Գայանե Մկրտչյան

հայ դերասանուհի

Գայանե Մկրտչյան (հունվարի 24, 1952(1952-01-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2012)։ Հայաստանի թատերական գործիչների միության անդամ (1971)։

Գայանե Մկրտչյան
Ծնվել էհունվարի 24, 1952(1952-01-24) (72 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1975)
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
«Աշխատանքային արիության համար» մեդալ
և Հայաստանի վաստակավոր արտիստ
ԱնդամությունՀայաստանի թատերական գործիչների միություն

Կենսագրություն

խմբագրել

Գայանե Մկրտչյանը ծնվել է 1952 թվականին Երևանում։ Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը։ Դպրոցական տարիներից հաճախել է Արշավիր Ղազարյանի և Պարզանուշ Պարոնյանի թատերական խմբակ։ 1969-1993 թվականներին եղել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի։ Առաջին անգամ բեմում մարմնավորել է Բոնկայի դերը Դ.Դանչևի «Հեքիաթ չորս նմանակ եղբայրների մասին» ներկայացման մեջ։ 1971-1975 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Արտաշես Հովսեփյանի արվեստանոցում։ Պատանի հանդիսատեսի թատրոնի կազմում հյուրախաղերով հանդես է եկել Վրաստանում, Մոսկվայում, Մնջախաղի թատրոնի հետ` Միջին Ասիայում, Ուրալում, մերձմոսկովյան քաղաքներում, Գերմանիայում[1]։ 1990-1995 թվականներին ներգրավված լինելով Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատերախմբի կազմում հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում, Անգլիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Հունաստանում, Կիպրոսում։ Մասնակցել է նաև ռադիոյի և հեռուստատեսության բազմաթիվ բեմադրությունների։ Հանրային հեռուստատեսությունում կրկնօրինակել է մի քանի տասնյակ ֆիլմեր։ 1997 թվականից Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի է[2]։

Ներկայացումներ

խմբագրել

Ռադիոբեմադրություններ

խմբագրել

Հեռուստաներկայացումներ

խմբագրել

Հեռուստասերիալներ

խմբագրել
  • «Որբերը»
  • «Վերադարձ»
  • «Ուր է իմ տղամարդը»

Պարգևներ

խմբագրել
  • ՀՀ վաստակավոր արտիստ, 2012
  • ԽՍՀՄ Աշխատանքի արիության մեդալ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Zarkfoundation - Գայանե Մկրտչյան». zarkfoundation.com.
  2. «Գայանե Մկրտչյանը՝ սերիալային գործունեության, կոչումների և ընտանիքի մասին». asekose.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  3. «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն». www.nationaltheater.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.