Ֆերոնիա (դիցաբանություն)

Ֆերոնիա (լատ.՝ Feronia), հին հռոմեական դիցաբանության պտղաբերության, առողջության, լիության ու վայրի բնության աստվածուհի։ Որպես ստրուկներին ազատություն, իսկ հասարակության ստորին խավին՝ քաղաքացիական իրավունքներ պարգևող աստվածուհի՝ առանձնակի հարգանք է ունեցել պլեբեյների և ազատ արձակված ստրուկների շրջանում։ Նրա տոնը՝ Ֆերոնիեն, նշվել է նոյեմբերի 13-ին «Պլեբեյան խաղերի» ընթացքում, Ֆորտունա Պրիմիգենիայի հետ․ երկուսն էլ Պալեստրինայի աստվածուհիներ էին[1][2]։

Ֆերոնիայի գլուխը

Նշենք, որ փետրվարի 21-ին նշվող նույնահունչ Ֆերալիան Յուպիտերի, այլ ոչ թե Ֆերոնիայի տոնն է:

ՍտուգաբանությունԽմբագրել

Ֆերոնիայի անունը բխում է լատիներեն fĕrus բառին համապատասխանող սաբիներեն ածականից, որի ձայնավորը երկար է՝ Fērōnǐa։ fer արմատը համանման բառեր ունի հնդեվրոպական յուրաքանչյուր լեզվով (օրինակ՝ հունարեն θήρ, θήριον) և հանդիսանում է Վեդաների աստված Ռուդրայի անվան արմատը։ Լատիներեն fĕrus նշանակում է «չմշակված, անմշակ», «դաշտի, անտառի», «մշակման չենթարկված»։

Ֆերոնիան հռոմեական և իտալական աստվածուհիներից է, որի անունն առաջացել է -ona կամ -onia վերջածանցի օգնությամբ։

Առասպելներ և գործառնություններԽմբագրել

Առաջ են քաշվել Ֆերոնիայի պաշտամունքի բազմաթիվ վարկածներ, և պարզ չէ, արդյոք նա միայն մեկ աստվածուհի էր, կամ ունեցել է միայն մեկ գործառույթ հին ժամանակներում։ Որոշ լատինացիներ հավատում էին, որ Ֆերոնիան բերքի աստվածուհի է, և նրան պատվում էին բերքահավաքի առաջին պտուղներով[3], որպեսզի հաջորդ տարի նույնպես լավ բերք լինի։

Աստվածուհին մարգարեական հատկություններ է ունեցել սաբինացիների շրջանում, նաև հանդիսացել ճանապարհորդների, կրակի,[փա՞ստ] և ջրի աստվածուհին։

Ազատ արձակված ստրուկներ և ԼիբերտասԽմբագրել

Հռոմեական մշակութային ու պետական գործիչ Մարկոս Տերենտիոս Վառոն Ֆերոնիային նույնացրել է ազատության աստվածուհի Լիբերտասի հետ[4]։ Ըստ Սերվիուսի, Ֆերոնիան ազատ արձակված ստրուկների ոգի-աստվածուհի էր[4]։ Տերաչինայի սրբավայրում տեղադրված էր մի քար, որի վրա գրված է. «Թող արժանի ստրուկները նստեն, որպեսզի նրանք կարողանան ազատ կանգնել»: Տիտոս Լիվիոսը նշում է[5], որ մ․թ․ա 217 թվականին կանայք գումար էին հավաքում որպես Ֆերոնիային նվեր[6]։ Որոշ աղբյուրներ նշում են, որ ստրուկները ազատ են արձակվել Տերաչինայի մոտ գտնվող նրա տաճարում[7]։

Սաբին ցեղի աստվածուհիԽմբագրել

Այն աստվածուհիներից էր, որոնց սաբինացի դրամահատները պատկերել են իրենց հատած դրամների վրա[8]։ Ներմուծվել է հռոմեական կրոնական ավանդույթների մեջ մ․թ․ա 3-րդ դարի սկզբին Մանի Կուրիյ Դենտատուսի՝ Սաբինիան նվաճելուց հետո[9]։

Վայրի բնության աստվածուհիԽմբագրել

Տերաչինայի իր սրբավայրի մասին երկու պատմություն ընդգծում է Ֆերոնիայի կերպարը որպես վայրի բնության աստվածուհի. Սերվյուսը գրում է, որ երբ կրակը ոչնչացրել է նրա անտառները, և տեղացիները ցանկանում էին արձաններն այլ վայր տեղափոխել, հրդեհված անտառը հանկարծ կանաչել է[10]։

Ըստ Պլինիի՝ Տերաչինայի և Ֆերոնիայի սրբավայրի միջև պատերազմի ժամանակ աշտարակներ կառուցելու բոլոր փորձերը անհաջող են ընթացել, քանի որ բոլորն առանց բացառության ոչնչացվել են կայծակից[11]։ Այսպիսով, աստվածուհին հրաժարվել է հարակից քաղաքի հետ ցանկացած կապ ունենալուց:

