նախարարի պաշտոնը։

2004 թվականին Գեորգիոս Պապանդրեուն ընտրվել Է Համերկրային սոցիալիստական շարժում կուսակցության նախագահ։ Նրա ղեկավարությամբ երկու անգամ անընդմեջ կուսակցությունը պարտություն է կրել՝ 2004 և 2007 թվականների համընդհանուր ընտրություններում։ 2009 թվականի հոկտեմբերի 4-ի արտահերթ ընտրությունների արդյունքներով կուսակցությունը վստահ հաղթանակ տարավ և իրավունք ստացավ ձևավորել միակուսակցական կառավարություն։

Հունաստանի վարչապետ

խմբագրել
 
2009 թվականի հոկտեմբերի 6-ի երդման արարողությունը։

2009 թվականի հոկտեմբերի 6-ին Գեորգիոս Պապանդրեուն ստանձնել է երկրի նոր վարչապետի պաշտոնը։ Երդումն ընդունել է Հունաստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Հիերոնիմոս 2-րդը՝ Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի ներկայությամբ[3]։

Նույն օրը հրապարակվել է նոր կառավարության կազմը, որտեղ Գեորգիոս Պապանդրեուն թողել է արտաքին գործերի նախարարի և Սուրբ Աթոն լեռան նահանգապետի պաշտոնը[4]։

Նույն օրը հրապարակվել է նոր կառավարության կազմը, որտեղ Գեորգիոս Պապանդրեուն զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի և Սուրբ Աթոն լեռան նահանգապետի պաշտոնը։

2011 թվականի նոյեմբերի 11-ին պաշտոնապես հայտարարել է կառավարության ղեկավարի պաշտոնից իր հրաժարականի մասին[5]։

2015 թվականի հունվարի 3-ին Պապանդրեուն մի քանի համախոհներով, լքելով Համահունական սոցիալիստական շարժում կուսակցության շարքերը, հայտարարել է «Ժողովրդավարական սոցիալիստների շարժում» նոր կուսակցության ստեղծման մասին։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգիոս Պապանդրեու Կրտսեր» հոդվածին։