Գելոն I (հին հունարեն՝ Γέλων, մ.թ.ա. 6-րդ դար, Ջելա, Կալտանիսետա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն - մ. թ. ա. 478[1], Սիրակուսե), Գելա և Սիրակուզա սիցիլիական քաղաքների բռնակալ, Դինոմենի որդին։ Կարթագենի դեմ մղել է հաջող մարտեր և կարողացել է տարածել իր իշխանությունը Սիցիլիայի տարածքի մեծ մասի վրա։

Գելոն
հին հունարեն՝ Γέλωνος
Դիմանկար
Ծնվել էմ.թ.ա. 6-րդ դար
ԾննդավայրՋելա, Կալտանիսետա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն
Մահացել էմ. թ. ա. 478[1]
Մահվան վայրՍիրակուսե
ՔաղաքացիությունՍիրակուսե
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինDamarete?
Ծնողներհայր՝ Deinomenes?
Զբաղեցրած պաշտոններtyrant of Syracuse?
Պարգևներ և
մրցանակներ
 Gelon I of Syracuse Վիքիպահեստում
Սիցիլիան և հարավային Իտալիան

Կենսագրություն

խմբագրել

Գելոնը սկզբում ծառայել է բռնակալ Ջելացի Հիպոկրատի օրոք՝ որպես հեծելազորի հրամանատար, որի մահից հետո մ.թ.ա.[3] 491 թվականից կառավարել է Ջելան (իր ծննդավայրը), սկզբում՝ որպես Հիպոկրատի որդիների խնամակալ, ապա՝ ինքնուրույն։ Սիրակուզա է վերադարձրել վտարված համորներին, և նրանց օգնությամբ մ.թ.ա. 485 թվականին այնտեղ բռնապետություն է ստեղծել։ Նա գրեթե վերակառուցել է ամբողջ քաղաքը, որն ավերվել էր մ.թ.ա. 480 թվականին Հիմերայի ճակատամարտի ժամանակ կարթագենցիների կողմից, որոնք Քսերքսեսի դրդմամբ ներխուժել էին Սիցիլիա, որպեսզի վրեժ լուծեն աթենացիներից։ Գելոնը իր տիրապետությունը տարածել է գրեթե ամբողջ Սիցիլիայի վրա և ժողովրդի ցանկությամբ ստացել է թագավորական տիտղոս։ Նա գրավել է Կամարինը և այնտեղ բռնակալ նշանակել Գլավկոսին։ Նրան հաջորդել է եղբայրը՝ Հիերոնը, մ.թ.ա. 478 թվականին։

Գելոնը ամուսնացել է բռնակալ Ագրիջենտոյի Ֆերոնի դստեր Դամարեթի հետ։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Record #42632764 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  2. http://www.sportolimpico.it/dmdocuments/GO-ANTICHI-2.pdf
  3. Павсаний. Описание Эллады VI (9,4)

Գրականություն

խմբագրել
  • «Гелон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գելոն (բռնապետ)» հոդվածին։