Ջելա (կամ Ջելյա[1]; իտալ.՝ Gela ,['ʤɛːla] հին հուն․՝ Γέλα) քաղաք Իտալիայում, Սիցիլիայի հարավ-արևմուտքում, Կալտանիսետա գավառում[2], նավահանգիստ է Միջերկրական ծովի նույնանուն նեղուցի ափին՝ Ջելա գետի բերանին։ Քաղաքը, որից իր անունն է վերցրել հսկայական հարակից հարթավայրը և լայն ծովածոցը, և որից այն դուրս է գալիս՝ կարևոր գյուղատնտեսական, արդյունաբերական և ծովային կենտրոն է։ Հիմնադրվել է 1233 թվականին Ֆրիդրիխ II- ի կողմից անտիկ Գելայի տեղում։ Մինչև 1927 թվականը կրել է Տերանովա ավանումը[3]։ Քաղաքում, որտեղ հիմնականում ժամանակակից շինություններ են, կա մեծ նավթավերամշակման գործարան։ Բնակչությունը՝ 73 922 բնակիչ [4](2018):

Բնակավայր
Uno scorcio di Gela.jpg
ԵրկիրԻտալիա Իտալիա
Մակերես279,07 կմ²
ԲԾՄ46±1 մետր
Բնակչություն73 485 մարդ (սեպտեմբերի 1, 2019)
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0933
Փոստային ինդեքսներ93012
Ավտոմոբիլային կոդCL
Պաշտոնական կայքcomune.gela.cl.it
##Ջելա (Իտալիա)
Red pog.png

Անտիկ ԳելաԽմբագրել

Գելան Սիցիլիայի ամենակարևոր հունական բնակավայրն էր, մինչ Սիրակուզեի վերելքը։ Հիմնադրվել է մ.թ.ա. 689 թվականին Հռոդոսի և Կրետեի գաղութաբնակների կողմից, ինչպես նաև այլ դորիացիների, որոնց մի մասը մ.թ.ա. 580 թվականին հիմնել է Ագրիջենտո գաղութը։ Հզորանոլով տիրան Կլեանդրայի օրոք, Գելան նրա եղբոր՝ Հիպոկրատի կառավարման տարիներին, նվաճել է Սիցիլիայի գրեթե ամբողջ արևելյան կեսը։ Հիպոկրատի իրավահաջորդը՝ Գելոնը, ընտրվել է Սիրակուզների բռնակալ, իսկ նա Գելայի կառավարումը վստահել է իր եղբորը` Հերոնին, այնուհետև իշխանությունը փոխանցվել նրա իր մյուս եղբորը՝ Պոլիզալին։ Գելայի բնակիչների կեսը Գելոնի կողմից վերաբնակեցվել են Սիրակուզայում, որից հետո քաղաքը կորցնում է իր նշանակությունը։ Գիերոնի մահից հետո Գելան կրկին անկախացավ։ Բռնակալ Դիոնիսիոս I-ը, 405 թվականին Գելա քաղաքի մատույցներում տանուլ տալով մարտը կարթագենացիների հետ, վերաբնակեցրել է իր բոլոր բնակիչներին Սիրակուզայում։ Մ.թ.ա. մոտավորապես 340 թվականին քաղաքը կրկին բնակեցված էր Չիոսի գաղութաբնակներով։ Մոտավորապես մ.թ.ա. 305 թվականին այն ընկավ Ագաֆոկլի տիրապետության տակ։ Մ.թ.ա. 282 թ. քաղաքը ավերվել է մամերթինների կողմից, և նրա բնակիչները վտարվել են ագրիգենտական բռնակալ Պինտիոսի կողմից դեպի իրենց հիմնադրած Պինտիա (այժմ՝ Լիկատա) քաղաքը [5]։

 
Տոռռե դի Մանֆրիա

ՄշակույթԽմբագրել

Գելայի հնագիտական ​​թանգարանի մերձակայքում պահպանվում են ակրոպոլիսի ավերակները, որոնցից ոչ հեռու վեր է խոյանում դորիական սյունը։ Կենտրոնական հրապարակում գտնվում է Մարիամ Աստվածածնի վերափոխման հիմնական քաղաքային եկեղեցին, որը վերականգնվել է 1766-1794 թվականների միջև՝ Մադոննա դելլա Պլատեայի հին մատուռի հիմքի վրա։ Գոյություն ունի նաև 1796 թվականին հիմնված Սուրբ Սալվադորի և Ռոսարիոի եկեղեցին։

 
Սիլենոի գլուխը Ջելայի Հնեաբանական Թանգարան

Հոգևոր կյանքԽմբագրել

1261 թվականին Ջելայում կառուցվեց վանք, որն ի սկզբանե դարձավ կրոնական կենտրոն:Սակայն 16-րդ դարի կեսերին այն լքվեց և անկում ապրեց։ 1574 թվականին վանքը փոխանցվեց Կապուցիների Միաբանության տիրապետությանը և շուտով վերականգնվեց։ Քաղաքի հովանավորն է համարվում Սուրբ Աստվածամայրը (Maria SS. Dell'Alemanna), որին տոնում են սեպտեմբերի 8-ին։ Համաձայն լեգենդի ՝ Սարացիների ներխուժման ժամանակ Սուրբ Աստվածամոր սրբապատկերը, որը կերտված էր բյուզանդական կանոնների համաձայն՝ Ֆրիդրիխ II-ի պատվերով Տևտոնական միաբանության համար, թաքցրած էր։ Հետագայում այն հրաշքով գտնվեց մի գյուղացու կողմից մոտավորապես 1450 թվականին։Համարում են, որ ի շնորհիվ Սուրբ Աստվածածնի աղոթքի քաղաքը փրկվել է 1693 թվականին տեղի ունեցած երկրաշարժից և 1943 թվականի հուլիսի 10-ին ծովից հասնող դաժան հրետակոծությունից։ Տոնակատարությունը սկսվում է սեպտեմբերի 5-ին և տևում է չորս օր[6]։

Երկրորդ համաշխարհային պատերազմԽմբագրել

Քաղաքի մոտ տեղակայված էր ռազմական օդանավակայան, որի ինքնաթիռները գործում էին Մալթայում, և որն ի պատասխան ենթարկվում էր ռմբակոծությունների[7]։

ԱրդիականությունԽմբագրել

Քաղաքի տնտեսությունը միշտ հիմնվել է գյուղատնտեսության և ձկնորսության վրա։

Քաղաքի մոտակայքում տեղակայված է նավթավերամշակման գործարան և մի քանի արդյունաբերական գոտիներ։

1956 թվականին քաղաքի մերձակայքում հայտնաբերվեցին նավթի հանքավայրեր։ Ներկայումս ընթանում է դրա արդյունահանումը։

Որպես կանոն, Ջելում «Ստիդ» մաֆիոզ խմբավորումը ունի իշխող դիրքեր։

Քաղաքում գործում է նույնանուն ֆուտբոլային ակումբը։

 
Ջելայի զբոսաշրջային ափ

Քույր քաղաքներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Топокарты Генштаба
  2. «Comuni libero consorzio comunale di Caltanissetta» (իտալերեն)։ Tuttitalia.it։ Վերցված է 2019-09-06 
  3. DEL CHIAPPA, GIACOMO, MELIS, GIUSEPPE, ATZENI, MARCELLO (2018)։ «Turismo crocieristico e percezioni della popolazione residente: i risultati di un’analisi cluster»։ Sinergie Italian Journal of Management (104): 135–154։ ISSN 0393-5108։ doi:10.7433/s104.2017.07 
  4. «Statistiche demografiche ISTAT»։ demo.istat.it։ Վերցված է 2019-09-06 
  5. Emanuele Zuppardo-Salvatore Piccolo, Terra Mater: sulle Sponde del Gela greco, Betania Editrice, Caltanissetta (2005), 162—163
  6. Festa della Maria Santissima d’Alemanna a Gela
  7. «Аэродром Джела»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-06-ին։ Վերցված է 2020-08-18 

Արտաքին հղումներԽմբագրել