Valve Corporation (ավելի վաղ Valve Software) կամ Valve (հայերեն՝ Փական), ամերիկյան կազմակերպություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի ստեղծմամբ։ Այն հեղինակել է այնպիսի համակարգչային խաղեր, ինչպիսիք են՝ Half-Life, Portal, Counter-Strike, Team Fortress, Day of Defeat, Left 4 Dead, Ricochet, Alien Swarm, Dota 2 և Artifact, խաղային շարժիչներ՝ GoldSrc, Source, Source 2, ծրագրային ապահովումներ՝ Steam, Valve Anti-Cheat, SteamOS, Steam Audio, ինչպես նաև ապարատային ապահովումներ՝ Steam Machines, Steam Controller, Valve Index։

Valve Corporation
Изображение логотипа
Տեսակտեսախաղեր մշակող, ծրագրային ապահովման ընկերություն, համակարգչային խաղերի հրատարակիչ և media conglomerate?
Անվանված է ի պատիվValve, LLC (1996–2003)
Հիմնադրված էօգոստոսի 24, 1996
ՀիմնադիրԳեյբ Նյուել և Mike Harrington?
ՎայրԲելվյու, Քինգ շրջան, Վաշինգտոն, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ[1]
ՏնօրենԳեյբ Նյուել
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Աշխատողների թիվ330 մարդ (2013)
Կայքvalvesoftware.com(անգլ.)
Մասնակից էԼինուքս հիմնադրամ[2] և game[3]
 Valve Corporation Վիքիպահեստում

Կազմակերպությունը հիմնադրվել է 1996 թվականի օգոստոսի 24-ին Microsoft կազմակերպության նախկին աշխատակիցներ Գեյբ Նյուելսի և Մայք Հարինգթոնի կողմից[4]։

Valve-ի շտաբ-բնակարանը գտնվում է ԱՄՆՎաշինգտոն նահանգի Բելվյու քաղաքում[5]։

Պատմություն խմբագրել

Հիմնադրում և Half-Life խմբագրել

13 տարի Մայքրոսոֆթում աշխատանքից հետո Գեյբ Նյուելը Մայք Խարինգտոնի հետ 1996 թվականին հիմնադրել է Valve Software[4] կազմակերպությունը՝ Sierra Studios-ի հոգաբարձության ներքո։ Պարզեցման համար ձեռք է բերվել Quake խաղի շարժիչի արտոնագիրը, որից հետո սկսվել է Half-Life (HL) խաղի ստեղծման մեկուկեսամյա գործընթացը[4]։

Խաղի աշխատանքային անունը «Quiver» էր[6]։ Սցենարի ստեղծման համար հրավիրվել է պրոֆեսիոնալ ֆանտաստ գրող Մարկ Լեյդլոուն[4][7]։ Գեյբը և Մայքը ուզում էին ստեղծել որևէ բան, որը նման կլիներ Doom խաղին, նմանատիպ մռայլ ստեղծագործություն[4][6]։ Խաղը ստացել է ավելի քան 50 մրցանակ, այդ թվում՝ «Բոլոր ժամանակների լավագույն խաղ» կոչումը[6][8]։

Խաղն առաջին անգամ ցուցադրվել է E3 ցուցադրության ժամանակ՝ 1997 թվականին, և դարձել այդ ցուցադրության իրական հիթ։ Նախատեսված էր խաղը թողարկել 1997 թվականին, սակայն թողարկումը տեղի ունեցավ 1998 թվականի հոկտեմբերի 31-ին։ Խաղը դարձավ խորհրդանշական և հայտնի դարձրեց հեղինակին։

Դրանից հետո Valve-ն կենտրոնացավ SDK-ի ստեղծման վրա, որը թողարկվեց 1999 թվականի ապրիլին։ Մին Լին «Cliffea» կեղծանվամբ հանդես եկող վերամշակողի հետ օգտագործել է այն HL-ի համար մոդիֆիկացիա՝ Counter-Strike (CS) ստեղծելու համար[6]։ Այն առցանց շութեր է, որը ստեղծվել է ահաբեկիչների խմբավորման և ոստիկանության հատուկ ստորաբաժանման դիմակայության գաղափարի հիման վրա։ Խաղը դարձել է կիբերսպորտային առաջատար ուղղություններից մեկը[4]։

