Գեյբ Լոգան Նյուել (անգլ.՝ Gabe Logan Newell, նոյեմբերի 3, 1962(1962-11-03), Կոլորադո, ԱՄՆ[1]), Valve Corporation ընկերության հիմնադիրներից մեկը և գլխավոր տնօրենը, որն զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ և նրանց թվային դիստրիբուցիայով։ Ամենից հայտնի և հարուստ մարդկանցից մեկն է և Forbes ամսագրի վարկանիշով գտնվում է 137-րդ հորիզոնականում[5]։

Գեյբ Նյուել
անգլ.՝ Gabe Newell
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 3, 1962(1962-11-03) (62 տարեկան)
ԾննդավայրԿոլորադո, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան (1983)[2] և Davis Senior High School?
ՄասնագիտությունԽաղի դիզայներ, ձեռնարկատեր, ծրագրավորող և համակարգչային գիտնական
ԱշխատավայրValve
Զբաղեցրած պաշտոններընկերության նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
 Gabe Newell Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Հարվարդի համալսարանը հաջող ավարտելուց հետո տասներեք տարի աշխատել է Microsoft-ում՝ վերջնականապես դառնալով միլիարդատեր։ Նյուելն ինքն իրեն անվանում է «Windows-ի առաջին երեք թողարկումների պրոդյուսեր»։ Ոգևշնչվելով Մայքլ Աբրաշի արդյունավետ աշխատանքներով, ով ավելի վաղ լքել է Microsoft ընկերությունը, որպեսզի ստեղծի Quake համակարգչային խաղերը id Software-ից, Նյուելը Microsoft-ի մյուս աշխատակից Մայք Հարինգտոնի հետ միասին նույնպես լքեցին Microsoft-ը և 1996 թվականին ստեղծեցին Valve ընկերությունը։

Նյուելն ու Հարինգտոնն իրենց անձնական կապիտալն օգտագործեցին Valve-ի ֆինանսավորման և Half-Life խաղերի հետագա աշխատանքների համար։ Այդ նպատակներով գնվել է Quake engine շարժիչի սկզբնական ծածկագիրը, որը հետագայում ամբողջությամբ վերամշակվել է։ 1998 թվականին ստեղծվեց Half-Life խաղերի սերիան, որը դարձավ ներկայիս այնպիսի հանրաճանաչ խաղերի նախօրինակ, ինչպիսիք են, օրինակ, Counter-Strike և Team Fortress Classic։ Հետագայում Half-Life-ի թողարկումից հետո ընկերությունն սկսեց աշխատել խաղի երկրորդ մասի վրա։ 2000 թվականին Հարինգտոնը լքեց ընկերությունը, որից հետո Նյուելը գնեց նրա բաժնետոմսերը[6]։ Տարբեր աղբյուրների մոտավոր գնահատականներով՝ 2011 թվականին Valve Corporation-ի բյուջեն կազմել է 2-ից մինչև 4 միլիարդ դոլար[6][7]։ Նյուելի խոսքերով՝ ընկերությունը չափազանց եկամտաբեր է, ըստ աշխատողների թվի՝ ավելի եկամտաբեր է այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են՝ Google և Apple[6]։ 2011 թվականի սկզբին ընկերության անձնակազմը ներառել է 250 մարդ[6], 2012 թվականի վերջին այդ թիվն աճել է՝ հասնելով մինչև 400 ծառայողի[7], ընդ որում ընկերության աշխատակիցների կեսից ավելին խաղերի մոդիֆիկացիաների ստեղծողներ են[6]։

2007 թվականին Նյուելը բացահայտ հայտարարեց խաղային կոնսոլների տարբեր սահմանափակումների վերաբերյալ իր դժգոհությունները, որոնց հետ անընդհատ առնչվում են խաղերի մշակողները։ Մասնավորապես, նա բացասաբար արտահայտվեց PlayStation 3 համակարգի նկատմամբ Sony-ի վարած քաղաքականության մասին[8]։

