Անդրեաս Պապանդրեու

Հունական Քաղաքական գործիչ, Հունաստանի վարչապետ (1981-1989, 1993-1996 թթ.)

Անդրեաս Գեորգիոս Պապանդրեու (հուն․՝ Ανδρέας Γεώργιος Παπανδρέου, փետրվարի 5, 1919(1919-02-05)[1][2][3][…], Խիոս, Հունաստան - հունիսի 23, 1996(1996-06-23)[1][2][3][…], Էկալի և Աթենք, Հունաստան[4]), հույն պետական և քաղաքական գործիչ։ 1938 թվականին, Մետաքսասի վարչակարգի ժամանակ, հակակառավարական գործունեության մեղադրանքով ձերբակալվել և ապա հեռացել է ԱՄՆ։ 1944 թվականին, որպես ԱՄՆ քաղաքացի, զորակոչվել է բանակ։ Պատերազմից հետո դասախոսել է ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում։ 1960-ական թվականների սկզբին վերադարձել է հայրենիք։ 1964 թվականին ընտրվել է պառլամենտի պատգամավոր, զբաղեցրել տնտեսության համակարգման նախարարի պաշտոնը։ 1967 թվականի ապրիլին, երկրում ռազմական վարչակարգի հաստատումից հետո, ձերբակալվել է, շուտով ազատվել և վտարանդվել Շվեդիա, այնտեղից անցել Կանադա։ 1974 թվականին, ռազմական վարչակարգի տապալումից հետո, վերադարձել է հայրենիք։ Նույն թվականի սեպտեմբերին հիմնել է «Համահունական սոցիալիստական շարժում» կուսակցությունը, որը 1981 թվականի հոկտեմբերի պառլամենտական ընտրություններում հաղթանակ է տարել։ Միաժամանակ զբաղեցրել է Հունաստանի վարչապետի և ազգային պաշտպանության նախարարի պաշտոնները։

Անդրեաս Պապանդրեու
հուն․՝ Ανδρέας Παπανδρέου
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 5, 1919(1919-02-05)[1][2][3][…]
ԾննդավայրԽիոս, Հունաստան
Մահացել էհունիսի 23, 1996(1996-06-23)[1][2][3][…] (77 տարեկան)
Մահվան վայրԷկալի կամ Աթենք, Հունաստան[4]
ԳերեզմանԱթենքի առաջին գերեզմանատուն
Քաղաքացիություն Հունաստան և  ԱՄՆ
Մայրենի լեզուհունարեն
ԿրոնՀունական ուղղափառ եկեղեցի
ԿրթությունԱթենքի համալսարան, Հարվարդի համալսարան, Աթենքի քոլեջ և Մինեսոտայի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, տնտեսագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՀարվարդի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Ստոկհոլմի համալսարան, Մինեսոտայի համալսարան, Յորքի համալսարան և Տորոնտոյի համալսարան
ԱմուսինՄարգարետ Չանտ-Պապանդրեու և Դիմիտրա Լիանի
Ծնողներհայր՝ Գեորգիոս Պապանդրեու, մայր՝ Սոֆիա Մինեյկո
Զբաղեցրած պաշտոններՀունաստանի վարչապետ, Հունաստանի վարչապետ, Minister for National Defence of Greece?, Ընդդմիմության առաջնորդ, Ընդդմիմության առաջնորդ, Ընդդմիմության առաջնորդ, Հունաստանի խորհրդարանի անդամ, Minister at the Presidency of the Government of Greece?, Q23653052?, Q23653052? և նախագահ
ԿուսակցությունԿենտրոն Միություն և Համահունական սոցիալիստական շարժում
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունPanhellenic Liberation Movement? և Friends of Music Society?
ԵրեխաներԳեորգիոս Պապանդրեու, Նիկոս Պապանդրեու, Անդրեաս Պապանդրեու, Սոֆիա Պապանդրեու և Էմիլիա Նյուբլոմ
Ստորագրություն
Изображение автографа
 Andreas Papandreou Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեաս Պապանդրեու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 130