Սեփական շարժիչի ստեղծում և Half-Life-ի ստեղծման ավարտ խմբագրել

Խաղի հաջողությունը ոգեշնչեց կազմակերպությանը, և նա միանգամից ձեռնամուխ եղավ մեկ այլ խաղի ստեղծմանը[8], որը ոչ պակաս մասշտաբային կլինի, քան նախորդը[6]։ Ամբողջ մշակումը խիստ գաղտնի էր պահվում[6]։ 5 տարի անց E3 2003-ի ժամանակ ցուցադրվեց Half-Life 2[6][8]։ Խաղը ստեղծվել էր նոր խաղային շարժիչի՝ Source Engine-ի հիման վրա[8], և այդ պատճառով գրաֆիկական մասը մրցակցությունից դուրս էր[6]։ Խաղի գրեթե բոլոր իրերը կարելի էր տեղափոխել և ձևափոխել[6]։ Խաղը զբաղեցրել է առաջին հորիզոնականը metacritic.com կայքում՝ բոլոր ժամանակների լավագույն խաղերի ցանկում[9][10]։

Նոր շարժիչը դարձավ հիանալի օգնական վերամշակողների համար, և կազմակերպությունը դրա հաշվին խոստացավ «հավերժ երիտասարդություն»[8]։ Կազմակերպությունը վստահում էր միությանը և այդ պատճառով տրամադրեց SDK, փաստաթղթեր և ծրագրեր[8]։ Կազմակերպությունը ուզում էր կենտրոնացնել վերամշակողներին նորամուծությունների և խաղի ընթացքի վրա, ինչի համար արեց ամեն ինչ[8]։ Խաղում չեն օգտագործվել այնպիսի համակերգեր, ինչպիսիք են՝ ցերեկվա և գիշերվա հերթափոխը և ձևափոխումը[8]։

Բայց խաղի ցուցադրումը և թողարկումը տարբեր բաներ են։ Խաղը չի թողարկել 2003 թվականի սեպտեմբերին, ինչպես խոստացել էին[11]։ Հակառակը, խաղի թողարկումը հետաձգվեց անհայտ ժամանակով[11]։ Սակայն արտահոսք տեղի ունեցավ, և ազատ օգտագործման դուրս եկավ HL2-ի դեմո տարբերակը[11]։ Սակայն կազմակերպությունը չհանձնվեց, գումար գտավ և խաղը թողարկեց 2004 թվականի նոյեմբերի 16-ին[11]՝ արժանանալով ավելի քան 30 «Տարվա լավագույն խաղ» մրցանակի[12]։

Գեյբ Նյուելի խոսքերով՝ կազմակերպությունը որոշել էր, որ իմաստ չունի սպասեցնել երկրպագուներին ևս 6 տարի, այդ իսկ պատճառով որոշվել էր օգտագործել խաղային դրվագների ստեղծման մոդելը, որը թույլ կտար թողարկել ոչ պակաս որակյալ խաղեր ընդամենը մեկուկես տարում[13]։

Վերջին սոլո խաղերի թողարկում խմբագրել

Եզրափակիչ փուլը և ջախջախիչ հարվածը հակառակորդին[14] եղավ 2007 թվականի հոկտեմբերի 7-ին թողարկված The Orange Box[15], որը ներառում էր հետևյալ խաղերը[16]՝ Half-Life 2, Half-Life 2: Episode One, Half-Life 2: Episode Two, Portal և Team Fortress 2։ Հավաքածուն կիրառելի էր անհատական համակարգիչների, PlayStation 3-ի և Xbox 360-ի համար[14]։

Որպես այս բոլոր խաղերի առանձնահատկություն՝ մշակվել էր ձեռքբերումների ծառայություն (նմանատիպ ձեռքբերումներ Xbox 360-ում), որն աշխատում էր Steam ծառայության միջոցով[17]։ Հայտնվեց նաև սեփական սոցիալական կայքը՝ Steam Community, որը կրկին ստեղծվել էր Steam ծառայության հիման վրա։ Դրա համար իրականացվել են անձնական պրոֆիլները, ընկերներ ավելացնելու հնարավորությունը, վերամշակվել է ներքին զրուցարանը։

Steam-ի բազմաօգտատեր խաղեր խմբագրել

2008 թվականի նոյեմբերի 18-ին թողարկվեց Left 4 Dead խաղը։ Մեկ տարի անց՝ 2009 թվականի նոյեմբերի 17-ին, թողարկվեց նրա սիքվելը՝ Left 4 Dead 2։ 2010 թվականի մարտի 5-ին ցուցադրվեց Portal 2-ի անոնսը։ 2010 թվականի հուլիսի 19-ին թողարկվեց Alien Swarm շութերը երրորդ դեմքից։ 2011 թվականի ապրիլի 19-ին թողարկվեց Portal 2-ը։ 2012 թվականի օգոստոսի 21-ին թողարկվեց Counter-Strike: Global Offensive-ը։

2011 թվականին Valve-ն հայտարարեց, որ կթողարկվի Warcraft III-ի մոդիֆիկացիան՝ Dota 2-ը, որը կդառնա Warcraft III-ի մոդիֆիկացիայի շարունակություն։ Կազմակերպությանը նաև միացավ գլխավոր վերամշակողը, որը հայտնի էր IceFrog մականվամբ։

Steam-ի տեխնոլոգիաների զարգացում խմբագրել

2013 թվականին սեպտեմբերի 23-ին կազմակերպությունը թողարկել է SteamOS օպերացիաոն համակարգը՝ Debian-ի հիման վրա[18][19]։

Որպես օգնության առաջին քայլ՝ Valve-ն Debiani-ի բոլոր վերամշակողներին տրամադրեց կազմակերպության խաղերի անվճար ներբեռնման հնարավորություն[18]։

SteamOS-ն օգտագործում է Big Picture ռեժիմի օգտատիրոջ ինտերֆեյս[19]։ Օպերացիոն համակարգը կմատակարարվի փոքր համակարգիչների՝ Steam Machines-ի համար, սակայն այդ անվճար օպերացիոն համակարգը կթողարկվի և կառանձնացվի ինքնուրույն ներբեռնման համար[19], որը թույլ կտա կողմնակի կազմակերպություններին ստեղծել սեփական սարքավորումը SteamOs-ի համար[19]։ Այս օպերացիոն համակարգը թույլ է տալիս հեռարձակել ստացիոնար համակարգչից հեռաուստացույցին և Steam Cloud-ին միանալու հնարավորություն[19]։ Օպերացիոն համակարգը, խաղի նման, կարող է վերարտադրել աուդիո և վիդեոֆայլեր[20]։

Steam-ի օգտատիրոջ միջոցով պաշտոնապես տարածվում է երաժշտությունը, և աուդիո նվագարկիչը ներկառուցված է օգտատիրոջ (ռուս.՝ клиент) մեջ[21]։ Ինտերֆեյսը հասանելի է Steam Overlay ռեժիմում[21]։ 2014 թվականի վերջին հատկացվեցին միայն հիմնական հնարավորությունները, թեև կա նաև երգացանկի ստեղծման հնարավորություն[21]։ Նվագարկման համար հասանելի են ինչպես տեղային աուդիո ֆայլեր, այնպես էլ Steam-ից գնված խաղերի սաունդթրեքներ[21]։ Valve-ն ի պատիվ բացման անվճար դարձրեց Half-Life և Portal խաղերի երաժշտական ցանկերը, ինչպես նաև Free to Play ֆաստագրական ֆիլմը[21]։

Զարգացման նոր փուլ դարձավ խաղային բարձակի և նրա համար խաղային վահանակի թողարկումը[22]։

2015 թվականի մարտի 1-ին Valve կազմակերպությունը Mobile World Congress-ի ժամանակ ցուցադրեց վիրտուալ իրականության սաղավարտը՝ SteamVR, որը մշակվել է HTC կազմակերպության հետ համատեղ։ 2015 թվականի նոյեմբերին մեկնարկեց վաճառքը[23]։

Ընկերության արտադրանք խմբագրել

Խաղեր խմբագրել

1990-ականների վերջին Valve-ն թողարկեց 7 խաղ՝ 1998 թվականին՝ Half-Life: Day One-ի դեմո տարբերակը, նրանից հետո՝ ամբողջական խաղը՝ Half-Life, 1999 թվականին՝ Half-Life: Uplink-ի դեմո տարբերակը, Half-Life: Opposing Force և բնօրինակ Team Fortress Classic-ը, 2000 թվականին վերամշակման հնարավորության շնորհիվ թողարկվեց Counter-Strike մոդիֆիկացիան և նորույթ Ricochet-ը։

2000-ականների սկզբին թողարկվեցին նախկին հաջող թողարկված խաղերի հավելումները՝ 2001 թվականին՝ Half-Life: Blue Shift, Half-Life: Decay և Deathmatch Classic, 2003 թվականին՝ Day of Defeat բնօրինակ խաղը և խաղային ավտոմատների համար նախատեսված CS-ը՝ Counter-Strike Neo-ն։

