Էմանուել Լյուբեցկի Մորգենշտեռն (իսպ.՝ Emmanuel Lubezki Morgenstern, նոյեմբերի 30, 1964(1964-11-30)[1][2], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի կինոօպերատոր, ռեժիսոր, պրոդյուսեր[3]։ Երբեմն հիշատակվում է Չիվո (Chivo) մականունով, որ իսպաներենից թարգմանաբար նշանակում է «այծ»[4][5]։ Աշխատել է այնպիս ռեժիսորների հետ, ինչպիսիք են Թիմ Բարթոնը, Մայքլ Մանը, Կոեն եղբայրները, Թերենս Մալիքը, Ալֆոնսո Կուարոնը, Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն[6]։

Էմանուել Լյուբեցկի
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 30, 1964(1964-11-30)[1][2] (59 տարեկան)
Ծննդավայր՝Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն՝օպերատոր-բեմադրիչ, կինոռեժիսոր, լուսանկարիչ, կինոպրոդյուսեր և նկարիչ
Պարգևներ՝
«Օսկար» օպերատորական լավագույն աշխատանքի համար, «Օսկար» օպերատորական լավագույն աշխատանքի համար և «Օսկար» օպերատորական լավագույն աշխատանքի համար
IMDb։ID 0523881

Արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում երեք «Օսկարի» Լավագույն օպերատորական աշխատանք անվանակարգում «Գրավիտացիա» (2013) տեխնոթրիլլերի, «Բըրդմեն» (2014) և «Փրկվածը» (2015) ֆիլմերի համար։ Եղել է առաջին օպերատորը պատմության մեջ, որ ստացել է «Օսկար» երեք անգամ անընդմեջ։ Նախքան մրցանակների արժանանալը հինգ անգամ ներկայացվել է «Օսկարի»։

Կենսագրություն խմբագրել

Էմանուել Լյուբեցկի Մորգենշտեռնը ծնվել է 1964 թվականի նոյեմբերի 30-ին Մեխիկոյում, հրեական ընտանիքում[6][7][8]։ Հայրը՝ Մունի Լյուբեցկին (իսպ.՝ Muni Lubezki, լրիվ անունը՝ իսպ.՝ Mauricio Lubezki Wasserman)[9], եղել է հոգեվերլուծաբան, դերասան ու պրոդյուսեր, մայրը՝ Ռաքել Մորգենշտեռն Լյուբեցկին (իսպ.՝ Raquel Morgenstern de Lubezki՝ կինոպրոդյուսեր և հոգեբան։ Հայրն ստացել է բժշկական կրթություն և աշխատել որպես հոգեբույժ, ուսումնասիրել հոգեվերլուծություն Էրիխ Ֆրոմի ղեկավարությամբ, եղել է Մարկոս Գրինշտեյնի խմբագրությամբ հրատարակված «Իդիշ-իսպաներեն բառարանի» կազմողներից մեկը (1993)[10][11][12]։ Հորական կողմի տատը փախել է Ռուսաստանից[13] հեղափոխությունից հետո և որոշ ժամանակ բնակվել Շանհայում, ապա տեղափոխվել Մեխիկո, ամուսնու հետ խաղացել է իդիշով ելույթ ունեցող թատերախմբում[14][15][16]։

Էմանուել Լյուբեցկին իր կարիերայի սկզբում աշխատել է մեքսիկական կինո- և հեռուստաարտադրության բնագավառում 1980-ական թվականների սկզբին։ Միացյալ Նահանգներում նրա առաջին աշխատանքը եղել է 1993 թվականի «Քսան դոլար» անկախ ֆիլմը, որը ներկայացնում է քսան դոլարանոցի ճանապարհորդության մասին։

Վեց ֆիլմերի վրա Լյուբեցկին աշխատել է իր ընկերոջ՝ մեքսիկացի կինոռեժիոր Ալֆոնսո Կուարոնի հետ, դրանք են՝ Sólo con tu pareja (1991), «Փոքրիկ արքայադուստր» (1995), «Մեծ հույսեր» (1998), «Եվ քո մորը նույնպես» (2001), «Մարդկային երեխա» (2006) և «Գրավիտացիա» (2013)։ Լյուբեցկու և Կուարոնի ընկերությունն սկիզբ է առել պատանեկան տարիքից, երբ նրանք հաճախել են նույն կինոդպրոցը[17] Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանում[4]։

Էմանուել Լյուբեցկին աշխատել է նաև ռեժիսորներ Մայք Նիկոլսի, Թիմ Բարթոնի, Մայքլ Մանի, Թերենս Մալիքի և Մարտին Սկորսեզեի հետ։

Լավագույն օպերատորական աշխատանքի համար իր առաջին «Օսկարն» Էմանուել Լյուբեցկին ստացել է Ալֆոնսո Կուարոնի «Գրավիտացիա» ֆիլմի համար, որի գործողությունները տեղի են ունենում բաց տիեզերքում[18][19][20]։ Երկրորդ անգամ նույնպես լավագույն օպերատորական աշխատանքի համար նա «Օսկարի» արժանացել է «Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բըրդմեն» ֆիլմի համար, որում նույնպես օգտագործվել է «Գրավիտացիայի» տեխնիկան, երբ ամբողջ ֆիլմը նկարահանվել է այնպես, կարծես նկարահանվել է մեկ շարունակական դուբլով[21]։ 2015 թվականին Լյուբեցկին նորից արժանացել է «Օսկարի» «Փրկվածը» ֆիլմի համար, որը եղել է նրա երրորդ անընդմեջ հաղթանակը, իսկ ինքը դարձել է առաջին կինեմատոգրաֆիստը պատմության մեջ, որ հասել է նրան ցուցանիշի[22]։

