Բարձր դուռ
(Վերահղված է Օսմանյան կառավարությունից)
Բարձր դուռ (օսման.՝ باب عالی), Օսմանյան կայսրության կառավարության (այսինքն՝ մեծ վեզիրի գրասենյակի և դիվանատան) պաշտոնական անվանումը եվրոպական դիվանագիտական փաստաթղթերում և գրականության մեջ մինչև 1923 թվականին թուրքական հանրապետության հռչակումը։ Բարձր դուռ անվանումը թուրքերեն՝ Փաշա քափըսը (փաշայի դուռ) և արաբերեն՝ Բաբ-ը-ալի (բարձրագույն հաստատություն, բառացի՝ բարձրագույն դուռ) արտահայտությունների ոչ ճիշտ թարգմանությունն է։ Օգտագործվել են նաև՝ Օսմանյան դուռ, Փայլուն դուռ ձևերը։
![]() | |
Տեսակ | դարբասներ և սինեկդոխ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ստամբուլ |
![]() | |
![]() | |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 321)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարձր դուռ» հոդվածին։ |