2004 թվականը Valve-ի համար դարձավ նոր դարաշրջանի սկիզբ։ Նոր խաղային շարժիչի՝ Source-ի թողարկման հետ մեկտեղ լույս տեսան այնպիսի խաղեր, ինչպիսիք են Half-Life 2-ը և նրա բազմաօգտատեր մոդիֆիկացիան՝ Half-Life 2: Deathmatch-ը։ Թարմացավ Counter-Strike խաղի շարքը՝Counter-Strike: Condition Zero անվամբ նորությունը և նրանից հեռացված տեսարանները՝ Counter-Strike: Condition Zero Deleted Scenes-ի մեջ։ Նաև նոր խաղային շարժիչի հիման վրա ստեղծվեցին Counter-Strike: Source-ը և Half-Life: Source-ը։

2000-ականների կեսերին վերաթողարկվեցին հին խաղերը նոր շարժիչով, և նաև թողարկվեցին HL խաղի շարունակությունները՝ 2005 թվականին՝ Day of Defeat: Source, Half-Life 2: Lost Coast և Half-Life Deathmach: Source, 2006 թվականին՝ Half-Life 2: Survivor և Half-Life 2: Episode One։ 2007 թվականին թողարկվեց այսպես կոչված Orange Box-ը՝ ժողովածու, որում ներառվեց 3 նոր խաղ՝ Half-Life 2: Episode Two, Team Fortress 2 և Portal։

2000-ականների վերջին, բացի նոր խաղերից, թողարկվեցին նաև խաղերի շարունակություններ և հավելումներ, ինչպես նաև ստեղծվեցին խաղեր հատուկ ասիական շուկայի համար՝ 2008 թվականին՝ Portal: Still Alive, Counter-Strike Online, Left 4 Dead, 2009 թվականին՝ Left 4 Dead 2 և Left 4 Dead։ Survival Pack DLC Left 4 Dead։ Crash Course DLC-ից։ 2010 թվականին հարստացվեց L4D-ի լրացումներով՝ Left 4 Dead։ The Sacrifice DLC, Left 4 Dead 2։ The Passing DLC և Left 4 Dead 2։ The Sacrifice DLC, հայտնվեց նաև նորույթ՝ Alien Swarm-ը։

2010-ական թվականների սկզբին կազմակերպությունը թողարկում է ավելի շատ խաղ․ 2011 թվականին դուրս եկավ Portal խաղի շարունակությունը՝ Portal 2 և հավելումներ նրա համար՝ Portal 2։ Peer Review DLC և Portal 2։ Sixense MotionPack DLC, 2012 թվականին հավելվեց նաև L4D2 Left 4 Dead 2։ Cold Stream DLC-ով, Portal 2-ը Portal 2։ Perpetual Testing Initiative DLC-ով, ինչպես նաև թողարկվեց նոր խաղ՝ Counter-Strike: Global Offensive, 2013 թվականին թողարկվեցին Dota 2-ը և Counter-Strike Online 2-ը։ 2014 թվականին Valve-ն չթողարկեց որևէ առանձին խաղային արտադրանք՝ բացառությամբ Left 4 Dead 2-ի հավելում Uncensored-ը, որը թողարկված է ավստրալիական հանրության համար։

2015 թվականի սեպտեմբերի 10-ին Dota 2-ը վերջնականապես տեղափոխվեց Source 2 խաղային շարժիչի վրա, որին հետևեց նրա թարմացումը՝ Dota 2։ Reborn անվամբ։ 2016 թվականի մարտի 7-ին հայտարարեց The Lab խաղը Portal խաղաշարքից, որը վիրտուալ իրականության էքսպերեմենտալ հավաքածու է[24]։

2017 թվականի օգոստոսի 8-ին՝ The International 2017-ի ժամանակ, հայտարարեց Dota 2 թղթախաղի՝ Artifact խաղի մասին։ Valve-ն չներկայացրեց ոչ մի մանրամասն։ Միայն հայտնի է, որ խաղում սպասվում են Dota 2-ի տարբեր կերպարներ[25]։ Խաղի թողարկումը Steam-ում տեղի ունեցավ 2018 թվականի նոյեմբերի 28-ին։

2019 թվականի հունիսի 20-ին Valve-ն թողարկեց Dota 2[25] ռազմավարական խաղը՝ Dota Underlords-ը։ Իսկ նոյեմբերի 19-ին կայացավ նոր խաղի անունսը՝ Half-Life — Half-Life։ Alyx սերիան։

