Իզաբել Լուկաս (անգլ.՝ Isabel Lucas, հունվարի 29, 1985(1985-01-29)[1], Մելբուռն, Ավստրալիա[1]), ավստրալիացի դերասանուհի։

Իզաբել Լուկաս
անգլ.՝ Isabel Lucas
Ծնվել էհունվարի 29, 1985(1985-01-29)[1] (39 տարեկան)
ԾննդավայրՄելբուռն, Ավստրալիա[1]
ԿրթությունVictorian College of the Arts?
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Շայա Լաբաֆ
isabellucasonline.org

Կենսագրություն խմբագրել

Իզաբել Լուկասը ծնվել է 1985 թվականի հունվարի 29-ին Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Մելբուրն քաղաքում[2]։ Հայրն ավստրալիացի է, մայրը՝ շվեցարուհի[3]։ Վեց տարեկանում Իզաբելը ընտանիքի հետ մեկ տարով տեղափոխվել է Շվեյցարիա։ Ավստրալիա վերադառնալուց հետո քրոջ հետ ավարտել է Աբիրուի միջնակարգ դպրոցը, որտեղ եվրոպացիներից բացի սովորում էին նաև աբորիգենների երեխաները։ Ապա Իզաբելը Վիկտորիայի արվեստի քոլեջում և Քվինսլենդի տեխնոլոգիական համալսարանում ուսումնասիրել է դրամատիկ արվեստը[4]։ 2008 թվականին նա տեղափոխվել է Լոս Անջելես։

Ֆիլմում առաջնաելույթ է ունեցել 2003 թվականին՝ նկարահանվելով «Home and Away» ավստրալիական հեռուստասերիալում[5]։ Հայտնի է դարձել «Տրանսֆորմերներ։ Ընկածների վրեժը» և «Լույսի մարտիկները» ֆիլմերում ունեցած մասնակցության շնորհիվ[6]։ Նկարահանվել է նաև բրիտանացի երգիչ Էդ Շիրանի «Give Me Love» երգի տեսահոլովակում[7]։

Անվանակարգեր և մրցանակներ[8] խմբագրել

  • 2004 թվականին «Ամենահայտնի նոր կանացի տաղանդ» կատեգորիայում արժանացել է «Logie Awards» մրցանակի։
  • 2009 թվականին «Լավագույն դերասանուհի» կատեգորիայում արժանացել է «Scream» մրցանակի։
  • 2010 թվականին «Լավագույն պահ» կատեգորիայում առաջադրվել է «MTV Movie Awards» մրցանակին։
  • 2011 թվականին «Վաղվա դերասանուհի» կատեգորիայում արժանացել է «Երիտասարդ Հոլիվուդ» մրցանակի։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2009 Տրանսֆորմերներ։ Ընկածների վրեժը Transformers: Revenge of the Fallen Էլիս
2009 Լույսի մարտիկները Daybreakers Էլիսոն Բրոմոլի
2009 Սպասման քաղաքը The Waiting City Սքարլեթ
2010 Խաղաղ օվկիանոս The Pacific Գվեն
2010 Հարսանեկան երեկույթ The Wedding Party Աննա Պետրովա
2011 Աստվածների պատերազմ։ Անմահները mmortals Աթենաս
2012 Անորսալիները Red Dawn Էրիկա Մեյսոն
2014 Ջուր փնտրողը The Water Diviner Նատալյա
2015 Գավաթների ասպետը Knight of Cups Իզաբել
2016 11 The 11th Սիսի
2017 Զմրուխտե քաղաք Emerald City Աննա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #142315923 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Isabel Lucas». IMDB.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 22-ին.
  3. Medina, Marcy (2009 թ․ հունիսի 18). «Coming to America: Isabel Lucas». WWD (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
  4. «Isabel Lucas knows when to sparkle». Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
  5. «Home and Away on seven.com.au». 2005 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
  6. Isabel Lucas character Sam has cruel intentions in Transformers
  7. «Isabel Lucas lands Ed Sheeran gig». Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
  8. «Isabel Lucas». IMDb. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզաբել Լուկաս» հոդվածին։