Իրակլի Չխեիձե (հունվարի 5, 1999(1999-01-05)) վրացի մարզիկ, ծանրորդ[1], Եվրոպայի 2023 թվականի առաջնության արծաթե մեդալակիր, 2018 և 2019 թվականների պատանիների աշխարհի կրկնակի չեմպիոն[2]։

Իրակլի Չխեիձե
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 5, 1999(1999-01-05) (25 տարեկան)

Կենսագրություն խմբագրել

Իրակլի Չխեիձեն ծնվել է 1999 թվականին։ 2018 և 2019 թվականներին եղել է աշխարհի պատանիների առաջնության չեմպիոն։ Նախ 2018-ին Տաշքենդում՝ մինչև 105 կգ, իսկ մեկ տարի անց Ֆիջիում՝ մինչև 102 կգ քաշային կարգում[3][4][5]։

2018 թվականին Աշխաբադում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Իրակլին երկու վարժությունների հանրագումարով մինչև 102 կգ քաշային կարգում ցուցաբերել է 376 կգ արդյունք և զբաղեցրել հինգերորդ հորիզոնականը։

2023 թվականին Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մինչև 102 կգ քաշային կարգում երկու վարժությունների հանրագումարում երկամարտի 387 կիլոգրամ արդյունքով վրացի մարզիկը նվաճել է արծաթե մեդալ[6]։

Նվաճումներ խմբագրել

Ծանրամարտի աշխարհի առաջնություն
Արդյունք Քաշ Թվական Մրցաշարի վայր Պոկում Հրում Ընդհանուր քաշ
  Արծաթ մինչև 102 կգ 2023 Երևան, Հայաստան 173,0 214,0 387,0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «2018 Junior World Championships». iwf.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  2. PDF listing of 2018 Group A world championship entrants in 102 kg
  3. IWF.net. «2018 World Championships Results». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  4. IWF.net. «2018 Junior World Championships 105 kg recap». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  5. Sports.uz. «Akbar Djuraev earns a silver medal at the IWF Junior World Championships 2018». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
  6. Sputnik Армения (20230422T1616+0400). «Гарик Карапетян установил рекорд на ЧЕ по тяжелой атлетике в Ереване». Sputnik Армения (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել