Խնամակալություն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խնամակալություն (այլ կիրառումներ)
Խնամակալություն (հոգաբարձություն), քաղաքացիների անձնական և գույքային շահերի իրավական պաշտպանության ձև։ Սահմանվում է ծնողական իրավունքներից զրկելու դեպքում, ծնողների հիվանդության կամ այլ պատճառներով ծնողական խնամքից զրկված (14 տարին չլրացրած) երեխաների, դատարանի որոշմամբ անգործունակ ճանաչված հոգեկան հիվանդների կամ տկարամիտների, ինչպես նաև քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված կարգով՝ մահացած կամ անհետ կորած անձանց գույքի նկատմամբ՝ նրանց խնամքը, դաստիարակությունը ապահովելու, գույքային և անձնական շահերը պաշտպանելու նպատակով։
Խնամակալություն ստանձնելու խնամակալի (հոգաբարձուի) պարտականությունը որոշվում է խնամակալ նշանակված անձի անձնական օրենքով։ Խնամակալի և խնամակալության ներքո գտնվող անձի միջև հարաբերությունները կարգավորվում են այն պետության իրավունքով, որի մարմինը նշանակել է խնամակալ։ Սակայն, եթե խնամակալության ներքո գտնվող անձը բնակվում է Հայաստանում, ապա կիրառվում է Հայաստանի իրավունքը, եթե այն առավել բարենպաստ է տվյալ անձի համար։ Հայաստանի տարածքից դուրս բնակվող Հայաստանի քաղաքացիների նկատմամբ սահմանված խնամակալությունը Հայաստանում համարվում է վավեր, եթե դրա դեմ օրենքի վրա հիմնված առարկություններ չունի Հայաստանի համապատասխան հյուպատոսական հաստատությունը[1]։
Խնամակալները խնամարկյալների օրինական ներկայացուցիչներն են, նրանց անունից ու հօգուտ նրանց կնքում են գործարքներ՝ ղեկավարվելով Հայաստանի քաղաքացիական և ընտանեկան օրենսդրություններով։
Խնամակալ չեն կարող նշանակվել 18 տարին չլրացրած, դատարանով ծնողական իրավունքից զրկված, օրենքով անգործունակ ճանաչված անձինք։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 60)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 499)։ |