2010 թվականի դեկտեմբերին Ֆորբս ամսագիրը Գեյբ Նյուելին ընդգրկեց այն մարդկանց ցանկում, ովքեր 2011 թվականին իրենց բիզնեսով ունեցել են մեծ եկամուտներ և դարձել են միլիոնատերեր։ Նյուելը ցանկում ընդգրկվել է Steam թվային դիստիբուցիայի սերվիսների համար իր ընկերության աշխատանքի, ինչպես նաև մի քանի խոշոր համակարգչային խաղեր մշակելու շնորհիվ[9]։ 2012 թվականին Նյուելը ներառվել է Forbes ամսագրի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ ամբողջ աշխարհում զբաղեցնելով 854-րդ տեղը, իսկ ԱՄՆ-ում՝ 303-րդ տեղը։ Փորձագետների գնահատականներով՝ այդ ժամանակում նրա եկամուտը կազմել է 1,5 միլիարդ դոլար[10]։

Անձնական կյանք

խմբագրել

Ամուսնացած է Լիզա Նյուելի հետ, ունի երկու երեխա։

Նյուելն ի ծնե տառապել է Ֆուկսի դիստրոֆիայով, որը բորբոքում է աչքի եղջերեթաղանթը, և մի ժամանակ նույնիսկ նրա տեսողությունն այնքան է վատացել, որ հասել է կրիտիկական մակարդակի, բայց եղջերաթաղանթի երկու վիրահատությունները վերադարձրել են նրա տեսողությունը[11]։ «Ես ոչ միայն սկսեցի կրկին տեսնել, այլ տեսնել ավելի լավ, քան երբևէ։ Ես կարծես թե հայտնվել էի կախարդական հեքիաթում։ Այդ ժամանակ ես հասկացա, թե ինչքան արագ է վրա հասնում ապագան»,— հիշում է Նյուելը[6]։

Իր սիրած խաղերի ցանկում Նյուելը նշել է Super Mario 64, Doom և Star Trek խաղերը, որոնք նա խաղացել է Burroughs համակարգով։ Doom խաղի շնորհիվ նա համոզվել է, որ տեսախաղերը համարվում են ժամանցի ոլորտի խոստումնալից ապագան, իսկ Super Mario 64-ն ապացուցեց նրան, որ խաղերը նույնպես արվեստ են։

Նյուելը Blizzard EntertainmentWorld of Warcraft-ի կողմից ստեղծված MMORPG հանրաճանաչ խաղերի հետևորդ է[12]։ Նյուելը հայտնել է, որ «Ընկերությունը հրաշք է» անիմացիոն ֆիլմի երկրպագու է[13]։

Որպես հոբբի՝ Նյուելն ընկերոջ խորհրդով զբաղվել է խառատությամբ։ Ավտոտնակում մեքենաների փոխարեն նա տեղադրել է հղկահաստոցներ և ֆրեզերային հաստոցներ, ինչպես նաև արջնող հաստոցների համար անհրաժեշտ աղով տակառներ։ Ազատ ժամանակ Նյուելը պատրաստում է iPad-ի և սրերի համար տակդիրներ։ «Ինձ թվաց, որ անընդհատ էկրանի առաջ նստելուց հետո դա լավ հանգիստ է»,— ասում է Նյուելը[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 ALUMNI: Gabe Newell — 2017.
  2. https://www.linkedin.com/pub/gabe-newell/3/a33/2b6
  3. https://www.interactive.org/special_awards/details.asp?idSpecialAwards=25
  4. https://www.bafta.org/about/bafta-fellows
  5. «Forbes | 1953». Forbes. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Оливер Чан (2011 թ․ փետրվարի 16). «Полжизни за игру». Forbes.ru. Forbes. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  7. 7,0 7,1 Михаил Левин (2012 թ․ սեպտեմբերի 27). «Менеджмент будущего. Как устроена самая инновационная компания мира». Republic.ru. Slon. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  8. Гейб Ньюэлл: PS3 — ужасное недоразумение
  9. Игнатий Колыско (2010 թ․ նոյեմբերի 16). «Гейб Ньюэлл был замечен Forbes». Game Space. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  10. Gabe Newell — Forbes(անգլ.)
  11. The Master of Online Mayhem — Forbes(անգլ.)
  12. PlayGroung.ru — Гейб Ньюэлл высказывает свои пожелания на тему следующего поколения консолей
  13. Gabe Newell says he watches My Little Pony (Full Interview) — YouTube

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեյբ Նյուել» հոդվածին։