2007 թվականին Էմանուել Լյուբեցկին հանդես է եկել որպես Մարտին Սկորսեզեի «The Rolling Stones. Եղիցի լույս» ֆիլմ-համերգի օպերատորներից մեկը։

2008 թվականին Լյուբեցկին աշխատել է Կոեն եղբայրների «Կարդալուց հետո այրել» ֆիլմի վրա, որի պրեմիերան տեղի է ունեցել Վենետիկի կինոփառատոնում։

Ընտանիք խմբագրել

  • Եղբայրը՝ Ալեխանդրո Լյուբեցկի (իսպ.՝ Alejandro Lubezki, ծնվ.՝ 1966), սցենարիստ և ռեժիսոր-վավերագիր,
  • Քույրը՝ Պոլա Լյուբեցկի Մորգենշտեռն (իսպ.՝ Pola Lubezki-Morgenstern, ծնվ.՝ 1970), նկարիչ[23]։

Ֆիլմագրություն խմբագրել

Օպերատոր խմբագրել

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակների ու անվանակարգերի ցանկը ներկայացված է ըստ IMDb կայքի[24]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Photographers’ Identities Catalog
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. «EMMANUEL LUBEZKI». www.cinematographers.nl. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 10-ին.
  4. 4,0 4,1 «Emmanuel Lubezki». Cinematographers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 8-ին.
  5. Bloom, Nate (2007 թ․ փետրվարի 22). «Jewish Standard Hollywood's big night». Jewish Standard. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 3-ին.
  6. 6,0 6,1 Grabinsky, Alan (2016 թ․ փետրվարի 24). «Mexican Cinematographer Emmanuel Lubezki Hits His Stride». Tablet. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
  7. Rogers, Pauline B. (2015). Contemporary Cinematographers on Their Art. CRC Press. ISBN 1136045783.
  8. Times of Israel: "The tribe at the Oscars, 2016" by Nate Bloom February 25, 2016
  9. Erazo, Vanessa. «6 Things You Probably Didn't Know About Mexican Oscar Nominee Emmanuel Lubezki». Remezcla. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
  10. Oscar 2016: Emmanuel Lubezki, el ‘chivo’ que se convirtió en genio de la luz Արխիվացված 2016-02-29 Wayback Machine. Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի բժշկական ֆակուլտետի շրջանավարտ (1963)։
  11. «CGCDMX | Contraloría General de la Ciudad de México». cgservicios.df.gob.mx. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  12. Diccionario: «Yidish — Español», de Marcos Grinstein: Marcos (Motl) Grinstein. Diccionario Español-Yidish/Yidish-Español. México, D.F.: Fundación E. Gutman, 1993—679 pp. Մունի (Մաուրիսիո) Լյուբեցկին նաև սուբսիդավորել է այդ բառարանի հրատարակումը։
  13. «6 Things You Probably Didn't Know About Mexican Oscar Nominee Emmanuel Lubezki». Remezcla. 2014 թ․ փետրվարի 25.
  14. «EMMANUEL LUBEZKI». www.cinematographers.nl. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  15. «Meet the Mexican-Jewish Cinematographer Behind 'The Revenant.' And 'Birdman.' And 'Gravity.'». Tablet Magazine (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  16. Pauline B. Rogers Contemporary Cinematographers on Their Art. — CRC Press, 2015-10-23. — 239 с. — ISBN 9781136045783
  17. «Cuaron, Lubezki Talk Mistakes, Long Takes and How Peter Gabriel Made 'Gravity' Possible». Variety. 2014 թ․ փետրվարի 13. Վերցված է 2014 թ․ ապրիլի 25-ին.
  18. Corliss, Richard (2013 թ․ օգոստոսի 28). «Gravity at the Venice Film Festival: Dread and Awe in Space». Time Magazine. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
  19. Scott, A.O. (2013 թ․ հոկտեմբերի 3). «Between Earth and Heaven». The New York Times. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
  20. «Emmanuel Lubezki, DP of 'Gravity', Expounds on Cinematography in the Virtual Age». nofilmschool.com. 2013 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  21. Giardina, Carolyn (2014 թ․ դեկտեմբերի 30). «Oscars: 'Birdman' Cinematographer Reveals Secrets Behind Movie's Ingenious "Single Shot" Look». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  22. «Alejandro Innaritu Wins Best Director Oscar For The Revenant». Deadline. 2016 թ․ փետրվարի 28. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
  23. «Lubezki-Morgenstern, Pola in Art & Artists Files in the Smithsonian Libraries' Collections». www.sil.si.edu. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  24. «Emmanuel Lubezki Awards» (անգլերեն). 01 сентября 2017.
  25. Հաղթանակը կիսել է «Մարտական ձի» ֆիլմի օպերատոր Յանուշ Կամինսկու հետ։
  26. Սթիվեն Բեռնստայնի հետ միասին։

Արտաքին հղումներ խմբագրել