Բո Ջեսի Գարեթ (անգլ.՝ Beau Jessie Garrett; դեկտեմբերի 28, 1982(1982-12-28), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և մոդել։ Առավել հայտնի է «Տուրիստաս», «Ֆանտաստիկ քառյակը։ Արծաթե ալեսահորդի ներխուժումը» և «Գահը։ Ժառանգություն» ֆիլմերում երկրորդական դերերով։

Բո Գարեթ
Ծնվել էդեկտեմբերի 28, 1982(1982-12-28) (41 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի

Վաղ տարիներ խմբագրել

Գարեթը ծնվել և մեծացել է Կալիֆոռնիա նահանգի Տոպանգա քաղաքում։ Մանկուց նրան շրջապատել են ծնողներն ու ավագ քույրը՝ Օտումը։ Մանկությունից զբաղվել է ձիարշավով և շատ սիրում էր ձիերին։

Կարիերա խմբագրել

1990-ական թվականների վերջին վարձվել է Guess ընկերության կողմից։ 2006 թվականին հայտնվել է «Տուրիստաս» ֆիլմում՝ Էմիի դերով։ 2007 թվականին խաղացել է Ֆրենկի Ռեյի դերը «Ֆանտաստիկ քառյակը։ Արծաթե ալեսահորդի ներխուժումը» ֆիլմում։ 2010 թվականին կատարել է Ջեմի դերը «Գահը։ Ժառանգություն» ֆիլմում[1]։

Գարեթը Հելի Բերի և Ջեսիկա Ալբայի հետ գովազդում է «Revlon» կոսմետիկան, ինչպես նաև հանդիսանում է Double D Ranch-ի և CosmoGirl-ի մոդելը[2]։

2014 թվականին Գարեթը ստացել է գլխավոր դերերից մեկը «Ընկերուհիների ամուսնալուծության ուղեցույց» սերիալում[3]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2006 ֆ Տուրիստաս Turistas Էմի
2007 ֆ Երկրի տակից Unearthed Կայա
2007 ֆ Մահ ուղիղ եթերում Live! Կրիստա
2007 ֆ Ֆանտաստիկ քառյակ 2. Արծաթե սերֆերի ներխուժումը Fantastic Four: Rise of the Silver Surfer Ֆրենի Ռեյ
2008 ֆ Հարսնացու ընկերը Made of Honor Գլորիա
2010 ֆ Բժիշկ Հաուս House, M.D Վալերի
2010 ֆ Գահ։ Ժառանգություն Tron Legacy Ջեմ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Бо Гарретт: биография» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 21-ին.
  2. «BBeau Garrett...Revlon, Cosmo, Guess, & DDR Girl!». ddranchwear.com. 17 августа 2011. Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.
  3. Nellie Andreeva (19 февраля 2014). «Bravo Picks Up Marti Noxon's 'Girlfriends' Guide To Divorce' As First Scripted Series». Deadline.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել