Գարիկ Կարապետյան (ծանրամարտիկ)

ծանրամարտիկ

Գարիկ Կարապետյան (հունիսի 11, 2003(2003-06-11), Գյումրի, Հայաստան[1]), հայ ծանրամարտիկ, Եվրոպայի մեծահասակների 2023 թվականի չեմպիոն (Երևան)։ Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ընդհանուր առմամբ նա նվաճել է 7 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ։

Գարիկ Կարապետյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 11, 2003(2003-06-11) (20 տարեկան)
Ծննդավայր՝Գյումրի, Հայաստան[1]

Կենսագրություն խմբագրել

Գարիկ Կարապետյանը ծնվել է 2003 թվականի հունիսի 11-ին Գյումրիում։

Առաջին լուրջ հաջողությանը ծանրամարտում հասել է 2018 թվականին, երբ Իտալիայի Միլան քաղաքում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում երկամարտի 261 կգ արդյունքով (պոկում՝ 115 կգ, հրում՝ 146 կգ) դարձել է մինչև 85 կգ քաշային կարգի հաղթող[2]։

2019 թվականին նա արծաթե մեդալներ է նվաճել աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնություններում[3]։

Հաջորդ լուրջ նվաճմանը Գարիկը հասել է 2021 թվականին։ Տաշքենդում (Ուզբեկստան) անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում երկամարտի 355 կգ արդյունքով (պոկում՝ 162 կգ, հրում՝ 193 կգ) դարձել է մինչև 96 կգ քաշային կարգի հաղթող[4]։

Նույն թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նա դարձել է փոխչեմպիոն[5]։

2022 թվականին Գարիկն արձանագրել է «ոսկե» դուբլ. նախ Հունաստանի Հերակլիոն քաղաքում դարձել է աշխարհի երիտասարդների չեմպիոն (96 կգ քաշային կարգ, 170 կգ + 200 կգ = 370 կգ)[6], այնուհետև հաղթել է Ալբանիայի Դուրես քաղաքում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում (96 կգ քաշային կարգ, 171 կգ + 196 կգ = 367 կգ)[7]։

2023 թվականի ապրիլի 22-ին Գարիկն արձանագրել է մեծահասակների մրցաշարում իր առաջին մեծ հաջողությունը։ Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունում մինչև 102 կգ քաշային կարգում նա դարձել է աշխարհամասի չեմպիոն։ Պոկում վարժությունում նա բարձրացրել է 178 կգ, իսկ հրում վարժությունում՝ 214 կգ։ Երկամարտի 392 կգ արդյունքով 5 կգ-ով առաջ է անցել վրացի Իրակլի Չխեիձեից[8]։

Բուխարեստում (Ռումինիա) անցնող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում՝ 102 կգ քաշային կարգում, 2023 թվականի օգոստոսի 1-ին Գարիկ Կարապետյանը զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Մարզիկը երկամարտի արդյունքում գրանցեց 386 կգ արդյունք և փոքր ոսկե մեդալներ նվաճեց թե՛ պոկում (181 կգ) և թե՛ հրում (205 կգ) վարժություններում, ինչպես նաև պատանիների աշխարհի ռեկորդ գրանցեց պոկում վարժությունում[9][10]։

2023 թվականի նոյեմբերին Մեքսիկայի Գվադալախարա քաղաքում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում երկամարտի 378 կգ արդյունքով (175 կգ + 203 կգ) նա երրորդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն[11]։

Կարևոր արդյունքներ խմբագրել

Տարի Անցկացման վայր Քաշ Պոկում (կգ) Հրում (կգ) Երկամարտ Տեղ
1 2 3 Արդյունք Տեղ 1 2 3 Արդյունք Տեղ
Եվրոպայի առաջնություն
2023   Երևան, Հայաստան 102 կգ 172 178 178 178   208 214 - 214   377  [12]
Աշխարհի երիտասարդական առաջնություն
2023   Գվադալախարա, Մեքսիկա 102 կգ 175 1 203 3 378  
2022   Հերակլիոն, Հունաստան 96 կգ 170 1 200 3 370  
2021   Տաշքենդ, Ուզբեկստան 96 կգ 162 2 193 2 355  
Եվրոպայի պատանեկան առաջնություն (մինչև 17 տարեկան).
2019   Էյլաթ, Իսրայել 96 կգ 145 150 155 155 180 190 190 190   345   [13]
Եվրոպայի պատանեկան առաջնություն (մինչև 15 տարեկան).
2018   Սան Դոնատո Միլանեզե, Իտալիա 85 կգ 115   146   261  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 19-ամյա գյումրեցի Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ սահմանելով նոր ռեկորդներ
  2. iwrp.net https://iwrp.net/component/cwyniki/?view=contest&id_zawody=1925. Վերցված է 2023 թ․ ապրիլի 22-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. iwrp.net https://iwrp.net/?view=contestant&id_zawodnik=43703. Վերցված է 2023 թ․ ապրիլի 22-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. iwrp.net https://iwrp.net/component/cwyniki/?view=contest&id_zawody=2666. Վերցված է 2023 թ․ ապրիլի 22-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. iwrp.net https://iwrp.net/component/cwyniki/?view=contest&id_zawody=2654. Վերցված է 2023 թ․ ապրիլի 22-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  6. iwrp.net https://iwrp.net/component/cwyniki/?view=contest&id_zawody=2619. Վերցված է 2023 թ․ ապրիլի 22-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  7. iwrp.net https://iwrp.net/component/cwyniki/?view=contest&id_zawody=2646. Վերցված է 2023 թ․ ապրիլի 22-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  8. iwrp.net https://iwrp.net/component/cwyniki/?view=contest&id_zawody=2711. Վերցված է 2023 թ․ ապրիլի 22-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  9. Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
  10. 20-ամյա Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն
  11. Արմենիա, Sputnik (20231123T0801+0400). «Ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 24-ին.
  12. Ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն
  13. «EWFED Result Database». Արխիվացված է օրիգինալից ۶ فوریه ۲۰۲۰-ին.

Արտաքին հղումներ խմբագրել