Այլ խմբագրել

2019 թվականի ապրիլի 1-ին Valve-ն հայտարարեց նոր ականջակալների թողարկման մասին, որը նախատեսված է վիրտուալ իրականության համար[26]։

Ընկերության կորպորատիվ մշակույթ խմբագրել

Գաղափարախոսություն խմբագրել

Գեյբի կարծիքով տեխնոլոգիական արդյունաբերության մեջ աստիճանակարգը անտրամաբական և անօգուտ է, ֆորմալ մենեջմենթի և գործունեության աճի կարիք չկա[27]։ Նյու Յորք Թայմս ամսագրին տված հարցազրույցում Գրեկ Կումերը ենթադրում էր, որ Նյուելը հանդիսանում է SEO, բայց նշում էր, որ տեխնիկապես նա իրոք SEO է[27]։ Նորեկների համար նախատեսված ձեռնարկում գրված է, որ Գեյբ Նյուելը, ի թիվս այլոց, ղեկավար չէ[27]։

Կառուցվածք խմբագրել

Կազմակերպության անարխիկ կառուցվածքը ենթադրում է, որ աշխատակիցներն իրենք են ընտրում, թե որ նախագծի վրա աշխատեն, ոչ ոք Valve-ում իրավունք չունի իրենց հրամայել, թե ինչով զբաղվեն[27]։ Նրանք կազմում են աշխատանքային խմբեր՝ տեղափոխելով մեկը մյուսին մի նախագծիծ մյուսը[27]։ Խումբն իր մեջ որոշում է, թե ով կդառնա ընթացիկ առաջնորդ, ով պետք է հիշի ամբողջ ինֆորմացիան նախագծի մասին և համակարգի աշխատանքը[27]։ Valve-ն խթանում է խմբերի կազմերի հաճախակի փոփոխությունը, որպեսզի նրանք չլճանան և միշտ մնան օգտագործողի կողքին[27]։ Այս մոտեցումը դրսևորվում է մասնավորապես նրանով, որ բոլոր աշխատակիցների սեղաններն ունեն անիվներ, ինչը հեշտացնում է մշտական տեղափոխությունները[27]։

Մոտեցման խնդիրներ խմբագրել

Մայքլ Աբրաշը նշում էր, որ առաջին շաբաթներին գործընկերներն առաջարկում էին, որ պետք է ուշադրություն դարձնի որևէ ոլորտին, որից հետո նա սկսել է մտածել այլ կերպ․ կազմակերպության համար անել որևէ արժեքավոր բան, որը դեռ ոչ ոք չի արել[27]։Դրանից հետո նա սկսել է զբաղվել վիրտուալ ակնոցների ստեղծմամբ[27]։

Այդպիսի ազատությունը դժվարացնում է նոր աշխատակիցների որոնումը[27]։ Փաստացի ամբողջ կազմակերպությունը կենտրոնացված է նորեկների որոնման վրա, հավանական աշխատակիցներին պարբերաբար հրավիրում են հարցազրույցի[27]։

Կազմակերպությանը գրավում են մեծ փորձով մարդիկ, որոնք «այդ գործում մյուսներից առավել են»[27]։ Օրինակ, կազմակերպությունում աշխատել է հույն տնտեսագետ Յանիս Վարուֆակիսը։ Նրան աշխատանքի էին ընդունել, քանի որ նրա բլոգը Եվրոպական ֆինասական ճգնաժամի մասին դուր էր եկել Գեյբին։ Կազմակերպությունում են աշխատել նաև տիկնիկային թատրոնի նախկին դերասանը, «Մատանիների տիրակալը» և «Քինգ-Քոնգ» ֆիլմերի հատուկ էֆեկտների ստեղծողը[27]։ Ընկերությունում գնահատվում են մարդիկ, որոնք կարող են պարզեցնել կամ արագ լուծել խնդիրը, ինչպես նաև հասկանալի բացատրել, թե ինչպես են դա նրանք արել[27]։

Նման համակարգ կարող է գոյություն ունենալ միայն ընկերության լիակատար անկախության դեպքում[27]։ Հրատարակիչներից անկախությունն ապահովում է Steam ծառայությունը, որը հրատարակիչ է դարձնում հենց Valve-ին։ Ընկերությունը հիմնադրվել է առանց ներդրողների, և 2014 թվականի վերջի դրությամբ նրա բոլոր ակտիվները գտնվել են ընկերության աշխատակիցների մոտ[27]։ Նյուելի խոսքով՝ եթե գործերը վատ ընթանան, ընկերությունը կլուծարվի, այլ ոչ թե կվաճառվի[27]։