Դեր Էնեական պոեմումԽմբագրել

Ըստ Վերգիլիոսի, Ֆերոինա գրուվ քաղաքի զորքերը կռվում էին Թուրնոսի կողմից՝ Էնեասի դեմ[12]։ Արկադական թագավոր Էվանդերը հիշում է, թե ինչպես իր պատանեկության տարիներին սպանել է Ֆերոնիայի որդի Էրուլուսին, որը Հերիոնի նման ուներ եռակի մարմին և եռակի հոգի, և ինքը ստիպված է եղել նրան սպանել երեք անգամ[13]։ Վերգիլիոսը նույնացնում է Էրուլուսին Պալեստրինայի թագավորի հետ, բայց գրականության մեջ նա այլ կերպ հայտնի չէ[14]։

Դյումեզիլի մեկնաբանությունԽմբագրել

Ֆրանսիացի լեզվաբան ու դիցաբանության մասնագետ Ջորջ Դյումեզիլը[15] Ֆերոինային համարում է անապատի, վայրի բնության և բնության կենսական ուժերի աստվածուհի, որը սիրվել է, քանի որ առաջարկել է այդ ուժերը լավ գործածելու հնարավորություն ընձեռել՝ սնունդ ձեռք բերելու, առողջություն և պտղաբերություն ունենալու համար: Նա պտուղ է տալիս և բուժում, ուստի չնայած նրան, որ երկրպագվել է որպես միայն վայրի բնության աստվածուհի, նա ստացել է բերքի առաջին պտուղները:

Դյումեզիլը նրան համեմատում է վեդական աստված Ռուդրայի հետ. նա նման է Ֆերոնիային նրանով, որ նա ներկայացնում է այն, ինչը դեռ չի փոխակերպվել քաղաքակրթության կողմից․ նա ջունգլիների աստված է, երբեմն վտանգավոր և միաժամանակ՝ օգտակար, բուժում է խոտաբույսերով, ազատված ստրուկների և վտարանդիների պաշտպանն է: Ֆերոինան, սակայն, ունի միայն մեկ դրական կամ օգտակար գործառույթ՝ վայրի բնության ուժերը մարդկանց ծառայությանը հանձնելը։

Պաշտամունք և պաշտամունքային վայրերԽմբագրել

Ֆերոնիայի մասին վիմագրությունները հիմնականում հայտնաբերվել են կենտրոնական Իտալիայում[16]։ Ֆերոնայի սրբավայրերը բոլորը գտնվում էին վայրի բնությունում՝ մարդկային բնակավայրերից հեռու: Այնուամենայնիվ Վառոն Ֆերոնիային ընդգրկել է Հռոմեական դիցարանի աստվածների ցանկում[17], ով զոհասեղաններ է ունեցել Հռոմում։

Ակվիլեայի և Տերաչինայի մոտակայքում գտնվող Ֆերոնիայի պաշտամունքայի վայրերը աղբյուրների մոտ էին, որոնք օգտագործվում էին ծեսերի ժամանակ[18]։ Հին հռոմեացի բանաստեղծ Հորացիոսը խոսել է Ֆերոնիայի ջրի մասին (լիմֆա), որում «մենք լվանում ենք մեր դեմքն ու ձեռքերը»[19]։

Կապենա, ԷթրուրիաԽմբագրել

Կապենայում նրա սրբավայրը մի տեղ էր, որտեղ բոլորին թույլատրվում էր գալ երկրպագության և առևտրի, և գալիս էին տարբեր ցեղեր՝ սաբիններ, լատիններ, էտրուսկաններ և այլ ժողովուրդներ։ Պուրակը բոլորին տրամադրել է չեզոք տարածք, որում խաղաղությունը չպետք է խաթարվեր[20]։

Ֆերոնիայի տաճարը գտնվել է Մոնթե Սորակտա լեռան ստորոտին, Կապենայի մոտակայքում[21]։ «Ֆերոնիայի պուրակ»-ում (Ֆիանո Ռոմանո)[22] նրա պատվին ամենամյա փառատոններ են անցկացվել, որոնք առևտրական տոնավաճառի բնույթ են ունեցել[23]։ Հարավ-արևմտյան Էտրուրիայի Կապենա քաղաքի տարածքում գտնվող այս վայրի ոսկին ու արծաթը թալանվել է Հաննիբալի նահանջող զորքերի կողմից մ․թ․ա 211 թվականին, երբ վերջինս սրբավայր է այցելել[24]․ lհետագայում այն դարձել է Օկտավիանոս Օգոստոսի գաղութը։ Որպես իր գաղութ այն հիշատակվում է մեկ վիմագրության մեջ, որը կրկնօրինակվել է Ֆարֆայի աբբայության ձեռագրերում,[25] որպես colonia Iulia Felix Lucoferonensis գաղութ[26]։

