Գավաթների ասպետը (ֆիլմ)
«Գավաթների ասպետը» (անգլ.՝ Knight of Cups), սցենարիստ և ռեժիսոր Թերենս Մալիկի ֆենտեզի մելոդրամա ժանրին պատկանող ֆիլմը։ Ֆիլմը նկարահանվել է 2012 թվականի ամռանը, որից հետո այն 2 տարի ենթարկվել է մշակման փոստ-փրադաքշն կարգավիճակով[5]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2015 թվականի փետրվարի 8-ին՝ թվով 65-րդ Բեռլինյան միջազգային կինոփառատոնում։ 2015 թվականի հունիսին ֆիլմը ցուցադրվել է Մոսկովյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում։ Ֆիլմը դուրս է եկել լայն վաճառքի մի շարք երկրներում (Գերմանիա, Բելգիա, Ավստրալիա, Ֆրանսիա) 2015 թվականի աշնանը։ Ֆիլմի վաճառքի լայնորեն տարածումը ԱՄՆ-ում պլանավորված է 2016 թվականի մարտի 4-ին[6]։
Ֆիլմի անունը կապված է համանուն խաղաքարտերի տարոյի հետ։
ՍյուժեԽմբագրել
Սցենարիստը Լոս Անջելեսից փորձում է լուծել իր կյանքի տարօրինակ խնդիրները և առնչվում է շատ զարմանալի փաստերի հետ։ Նա հաջողակ է իր կարիերայում, սակայն նա ինքն իրեն ավելորդ է համարում իր իսկ սեփական կյանքում[7]։ Եղբոր մահից հետո նրա մոտ ծագում են խնդիրներ հոր հետ հարաբերություններում, այդ պատճառով էլ նա իր ժամանակի մեծ մասն անց է կացնում տարբեր բոհեմական երեկույթներում և ամեն երեկույթի ժամանակ ներկայանում է տարբեր կանանց հետ։ Սիրավեպերը շեղում են նրան ամենօրյա ցավից (եղբորը կորցնելու հանգամանքը)[5]։ Եվ ամեն նոր հանդիպումը, որը առաջանում է նրա ճանապարհին մոտեցնում է նրան այն բանին, որ նա գտնի իր տեղը աշխարհի վրա[8][9]։
ԴերակատարներԽմբագրել
- Քրիստիան Բեյլ - Ռիկ[10]
- Քեյթ Բլանշետ - Նենսի
- Նատալի Պորտման - Էլիզաբեթ
- Բրայան Դենեխի - Ջոզեֆ
- Անտոնիո Բանդեռաս - Տոնիո
- Ֆրիդա Պինտո - Հելեն
- Ուես Բենթլի - Բարրի
- Իզաբել Լուկաս - Իզաբել
- Թերեզա Պալմեր - Կարեն[11]
- Իմոջեն Պութս - Դելլա
- Արմին Մյուլեր-Շտալ - Զետլինգեր
- Ջեյսոն Քլարկ
- Ջո Մանգանելլո
- Յուէլ Կաննաման
- Նիկ Օֆերման
- Նիքի Ուիլան
- Կատյա Վինթեր - Քեյթ
- Թոմաս Լեննոն - Ռիկի ընկերը
- Շի Ուիգհեմ
- Մայքլ Ուինքնոթ - Հերբ
- Քեվին Քորիգան - Գաս
- Ռայան Օ’Նիլ
- Բեն Քինգսլի
ԳնահատականներԽմբագրել
Ֆիլմը ստացել է խառը գնահատականներ կինոքննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը ըստ հիմնական 12 վերլուծությունների կազմեց 42 %[12][13]։ Metacritic պորտալում ֆիլմի գնահատականը կազմեց 100-ից 58 (8 գրախոսություն)[14][15]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Brody R. Terrence Malick’s “Knight of Cups” Challenges Hollywood to Do Better // The New Yorker / D. Remnick — NYC: Condé Nast, 2016. — ISSN 0028-792X; 2163-3827
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 3,31 3,32 3,33 3,34 3,35 3,36 3,37 3,38 3,39 3,40 3,41 Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 4,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 5,0 5,1 McClintock Pamela (մայիսի 15, 2013)։ «Cannes First Look: Terrence Malick's 'Knight of Cups' With Natalie Portman»։ The Hollywood Reporter։ Վերցված է հունիսի 23, 2013
- ↑ McNary Dave։ «Christian Bale’s ‘Knight of Cups’ Gets March Release Date»։ Variety։ Վերցված է հուլիսի 23, 2015
- ↑ «Berlinale 2015: Malick, Dresen, Greenaway and German in Competition»։ www.berlinale.de։ դեկտեմբերի 15, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-08-ին։ Վերցված է դեկտեմբերի 15, 2014
- ↑ «Terrence Malick’s ‘Knight of Cups’ Won’t Get U.S. Release Until 2016; ‘Weightless’ to Be Retitled»։ The Film Stage։ հունիսի 20, 2015։ Վերցված է հուլիսի 23, 2015
- ↑ Fleming Jr Mike (փետրվարի 12, 2015)։ «Broad Green Confirms Terrence Malick Deal Starting With ‘Knight Of Cups’ – Update»։ Deadline.com։ Վերցված է հոկտեմբերի 20, 2015
- ↑ «Exclusive: Knight of Cups Trailer»։ FilmNation Entertainment։ դեկտեմբերի 15, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-16-ին։ Վերցված է դեկտեմբերի 15, 2014
- ↑ Harris Amy (մարտի 5, 2013)։ «Adelaide-born Teresa Palmer set to return home to shoot low-budget independent film The Fun In Forever»։ The Australian։ News Corp Australia։ Վերցված է մարտի 4, 2013
- ↑ «Knight of Cups on Rotten Tomatoes»։ RottenTomatoes.com։ Վերցված է փետրվարի 20, 2015
- ↑ «Knight of Cups»։ Rotten Tomatoes։ Վերցված է դեկտեմբերի 4, 2015
- ↑ «Knight of Cups reviews»։ Metacritic։ Վերցված է մարտի 27, 2015
- ↑ «Knight of Cups»։ Metacritic։ Վերցված է դեկտեմբերի 4, 2015