Սուլուխի կամուրջ

Կամուրջ Թուրքիայի Մուշ քաղաքում

Սուլուխ կամուրջ, կամուրջ Արածանի գետի վրա, Մուշ - Խնուս ճանապարհին, Սուլուխ գյուղի մոտ։ Այն կառուցվել է 867 թվականին Սուլուխ անունով մի հայի կողմից։ Կամուրջն ունի 190 մետր երկարություն և կառուցված է 12 կամարների վրա[1]։

Սուլուխի կամուրջ
Երկիր Թուրքիա
ՏեղանքՄուշ
Տեսակճանապարհային կամուրջ
Հատում էԱրածանի
Կառուցվել է867
ԿառուցողՍուլուխ
Երկարություն190 մ
Քարտեզ
Քարտեզ

1907 թվականի մայիսի 27-ին Սուլուխ կամրջի մոտ է զոհվել հայ ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայի, ՀՅԴ անդամ Գևորգ Չաուշը[1]։

Գևորգ Չաուշի նահատակման վայրը
Սուլուխի կամուրջ

Տարիներ շարունակ հայերը, ինչպես Արևմտյան Հայաստանից, այնպես էլ Հայաստանից և Սփյուռքից, այցելելով Մուշ, պարտադիր կերպով իրենց հարգանքի տուրքն էին մատուցում հերոսին՝ այցելելով նրա նահատակման վայր՝ Սուլուխ կամուրջ, ինչը դուր չէր գալիս Թուրքիայի ղեկավարությանը, և 1996 թվականին թուրքերը պայթեցրին Սուլուխ կամուրջը։

Սուլուխ կամրջի վերակառուցված հատվածը

Կամրջի երեք կամարը ամբողջությամբ փլվեց, և կամուրջը դարձավ անանցանելի։

Մուշ քաղաքի հայ համայնքը միանգամից արձագանքեց այս ոճրագործությանը։ Արմեն Գալստյանի գլխավորությամբ Մուշի հայերը մի քանի անգամ նամակով դիմեցին Եվրոխորհրդին, և վերջապես 2009 թվականին Սուլուխ կամրջի փլված երեք կամարը վերակառուցվեց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Sulukh Bridge in Mush». 360stories.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.