Անքսուր, ՏերաչինաԽմբագրել

Մեկ այլ կարևոր սրբավայր գտնվել է Անքսուրի մոտակայքում, Տերաչինայում, գտնվող մի անտառում, որտեղ Սերվիուսը արձանագրմամբ գործել է «Յուպիտերի տղայի» կամ «Յունո Կույսի» պաշտամունքը, որին նա անվանում է Ֆերոնիա[27]։ Համաձայն մեկ այլ ավանդույթի՝ նոր ազատված ստրուկները կարող էին գնալ Տերաչինայի գերեզմանատուն և իրենց սափրված գլուխների վրա դնել յուրատեսակ գլխարկ, որը խորհրդանշում էր նրանց ազատությունը։

 
Ֆերոնիայի տաճարի ավերակ Հռոմի Largo di Torre Argentina հրապարակում

Մարսի դաշտ, ՀռոմԽմբագրել

Մարսի դաշտում գտնված նրա տաճարը հավանաբար տեղակայված էր պուրակում, ինչպես ասված է տեղանքում հայտնաբերված մի գրության վրա[28]։ Այն հիմնադրվել է նախքան մ.թ.ա. 217 թվականը։ Հնարավոր է, որ նվիրված լիներ Կուրթիուս Դենտուսի՝ Սաբինների նկատմամբ տարած հաղթանակին: Նրա շինարարական գործերից էին Անյենեն և տաճարի մոտ գտնվող բազմաթիվ ցայտաղբյուրներ[29]։

Ավանդույթի շարունակությունԽմբագրել

Ամերիկացի բանահյուս Չարլզ Գոդֆրի Լելանդը հաղորդել է 19-րդ դարի Տոսկանայում «կախարդ» Ֆերոնիայի ավանդույթների մասին[30]։

ԱնվանակիցներԽմբագրել

72 Ֆերոնիա աստղակերպը կոչվել է աստվածուհու անունով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. William Warde Fowler. (1908). The Roman Festivals of the Period of the Republic, pp. 252–254. London.
  2. Peter F. Dorcey. (1992). The Cult of Silvanus: A study in Roman folk religion, p. 7. Brill.
  3. Livy xxvi.11.8.
  4. 4,0 4,1 Maurus Servius Honoratus|Servius, in his note to Aeneid 8.564, says that Varro called the goddess Liberty Feronia or Fidonia.
  5. Livy, 22.1.18.
  6. Dorcey, The Cult of Silvanus, p. 109.
  7. Encyclopædia Britannica 1966, volume 9
  8. Gary D. Farney, Ethnic Identity and Aristocratic competition in Republican Rome (Cambridge University Press, 2007), p. 82.
  9. Farney, Ethnic Identity, p. 286, citing Coarelli.
  10. Servius Ad Aeneidem VII 800 as cited by Dumézil 1977 p. 362.
  11. Pliny Natural History II 146 as cited by Dumézil 1977 p. 362.
  12. Vergil, Aeneid 7.800.
  13. Aeneid 8.564, and Servius's note to the passage.
  14. Lee Fratantuono, Madness Unchained: A Reading of Virgil's Aeneid (Lexington Books, 2007), pp. 242 and 248.
  15. Georges Dumézil La religione romana arcaica. Con un'appendice sulla religione degli Etruschi Edizione e traduzione a cura di Furio Jesi: Milano Rizzoli 1977 (Italian translation conducted on an expanded version of the 2nd edition of La religion romaine archaïque Paris Payot 1974) pp. 361-366.
  16. Dorcey, The Cult of Feronia, p. 109.
  17. Varro, De lingua latina 5.74 (Latin).
  18. Farney, Ethnic Identity, p. 286.
  19. Horace, Satires 1.5.24, as cited by R.B. Onians, The Origins of European Thought about the Body, the Mind, the Soul, the World, Time and Fate (Cambridge University Press, 1951), p. 480
  20. Dumézil 1977 p. 364 citing Dionysius of Halicarnassus Roman Antiquities III 32, 12.
  21. Strabo, v: Sub monte Soracte urbs est Feronia ...
  22. Strabo, v.2.9; Filippo Coarelli, I Santuari del Lazio in eta Repubblicana (Rome) 1987
  23. Karl Otfried Müller, Die Etrusker (1828) identified her as a goddess of the marketplace.
  24. Livy 26.11
  25. Codex Vaticanus Latinus 6808.
  26. Lily Ross Taylor, "The Site of Lucus Feroniae" The Journal of Roman Studies 10 (1920), pp. 29-36. Taylor identified the site as Nazzano
  27. Coarelli 1987; Servius, note to Aeneid 7.799.
  28. G. Gatti. (1905). Notizie degli Scavi, p. 15, cited by Dumézil (1977) p. 362.
  29. Stamper, John W. (2005). The Architecture of Roman Temples: The Republic to the Middle Empire, pp. 44–45. Cambridge University Press.
  30. Charles Godfrey Leland (1892). Etruscan Roman Remains in Popular Tradition, ch. III "Feronia".