Աստիճանակարգի բացակայությունը խնդիրներ է ստեղծում կորպորացիայից դուրս աշխատակիցների համար՝ նրանք ստիպված են իրենց պաշտոններ հորինել, որպեսզի նրանց լուրջ ընդունեն[27]։

Լսարան և կապիտալիզացիա խմբագրել

«Ֆորբս» ամսագրի տվյալներով՝ 2011 թվականի դրությամբ Steam խանութի լսարանը 30 միլիոն մարդ է[9]։

2011 թվականի դրությամբ՝ ծառայությանը բաժին է ընկնում խաղերի օնլայն բաշխման 50-70%-ը (ԱՄՆ դոլարով)[9]։

Valve-ի ֆինանսական ցուցանիշները հայտնի չեն, սակայն, ըստ հիմնադիր Գեյբի, ընկերությունը «չափազանց շահութաբեր է»[9]։ 2011 թվականի հոկտեմբերին կորպորացիայի մամուլի ծառայությունը հայտարարել էր Valve-ի համար ռեկորդային շահույթի մասին, որը 200 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա շահույթը[9]։ Ըստ «Ֆոբս»-ի տվյալների՝ տարբեր աղբյուրներով Valve-ն գնահատվում է 2-4 միլիարդ ԱՄՆ դոլար[9]։ 2012 թվականին Մայքլ Փեչթերը «Նյու Յորք Թայմսի» հոդվածում կորպորացիան գնահատել է 2,5 մլրդ ԱՄՆ դոլար[28]։

Միխայիլ Խոմիչը «Коммерсант»-ի էջերում պնդել է, որ 2013 թվականին ընկերության զուտ շահույթը կազմել է շուրջ 1 մլրդ ԱՄՆ դոլար[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  2. https://www.linuxfoundation.org/membership/members/
  3. https://www.game.de/mitglieder/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 История компании Valve, или Успех с первой игры. — 2014.
  5. «contact». Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին. «Postal address: PO BOX 1688 Bellevue, WA 98009»
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 История Valve.
  7. «Our people». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին. «creating the Half-Life storyline»
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 Игромания
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Чан, Оливер Полжизни за игру // Форбс.
  10. «Best PC Video Games of All Time - Metacritic». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Игромания: Кража
  12. «Half-Life 2. Лучшая игра года. Коллекционное издание». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին.
  13. «Первый из трилогии эпизодов Half‑Life дебютирует на первой позиции». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին.
  14. 14,0 14,1 Олег Ставицкий, Георгий Курган, Игорь Варнавский The Orange Box (Half-Life 2: Episode Two, Portal и Team Fortress 2)(ռուս.) // Игромания : журнал. — Игромедиа, 2007. Архивировано из первоисточника 30 Օգոստոսի 2015.
  15. «Интервью // Интервью с Гейбом Ньюэллом сайту Game Informer». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 29-ին.
  16. «Half-Life 2: The Orange Box». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 29-ին.
  17. «Let the Achievement Hunt Continue». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 29-ին.
  18. 18,0 18,1 «Компания Valve предоставила разработчикам Debian возможность бесплатной загрузки игр из Steam».
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 «Компания Valve анонсировала основанную на Linux операционную систему SteamOS». OpenNET. 2013 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  20. «Valve анонсировала собственную операционную систему». Lenta.ru. 2013 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 «Клиент Steam обзавёлся музыкальным проигрывателем». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  22. «Valve представила контроллер без стиков».
  23. Feltham, Jamie. «Steam Page Points To November Release For HTC Vive». VRFocus. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.
  24. «Игровые новости > Valve воссоздаст Aperture Laboratories из Portal в виртуальной реальности». www.igromania.ru. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
  25. 25,0 25,1 «Valve анонсировала карточную игру по Dota 2 – Artifact». Coop-Land.ru - Страна кооперативных и сетевых игр (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  26. «На радость геймерам. Valve анонсировала новую гарнитуру виртуальной реальности». techno.nv.ua. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  27. 27,00 27,01 27,02 27,03 27,04 27,05 27,06 27,07 27,08 27,09 27,10 27,11 27,12 27,13 27,14 27,15 27,16 27,17 27,18 «Менеджмент будущего. Как устроена самая инновационная компания мира».
  28. Game Maker Without a Rule Book. — 2012.

Քաղվածելու սխալ՝ «activnick» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:

Քաղվածելու սխալ՝ «countworker» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:

Ֆոտոռեպորտաժներ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Valve Corporation» հոդվածին։