Գալե
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գալե (այլ կիրառումներ)
Գալե (անհայտ, Սպաղանք, Մուշի գավառ, Բիթլիսի վիլայեթ - 1907, Սուլուխ կամուրջ, Մուշի գավառ, Բիթլիսի վիլայեթ), հայ ֆիդայի, ազգային-ազատագրական շարժման գործիչ։
Գալե | |
---|---|
անհայտ - 1907 թվականի մայիսի 25 | |
Ծննդավայր | Արևմտյան Հայաստան, Սասունի Սպաղանք |
Մահվան վայր | Արևմտյան Հայաստան, Սուլուխ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ծառայության տարիներ | 1890-1907 թվականներ |
Մարտեր/ պատերազմներ | Սասունի ապստամբություն (1894) Սասունի ապստամբություն (1904), Սուլուխի կռիվ (1907) |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Սասունի Սպաղանք գյուղում։ Սպաղանցի Մակարի քրոջ որդին, ազգակից էր նաև ֆիդայիներ Ազեին և Ազոյին։ 1892 թվականից զենք է վերցրել և պայքարել Օսմանյան կառավարության դեմ՝ մասնակցելով Սպաղանաց Մակարի և Գևորգ Չաուշի գլխավորած բոլոր մարտական գործողություններին։ 1894 թվականի Սասունի ապստամբության ժամանակ մասնակցել է Տալվորիկի և Գելիեգուզանի կռիվներին։ 1896-1900 թվականներին Գալեն դարձել է Գևորգ Չաուշի ամենահուսալի գործակիցը։ 1900 թվականին, երբ քուրդ ցեղապետ Բշարե Խալիլը կոտորում է Սպաղանքի բնակիչներին, Մակարն ու Գալեն երդվում են վրեժ լուծել իրենց հարազատների արյան համար։ Խալիլը նենգաբար սպանել էր նաև ֆիդայապետ Աղբյուր Սերոբին։ Տարոնի մյուս ֆիդայիներն էլ իրենց հերթին երդվել էին լուծել Սերոբի վրեժը։ 1900 թվականին Տարոնի հայդուկները Գևորգ Չաուշի, Սպաղանաց Մակարի, Անդրանիկի գլխավորությամբ վերջապես իրականացնում են վրեժխնդրությունը՝ գլխատելով Բշարե Խալիլին, իսկ Գալեն այդ գործողության ընթացքում դրսևորում է արտակարգ հնարամտություններ։
Սասունի 1904 թվականի ապստամբության ժամանակ Գալեն հաջողությամբ պաշտպանում էր նաև Հրայրից իրեն վստահված Գրեգոլի դիրքը։ Այնուհետև Գալեն Գևորգ Չաուշի հետ մասնակցում է Բերդակի հաղթական կռիվներին։ Գալեն զոհվում է 1907 թվականի մայիսի 25-ին Գևորգ Չաուշի հետ Սուլուխի կռվում։ Թաղված է Քուրդմեյդան գյուղում։
Գրականություն
խմբագրել- Ստեփան Պողոսյան, Կարո Պողոսյան «Ինձ բահ տվեք․․․», Երևան, 1989, 448 էջ։
- Ռուբէն «Սպաղանաց Գալէն», «Յեղափոխական ալպօմ», հատ. 4, Պէյրութ, 1962, էջ 27-32։
- Ռուբէն «Հայ յեղափոխականի մը յիշատակները», հատ. Գ, Դ, Թեհրան, 1982, Երեւան, 1990-1991։
- Կարօ Սասունի «Պատմութիւն Տարօն աշխարհի», Պէյրութ, 1957, 1252 էջ։
- Կարօ Սասունի «Սարերու ասլանը», Պէյրութ, 1967, 667 էջ։
- Աւօ «Գէորգ Չաւուշ», Պէյրութ, 1972, 416 էջ։